Ժորժինյո (ֆուտբոլիստ, ծնված 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժինյո
Jorginho
Ժորժինյոն Չելսիի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jorge Luiz Frello Filho
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1991(1991-12-20)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա
Հասակ 180 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 5
Պատանեկան կարիերա
2007-2010 Իտալիա Հելլաս Վերոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Իտալիա Հելլաս Վերոնա 89 (11)
2010-2011   Իտալիա Սամբոնիֆաչեսե 31 (1)
2014-2018 Իտալիա Նապոլի 133 (2)
2018-ներկա Անգլիա Չելսի 44 (3)
Ազգային հավաքական
2016-ներկա Իտալիա Իտալիա 19 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 1-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 1-ի, 2019

Ժորժինյո (իտալ.՝ Jorginho, դեկտեմբերի 20, 1991(1991-12-20)[1][2], Imbituba, Սանտա Կատարինա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժինյոն ծնվել է Բրազիլիայում, և 2007 թվականին տեղափոխվել Իտալիա[4], որտեղ միացել է Հելլաս Վերոնայի երիտասարդական թիմին[5]։ 2010 թվականի հունիսին Ժորժինյոն վարձավճարով տեղափոխվեց Իտալիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Սամբոնիֆաչեսե, որտեղ նշեց իր պրոֆեսիոնալ դեբյուտը[6]։ Սամբոնիֆաչեսեի կազմում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[7]։

Իր դեբյուտը Վերոնայի կազմում Ժորժինյոն նշեց 2011 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի նոյեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ Վերոնայի կազմում Ժորժինյոն անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 18-ին Ժորժինյոն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ երկրորդ խաղում[13]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և դուրս գալ գավաթի եզրափակիչ[14]։ Մայիսի 3-ին Ժորժինյոն Նապոլիի հետ հաղթեց Իտալիայի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Ֆիորենտինային[15][16]։

Ժորժինյոն Նապոլիի կազմում 2016 թվականին

2014 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում Ժորժինյոն փոխարինեց Ջոնաթան դե Գուզմանին ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսում[17]։ Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով և թեև Ժորժինյոն չիրացրեց իր 11-մետրանոցը, Նապոլին հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[18]։ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ նա դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող[19]՝ 2017-18 մրցաշրջանում դառնալով թիմի առանցքային ֆուտբոլիստ[20]։ Նապոլիի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Ժորժինյոն անցկացրեց 160 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[21]։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 14-ին Ժորժինյոն 50 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Չելսի[22][23][24]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[25][26]՝ ստանալով 5 համարի մարզաշապիկը[27][28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ժորժինյոն անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31][32]։ Սեպտեմբերի 23-ին՝ Վեստ Հեմի դեմ խաղում[33] նա գերազանցեց Պրեմիեր Լիգայի՝ մեկ խաղում ֆուտբոլիստի կողմից կատարած ամենաշատ փոխանցումների ռեկորդը (180)[34][35]։ 2019 թվականի փետրվարի 24-ին Ժորժինյոն մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[36], որտեղ Չելսին պարտվեց, իսկ նա չիրացրեց 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում[37][38]։ Մայիսի 29-ին բրազիլացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[39]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում Ժորժինյոն անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում[42]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[43]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Ժորժինյոն գոլ խփեց ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[44], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[45][46]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորժինյոն ունի Իտալիայի և Բրազիլիայի քաղաքացիություն և իրավասու է ներկայացնել այս երկրների հավաքականները։ 2012 թվականին նա հրավիրվեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական[47]։ 2014 թվականին Ժորժինյոն ցանկություն հայտնեց խաղալ Իտալիայի հավաքականի կազմում[48]։

2016 թվականի մարտին Ժորժինյոն առաջին անգամ հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Իսպանիայի և Գերմանիայի դեմ խաղերի համար[49]։ Իր դեբյուտը նշեց մարտի 24-ին՝ փոխարինելով Մարկո Պարոլոյին Իսպանիայի դեմ խաղում[50][51]։ Թեև Ժորժինյոն ընդրգկված էր Եվրո 2016-ի Իտալիայի նախնական թիմում, նա դուրս մնաց 23-հոգանոց կազմից[52]։

Անտոնիո Կոնտեի Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո, Ժորժինյոն սկզբում չէր հրավիրվում հավաքական նոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրայի կողմից[53], և խոսվում էր նրա՝ Բրազիլիայի հավաքական հրավիրվելու մասին[54][55], քանի որ նա դեռ ոչ մի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել Իտալիայի կազմում[56][57]։ Այնուամենայնիվ, Ժորժինյոն հերքեց այս լուրերը, և նոյեմբերի 13-ին՝ Շվեդիայի դեմ խաղում իր առաջին հանդիպումը անցկացրեց Կոնտեի հեռանալուց հետո[58][59]։

Իր առաջին գոլը Իտալիայի ազգային հավաքականում Ժորժինյոն խփեց 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լեհաստանի դեմ խաղում[60][61]։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆինլանդիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[62][63]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[64]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սամբոնիֆաչեսե (վարձավճար) 2010–11 Սերիա C2 31 1 2 0 0 0 33 1
Վերոնա 2011–12 Սերիա B 30 2 1 0 2 0 33 2
2012–13 41 2 3 0 0 0 44 2
2013–14 Սերիա A 18 7 1 0 0 0 19 7
Ընդհանուր 89 11 5 0 0 0 2 0 96 11
Նապոլի 2013–14 Սերիա A 15 0 4 1 19 1
2014–15 23 0 1 1 8 0 1 0 33 1
2015–16 35 0 1 0 2 0 38 0
2016–17 27 0 0 0 4 0 31 0
2017–18 33 2 1 0 5 2 39 4
Ընդհանուր 133 2 7 2 19 2 1 0 160 6
Չելսի 2018–19 Պրեմիեր Լիգա 37 2 2 0 11 0 4 0 54 2
2019–20 7 1 0 0 1 0 1 1 9 2
Ընդհանուր 44 3 2 0 12 0 5 1 63 4
Կարիերայի ընդհանուր 297 17 16 2 31 2 8 1 352 22

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[64]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 1 0
2018 10 1
2019 6 1
Ընդհանուր 19 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 7, 2018 Ռենատո Դալ'Արա, Բոլոնյա, Իտալիա Լեհաստան Լեհաստան 1–1 1–1 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19
2. Սեպտեմբերի 8, 2019 Տամպերե մարզադաշտ, Տամպերե, Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 2–1 2–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլի

Չելսի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - Jorginho - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Who is Jorginho? Napoli's unsung hero quietly firing the Italian side to the top of Serie A». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. Walsh, Kristian (2018 թ․ փետրվարի 27). «Jorginho - all you need to know on a midfielder admired at Anfield». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  6. Rathborn, Jack (2018 թ․ մարտի 22). «Jorginho in profile: Man United, Liverpool and Arsenal chase Napoli star». mirror. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  7. «Everything you need to know about... Jorginho». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Hellas Verona - US Sassuolo, Sep 4, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  9. «FC Empoli - Hellas Verona, Nov 19, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  10. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Il Napoli ufficializza l'acquisto di Jorginho». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  11. «Official: Napoli sign Jorginho | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  12. «SSC Napoli - Chievo Verona, Jan 25, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  13. «SSC Napoli - AS Roma, Feb 12, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  14. «Coppa Italia semi-final: Napoli beat Roma 3-0 to win 5-3 on aggregate and reach final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  15. «ACF Fiorentina - SSC Napoli, May 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  16. 16,0 16,1 «Fiorentina 1 - 3 Napoli Match report - 03/05/2014 Coppa Italia - Goal.com». www.goal.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  17. «Juventus FC - SSC Napoli, Dec 22, 2014 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  18. 18,0 18,1 «Juventus 2-2 Napoli (5-6 on pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  19. «Jorginho: The Andrea Pirlo-style midfielder set for Manchester City». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «Chelsea, not City, near deal with Jorginho - chief». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  21. Chakraborty, Sagarneel (2018 թ․ սեպտեմբերի 6). «Jorginho: A Regista On A Rainy English Afternoon». El Arte Del Futbol (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  22. «Jorginho: Chelsea sign Napoli midfielder after Man City pull out of deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  23. «Chelsea sign Jorginho from Napoli on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  24. «Chelsea confirm signing of Italy midfielder Jorginho from Napoli». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  25. «Jorginho becomes a Blue | Official Site | Chelsea Football Club». ChelseaFC. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  26. «OFFICIAL: Chelsea confirm Jorginho signing from Napoli». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  27. «Jorginho to wear the No.5 shirt at Chelsea». We Ain't Got No History. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  28. «Jorginho explains why he picked the No.5 shirt for Chelsea». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  29. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  30. «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  31. «Huddersfield Town - Chelsea FC, Aug 11, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  32. «Maurizio Sarri's Chelsea beat Huddersfield 3-0 in Premier League opener» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  33. «West Ham United - Chelsea FC, Sep 23, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  34. «Jorginho breaks Premier League passing record but Chelsea held by West Ham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. «Chelsea's Jorginho breaks Premier League record against West Ham». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  36. «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  37. 37,0 37,1 Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  38. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  39. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  40. 40,0 40,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  41. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  42. «Jorginho | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  43. 43,0 43,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of 2018/19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  44. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  45. Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  46. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  47. Piksel.com. «Figc | News - I convocati di Mangia: prima chiamata per Jorginho, Baselli e Barba». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  48. «Jorginho: 'I only want Italy' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  49. «Federico Bernardeschi and Jorginho earn first Italy call up». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  50. «Italy - Spain, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  51. «Insigne inspires as Italy hold Spain | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  52. «OFFICIAL: Italy squad for Euro 2016 | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  53. «Italy's Jorginho snub could benefit Brazil». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  54. «Brazil consider Jorginho call | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  55. «Italy midfielder Jorginho denies claims he wants Brazil switch». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  56. «Agent: 'Jorginho closer to Brazil' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  57. «Brazil say they want to pip Italy to Napoli midfielder». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  58. «Italy - Sweden, Nov 13, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  59. Burnton, Simon (2017 թ․ նոյեմբերի 13). «Sweden stand tall amid Italy onslaught to book place at Russia World Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  60. «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  61. «Italy and Poland end in 1-1 draw in UEFA Nations League opener». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  62. «Finland - Italy, Sep 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  63. «Finland 1-2 Italy: Jorginho penalty puts Italy further clear in Group J» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  64. 64,0 64,1 «Jorginho». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]