Ժորժ Դեքրիեր
ֆրանսերեն՝ Georges Descrières | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1930[1][2] |
| Ծննդավայր | Բորդո[2] |
| Մահացել է | հոկտեմբերի 19, 2013[1][3][2][…] (83 տարեկան) |
| Մահվան վայր | Լը Կանե, Ֆրանսիա[2] |
| Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Բորդոյի կոնսերվատորիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
| Աշխատավայր | Կոմեդի ֆրանսեզ և Théâtre des Variétés-Amusantes? |
| Ամուսին(ներ) | Geneviève Brunet? |
| Երեխա(ներ) | Sylvia Bergé? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ժորժ Դեքրիեր (ֆրանսերեն՝ Georges Descrieres, իրական անունը Ժորժ Ռենե Բերժե (ֆրանսերեն՝ Georges René Bergé, ապրիլի 15, 1930[1][2], Բորդո[2] - հոկտեմբերի 19, 2013[1][3][2][…], Լը Կանե, Ֆրանսիա[2]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։ Շատ հանրաճանաչ էր 1960-ական թվականներին։ Հայտնի է «Երեք Հրացանակիրներ» ֆիլմի Աթոսի դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Դեքրիերը ծնվել է 1930 թվականի ապրիլի 15-ին Բորդո քաղաքում։ Դեռահաս տարիների, պատերազմի ժամանակ, ընկավ ռմբակոծման տակ և ստացավ 11 վնասվածք, որի պատճառով ութ տարի անց, վիրահատման ժամանակ, աջ ոտքի վրա սպի մնաց։
Երբ նա ընդունվեց կոնսերվատորիա, ուսումնասիրում էր դերասանության արվեստը և դրա շնորհիվ ստացավ երկու հավելավճար։ 1940 թվականի վերջում նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ նա ընդունվեց Փարիզյան կոնսերվատորիա։
Կոնսերվատորիան ավարտելուց հետո, 1954 թվականին սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվեց «Կարմիր և Սև» ֆիլմն էր։
1979-1985 թվականներին նա դասավանդում էր թատրոնում։
Իր վերջին տարիներին Դեքրիերն ապրում էր գեղատեսիլ վայրում՝ Մագանյոսում։ Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին, Կանն քաղաքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեքրիերը երկու անգամ ամուսնացած է եղել, ունի երկու դուստր՝ Սիլվիա Բերժեն և Սոֆին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Հայերեն անվանում |
|---|---|---|
| 1954 | Le Rouge et le noir | Կարմիր ու սև |
| 1955 | Les aristocrates | Արիստոկրատները |
| 1955 | Le Fils de Caroline chérie | Կառոլինա շերիի որդին |
| 1956 | Bonjour Toubib | Բարև, բժիշկ |
| 1959 | Les trois mousquetaires | Երեք հրացանակիրները |
| 1959 | Le mariage de Figaro | Ֆիգառոյի հարսանիքը |
| 1961 | Ce soir ou jamais | Այս գիշեր կամ երբեք |
| 1961 | Les trois mousquetaires | Երեք հրացանակիրները |
| 1962 | Le soleil dans l'oeil | Արևը քո աչքերում |
| 1967 | Two for the Road | Երկուսը ճանապարհին |
| 1968 | L'homme à la Buick | Բուիկով մարդը |
| 1976 | Attention les yeux! | Պաշտպանեք աչքերը! |
| 1977 | Richelieu | Ռիշելյո |
| 1978 | L'horoscope | Հորոսկոպ |
| 1978 | Le sucre | Շաքար |
| 1982 | Qu'est-ce qui fait craquer les filles | Ի՞նչը կարող է կոտրել կնոջը |
| 1987 | L'homme qui n'était pas là | Մարդը այնտեղ չէր |
| 1989 | Champagne Charlie | Չառլի Շամպայն |
| 1996 | Le comédien | Կոմիկները |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժորժ Դեքրիերը BiFi կայքում
- Ժորժ Դեքրիերի ֆիլմագրությունը
- Ժորժ Դեքրիերը cinetom.fr կայքում
- Ժորժ Դեքրիերի լլուսանկարները, uniFrancefilm կայքում
- Ժորժ Դեքրիերի լուսանկարները և ֆիլմոգրաֆիան «Base de données de films francais avec images» կայքում
- Ժորժ Դեքրիեր Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Տեսանյութ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Դեքրիեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 2013 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Բեմական կեղծանուններ