Jump to content

Ժորժ Լեմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ Լեմետր
ֆրանսերեն՝ Georges Lemaître[1]
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1894(1894-07-17)[2][3][4][…]
ԾննդավայրՇառլեռուա, Շառլերուա, Էնո, Բելգիա[5]
Մահացել էհունիսի 20, 1966(1966-06-20)[6][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա
ԳերեզմանMarcinelle New Communal Cemetery[7]
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԼյուվենի կաթոլիկ համալսարան (1920), Քեմբրիջի համալսարան (1924)[3], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1927)[8] և Grand Seminary Mechelen? (սեպտեմբերի 22, 1923)[9]
Մասնագիտությունտիեզերաբան, մաթեմատիկոս, կաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, աստղագետ և Catholic theologian
ԱշխատատուՀարվարդի համալսարան[3], Լյուվենի կաթոլիկ համալսարան[3] և Belgian Armed Forces?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊապական գիտությունների ակադեմիա[11], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Georges Lemaître Վիքիպահեստում

Ժորժ Լեմետր (ամբողջական անունը՝ Ժորժ Անրի Ժոզեֆ Էդուար Լեմետր), (ֆրանսերեն՝ Georges Henri Joseph Édouard Lemaître, հուլիսի 17, 1894(1894-07-17)[2][3][4][…], Շառլեռուա, Շառլերուա, Էնո, Բելգիա[5] - հունիսի 20, 1966(1966-06-20)[6][2][3][…], Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի քահանա, աստղաֆիզիկոս, տիեզերաբան և մաթեմատիկոս, «Մեծ պայթյուն» տեսության հեղինակը։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ աստղաֆիզիկոսներից մեկը[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժ Լեմետրը ծնվել է Բելգիայի Շառլեռուա քաղաքում։ Հայրը եղել է ապակու գործարանի տնօրեն։ Մորական պապը եղել է գարեջրագործ։ Ժորժը կրթություն է ստացել Շառլեռուայի Սակրե-Կյորի քոլեջում։ 1910 թվականին, ապակու գործարանը փակվելուց հետո, ընտանիքը տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Ժորժի հայրը նոր պաշտոն է գտել՝ որպես «Société Générale» բանկի ֆրանսիական մենեջեր։ Բրյուսելում Ժորժը ուսումը շարունակել է Սուրբ Միքայել միաբանների քոլեջում։ Ժորժը հետաքրքրություն է հայտնել կրոնական կոչում ստանալու նկատմամբ, սակայ հայրը նրան համոզել է նախ համալսարան հաճախել և սովորել որպես հանքային ինժեներ։

1911 թվականին Լեմետրը սկսել ինժեներություն ուսանել Լյուվենի կաթոլիկ համալսարանում։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, նա ընդհատել է ուսումը և կամավոր միացել բելգիական բանակին։ Նա մասնակցել է Իզերի ճակատամարտին, որտեղ բելգիացիներին հաջողվել է կասեցնել գերմանական առաջխաղացումը։ Նրան հետևակից տեղափոխել են հրետանի և ուղարկել ավարտելու բալիստիկայի դասընթաց։ Նրա սպայական կոչում ստանալու առաջխաղացման հեռանկարները խափանվե են, քանի որ նա ենթարկվել է պատիժի՝ հրետանային պաշտոնական ձեռնարկում մաթեմատիկական սխալի մասին դասախոսին մատնանշելու պատճառով։ Այդուամենայնիվ, պատերազմից հետո նա պարգևատրվել է Բելգիայի Պատերազմի խաչով՝ բրոնզե սաղարթով։ Նա եղել է այն հինգ շարքային զինվորներից մեկը, որոնք այդ պարգևը ստացել են Ալբերտ I թագավորից։

Պատերազմից հետո նա վերադարձել է Լյովենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն և աստվածաբանություն։ 1923 թվականին ստացել է աբբայի (եկեղեցական սպասավորի) աստիճան, որից հետո մեկնել է Քեմբրիջի համալսարան։ Սուրբ Էդմունդ քոլեջում որպես գիտական հետազոտող՝ Լեմետրը Արթուր Էդինգտոնի ղեկավարությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ տիեզերաբանության, աստղագիտական հետազոտությունների և հաշվարկային մաթեմատիկայի ոլորտներում։

Աստղագիտության ուսումնասիրությունները նա շարունակել է ԱՄՆ-ում՝ Հարվարդի աստղադիտարանում, որտեղ աշխատել է ամերիկացի աստղագետ Հառլոու Շեփլիի հետ, ինչպես նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։

1925 թվականից Լեմետրը վերադարձել է Բելգիա և սկսել է աշխատել որպես աստղաֆիզիկայի պրոֆեսոր, իսկ ավելի ուշ՝ կիրառական մաթեմատիկայի պրոֆեսոր Լյովենի համալսարանում։

1936 թվականին նա ընտրվել է Պապական գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ 1960 թվականի մարտին՝ այդ ակադեմիայի նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը։ 1960 թվականին Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը նրան շնորհել է պրելատի աստիճան։

Վատիկանի Երկրորդ ժողովի ավարտին Լեմետրը զարմանքով իմացել է, որ նշանակվել է ծնելիության վերահսկման հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար, սակայն հրաժարվել է այդ պաշտոնից՝ վատառողջության պատճառով, որը նրան թույլ չի տվել մեկնել Հռոմ (նա սրտի կաթված է ստացել 1964 թվականի դեկտեմբերին)։

Լեմետրը 1945 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։

Գիտական ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմետրի մաթեմատիկայի բնագավառում հիմնական աշխատանքները վերաբերում են Լորենցի խմբի ներկայացումներին՝ կապված հարաբերականության տեսության ալիքային հավասարումների հետ, ինչպես նաև քվատերնիոնային հանրահաշվի հետ։ Նրա հիմնական ներդրումը հարաբերական աստղաֆիզիկայի և տիեզերաբանության մեջ կապված է Մեծ պայթյունի տեսության հետ։ Լեմետրի հանդիսանում է ընդլայնվող տիեզերքի տեսության հեղինակ, որը նա 1927 թվականին մշակել է անկախ Ալեքսանդր Ֆրիդմանից, որի առաջին աշխատանքը հարաբերական տիեզերաբանության ոլորտում հրապարակվել էր 1922 թվականին։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Լեմետրը ծանոթացել է Վեստո Սլայֆերի և Էդվին Հաբլի կողմից կատարված դիտարկումներին՝ կապված գալակտիկաների սպեկտրալ կարմիր տեղաշարժի հետ, և 1927 թվականին հրապարակել է այդ երևույթի իր բացատրությունը՝ գալակտիկաների հեռանալը դիտարկել է որպես տիեզերքի ընդլայնում։

Լեմետրը առաջինն է եղել, որը ձևակերպել է գալակտիկաների հեռավորության և արագության միջև կապը և 1927 թվականին առաջարկել է այդ կախվածության գործակցի առաջին գնահատականը, որը ներկայում հայտնի է որպես Հաբլի հաստատուն[13]։

Սակայն, երբ իր աշխատանքը թարգմանվել է և տպագրվել Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության գրություններում, Լեմետրը հրաժարվեց ներառել որոշ արդյունքներ՝ այդ թվում Հաբլի օրենքը, նկատելով, որ տվյալ պահին գոյություն չունեին բավարար դիտարկումներ[14]։ Այս արժեքը մի քանի տարի անց փորձարարականորեն հաստատել է Հաբլը [15][16][17][18]: Երբ Լեմետրը սկզբում ներկայացրել է իր աշխատանքը, Ալբերտ Այնշտայնը ասել՝ «Ձեր մաթեմատիկան ճիշտ է, բայց ձեր ֆիզիկան՝ սարսափելի»։ Հետագայում այն հաստատվելուց հետո Այնշտայնը փոխել է իր կարծիքը և ասալ՝ «Սա ամենագեղեցիկ և գոհացուցիչ բացատրությունն է, որ ես երբևէ լսել եմ»[19]։

Լեմետրի տեսությունն աշխարհի էվոլյուցիայի մասին՝ սկսած «սկզբնական ատոմից», Ֆրեդ Հոյլը 1949 թվականին հեգնանքով անվանել է «Մեծ պայթյուն»։ Այդ անվանումը հետագայում ամրապնդվել է և ընդունվել որպես տիեզերքի ծագման տեսության պաշտոնական անուն։

Ժորժ Լեմետրը մահացել է 1966 թվականի հունիսի 20-ին՝ տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման հայտնաբերման մասին իմանալուց կարճ ժամանակ անց, որը ամուր փորձարարական ապացույց էր նրա Մեծ պայթյունի տեսության համար։

2005 թվականին Լեմետրը ընդգրկվել է «De Grootste Belg» («Բոլոր ժամանակների մեծագույն բելգիացիները») ֆլամանդական հեռուստածրագրի վարկանիշային ցուցակում՝ զբաղեցնելով 61-րդ տեղը։ Նույն թվականին նա զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը ֆրանսալեզու «RTBF» ալիքի նմանատիպ ծրագրում։ Ավելի ուշ, 2022 թվականի դեկտեմբերին, VRT հեռուստաընկերությունը իր արխիվում հայտնաբերել է 1964 թվականին Լեմետրի հետ կորած 20-րոպեանոց հարցազրույցը, որը տիեզերագետ Թոմաս Հերտոգը անվանել է «մի իսկական գանձ»[20][21]։

2018 թվականի հուլիսի 17-ին Google Doodle-ը նշել է Ժորժ Լեմետրի 124-ամյակը[22]։ Նույն տարվա հոկտեմբերի 26-ին Միջազգային աստղագիտական միության անդամների էլեկտրոնային քվեարկության արդյունքում 78%-ով քվեարկվել է «Հաբլի օրենքը» վերանվանել՝ «Հաբլ–Լեմետրի օրենք»[23]։

  • Ֆրանկիի մրցանակ-1934 թվական[24]
  • Ժյուլ Յանսենի մրցանակ-1936 թվական[25]
  • Էդինգտոնի մեդալ-1953 թվական[26][27]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • G. Lemaître, Discussion sur l'évolution de l’univers, 1933
  • G. Lemaître, L’Hypothèse de l’atome primitif, 1946
  • G. Lemaître, The Primeval Atom — an Essay on Cosmogony, D. Van Nostrand Co, 1950

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #119526514 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  4. 1 2 AA.VV. Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  5. 1 2 http://link.springer.com/content/pdf/10.1007/978-94-009-6487-7_30.pdf
  6. 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/335644/Georges-Lemaitre
  7. Find A Grave — 1996.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. 1 2 3 4 5 ODIS — 2003.
  10. https://www1.villanova.edu/villanova/president/university_events/mendelmedal/pastrecipients.html
  11. www.pas.va
  12. «Obituary: Georges Lemaitre». Physics Today. 19 (9): 119–121. 1966 թ․ սեպտեմբեր. doi:10.1063/1.3048455.
  13. «Ю. Н. Ефремов, Постоянная Хаббла». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  14. «Космос-журнал: Кто открыл расширение Вселенной?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. Lemaître, G. (1927). «Un univers homogène de masse constante et de rayon croissant rendant compte de la vitesse radiale des nébuleuses extra-galactiques». Annales de la Société Scientifique de Bruxelles A (47): 49–59. Bibcode:1927ASSB...47...49L. Partially translated in Lemaître, G. (1931). «Expansion of the universe, A homogeneous universe of constant mass and increasing radius accounting for the radial velocity of extra-galactic nebulae». Monthly Notices of the Royal Astronomical Society. 91: 483–490. Bibcode:1931MNRAS..91..483L. doi:10.1093/mnras/91.5.483.
  16. Livio, M. (2011). «Lost in translation: Mystery of the missing text solved». Nature (journal). 479 (7372): 171. Bibcode:2011Natur.479..171L. doi:10.1038/479171a. PMID 22071745.
  17. Livio, M.; Riess, A. (2013). «Measuring the Hubble constant». Physics Today. 66 (10): 41. Bibcode:2013PhT....66j..41L. doi:10.1063/PT.3.2148.
  18. Hubble, E. (1929). «A relation between distance and radial velocity among extra-galactic nebulae». Proceedings of the National Academy of Sciences. 15 (3): 168–73. Bibcode:1929PNAS...15..168H. doi:10.1073/pnas.15.3.168. PMC 522427. PMID 16577160. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  19. Georges Henri-Joseph-Edouard Lemaître
  20. De Maeseneer, Wim (2022 թ․ դեկտեմբերի 31). «Lang naar gezocht, eindelijk gevonden: VRT vindt interview uit 1964 terug met de Belg die de oerknal bedacht» [Long sought, finally found: VRT finds 1964 interview with Belgian who invented the Big Bang]. vrtnws.be (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին. «VRT has recovered a lost interview with Georges Lemaître in its archives. He was interviewed about it in 1964 for the then BRT, but until recently it was thought that only a short excerpt of it had been preserved. Now the entire 20-minute interview has been recovered. "A gem," says cosmologist Thomas Hertog.»
  21. Satya Gontcho A Gontcho; Jean-Baptiste Kikwaya Eluo; Gabor, Paul (2023). «Resurfaced 1964 VRT video interview of Georges Lemaître». arXiv:2301.07198 [physics.hist-ph].
  22. «Who was Georges Lemaître? Google Doodle celebrates 124th birthday of the astronomer behind the Big Bang Theory». Daily Mirror. 2018 թ․ հուլիսի 17.
  23. Belgian priest recognized in Hubble law name change"
  24. «1934 – Rapport Jury Mgr Georges Lemaître – Fondation Francqui – Stichting». www.francquifoundation.be. Վերցված է 2025 թ․ հուլիսի 14-ին.
  25. «Médaille Janssen · UCL Archives». archives.uclouvain.be. Վերցված է 2025 թ․ հուլիսի 14-ին.
  26. Lemaître, 1953, էջ 2
  27. «Medallists of the Royal Astronomical Society». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Լեմետր» հոդվածին։