Ժորժ Էժեն Օսման
| Ժորժ Էժեն Օսման | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 27, 1809[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ |
| Մահացել է | հունվարի 11, 1891[1][2][3][…] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ |
| Գերեզման | Պեր Լաշեզ[4][5] և Grave of Haussmann |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | բողոքականություն[6] |
| Կրթություն | Անրի IV լիցեյ, Կոնդորսե լիցեյ և Փարիզի կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պաշտոնյա, ճարտարապետ, քաղաքաշինարար և Praefectus |
| Ամուսին | Louise Octavie de Laharpe?[7] |
| Ծնողներ | հայր՝ Nicolaus-Valentin Haussmann? |
| Զբաղեցրած պաշտոններ | Q59854914?, Prefect of Seine?, Երկրորդ Կայսրության սենատոր, General secretary of prefecture of Vienne?, sub-prefect of Yssingeaux?, sub-prefect of Nérac?, Sub-prefect of Saint-Girons?, sub-prefect of Blaye?, Prefecture advisor?, Prefect of Gironde?, Prefect of Var? և Prefect of Yonne? |
| Կուսակցություն | Բոնապարտիզմ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Երեխաներ | Valentine Haussmann? |
Ժորժ Էժեն Օսման (ֆրանսերեն՝ Georges Eugène Haussmann, ավելի հայտնի՝ որպես բարոն Օսման (baron Haussmann,մարտի 27, 1809[1][2][3][…], Փարիզ - հունվարի 11, 1891[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի պետական գործիչ, Սենայի դեպարտամենտի պրեֆեկտ (1853-1870 թվականներ), սենատոր (1857), Ֆրանսիայի գավառների գեղարվեստի ակադեմիայի անդամ (1867), քաղաքաշինության մասնագետ, իր գիտելիքներով մեծապես պայմանավորել է Փարիզի ներկայիս տեսքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանը ծնվել է 1809 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ գերմանական ծագմամբ բողոքականների ընտանիքում (գերմաներենով ազգանունը հնչում է որպես Հաուսման և ոչ մի կապ չունի թուրք Օսմանների հետ)։ Սովորել է Հենրի IV-ի և Կոնդորսի վարժարաններում, այնուհետև ուսումնասիրել է իրավունք՝ զուգահեռաբար զբաղվելով երաժշտությամբ։ 1830 թվականին ստացել է Ներակի շրջանի կոմիսարի պաշտոնը։
1853 թվականին դարձել է Սենի դեպարտամենտի պրեֆեկտ՝ պահպանելով այդ պաշտոնը մինչև 1870 թվականը։ Նապոլեոն III-ի հրամանով փարիզեցիների զբոսանքի համար կառուցել է Բուլոնյան անտառը և մի քանի զբոսայգի Փարիզում, մասնավորապես` Մոնսուրիի և Բյուտ Շոմոնի պուրակները։
Օսմանը վերակառուցել է մի շարք բնակելի թաղամասեր՝ քանդելով բազմաթիվ հին (ներառյալ՝ միջնադարյան) տներ և ստեղծելով մի շարք պուրակներ, որոնք հետագայում հանրաճանաչություն են ձեռք բերել։ Ընդհանուր առմամբ, Օսմանի ղեկավարությամբ վերակազմավորվել է Փարիզի անշարժ գույքի շուրջ 60%-ը։
1865 թվականին Օսմանն իր աշխատանքների համար ստացել է 250 միլիոն ֆրանկ վարկ, իսկ 1869 թվականին՝ ևս մեկը՝ 260 միլիոն ֆրանկ։ Էմիլ Օլիվյեի կառավարության օրոք Բարոն Օսմանն ազատվել է պաշտոնից։
Օսմանը մահացել է Փարիզում 1891 թվականի հունվարի 11-ին։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Նրա անունն է կրում Փարիզի կենտրոնի բուլվարներից մեկը։
Բարոն Օսմանի քաղաքաշինական աշխատանքները Փարիզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոն III-ը 1853 թվականին Ժորժ Օսմանին նշանակել է Սեն դեպարտամենտի պրեֆեկտ։ Ստանալով միապետի կողմից անսահմանափակ լիազորություններ՝ Օսմանը գործնականում վերափոխել է Փարիզի փողոցային ցանցը՝ քանդելով հին Փարիզի մեծ մասը և ստեղծելով քաղաքի շատ հուշարձաններին նայող կառույցներ։ Քաղաքաշինական բոլոր աշխատանքներն ունեին սոցիալական և ռազմական պատճառներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 senat.fr (ֆր.)
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 189.
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 408. — ISBN 978-2-914611-48-0
- ↑ 20 janvier 1709. Au Père La Chaise
- ↑ Geneanet (ֆր.) — 1996.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Էժեն Օսման» հոդվածին։ |
| ||||||||||||||||