Ժորա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորա Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1950(1950-07-28)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 23, 2024(2024-03-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՀրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
ՄասնագիտությունՀոկեյիստ և հոկեյի մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ

Ժորա Մնացականի Մկրտչյան (հուլիսի 28, 1950(1950-07-28), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2024(2024-03-23)[1], Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ[2], ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ խոտի հոկեյի մարզիչ, Հրազդան քաղաքի խոտի հոկեյի բաժնի հիմնադիր, խոտի հոկեյի նախկին խաղացող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորա Մկրտչյանը ծնվել է 1950 թվականին, Հրազդան քաղաքում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը[3]։ 1968-1972 թվականներին եղել է Հայաստանի ՍԿԻՖ թիմի խաղացող։ 1974-1976 թվականներին Հրազդան քաղաքում հիմնադրել է խոտի հոկեյի սպորտային բաժինը։ 1976 /թվականին նշանակվել է Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմի մարզիչ։ 1977 թվականին որպես մարզիչ աշխատանքի է անցել Մանկապատանեկան սպորտային դպրոցում։ Նրա ղեկավարած Հրազդանի խոտի հոկեյի պատանեկան թիմը նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ 1990 թվականից ստանձնել է Հայաստանի խոտի հոկեյի պատանիների և տղամարդկանց հավաքականների մարզչի պատրտականությունը։ Ժորա Մկրտչյանի մարզչական ղեկավարությամբ հայկական թիմերը մասնակցել են Իրանում և Վրաստանում անցկացված մի շարք միջազգային առաջնությունների։

1978 թվականին Հրազդանի պատանեկան թիմը Ռուսաստանի Սիզրան քաղաքում անցկացված ավագ և պատանեկան թիմերի ԽՍՀՄ առաջնությունում նվաճել է 2-րդ տեղը։ 1979 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ։ Նույն թվականին նրա մարզչական ղեկավարությամբ թիմը նվաճել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի 7-րդ տեղը, մեկ տարի անց նա շանակվել է ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության ավագ մարզիչ։ 1981 թվականին Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած պատանեկան թիմերի առաջնությունում նրա թիմը նվաճել է 3-րդ տեղը, իսկ 1984 թվականին՝ ԽՍՀՄ առաջին խմբի չեմպիոն։ 1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված սպարտակիադային Հայաստանի պատանեկան հավաքականը նրա ղեկավարությամբ գրավել է 1-ին տեղը։ 1986 թվականին Հրազդանի ավագ պատանեկան թիմը Տիրասպոլում տեղի ունեցած առաջնությունում նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

1986 թվականին Ժորա Մկրտչյանը նշանակվել է ԽՍՀՄ պատանեկան թիմի ավագ մարզիչ, 1990 թվականին՝ երկրորդ ավագ մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՄԱՀԱՑԵԼ Է ԺՈՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
  2. Назарян, Грайр (2017 թ․ հունվարի 20). «Масис Арзуманян: "При желании можно решить многие проблемы"». РЕСПУБЛИКА АРМЕНИЯ | Общественно-политическая газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. [Մարզաշխարհ, սեպտեմբերի 19, 2012,(24/502)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրազդան», 26 փետրվարի, 1980
  • «Հայաստանի Ֆիզկուլտուրիկ», 1981, №26 (3734)