Ժորա Հայրապետյան (մարզիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժորա Հայրապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`հայ
Երկիր`Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 10, 1955(1955-07-10) (64 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ժորա Դերենիկի Հայրապետյան (հուլիսի 10, 1955(1955-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, մարզիչ, մականախաղի ԽՍՀՄ բարձրագույն լիգայի ութակի չեմպիոն, Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Խաղային դիրքը`պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժորա Դերենիկի Հայրապետյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 10-ին Երևան քաղաքում ծառայողի ընտանիքում։ 1962-1972թթ․ սովորել է Գրիգոր Զոհրապի անվան N43 միջնակարգ դպրոցում․ 1976-1981թթ․ ուսումը շարունակել է ֆիզիկական կուլտուրիայի հայկական պետական ինստիտուտում։ 1980 թվականին վերապատրաստման դասընթաց է անցել Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքի ֆիզիկական կուլտուրիայի ինստիտուտում։ 1983-1985թթ․ծառայել է խորհրդային բանակի ռազմաօդային ուժերում։ 1977 թվականից զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Աշխատել է` 1977-1978 և 1985-1987թթ․ սպորտի բարձրագույն մարզական վարպետության հանրապետական դպրոցում որպես խոտի հոկեյի մարզիչ, 1978-1980 և 1980-1981թթ․ Մականախաղի և նետաձգության ՄՊՄԴ-ում որպես խոտի հոկեյի մարզիչ-մանկավարժ, 1979 թվականին նշանակվել է ավագ մարզիչ-մանկավարժ, 15․05․1980-19․11․1980թթ․ ՖԿՀՊԻ-ի ՖԻՄԱ մարզական ակումբում ՖԻՄԱ-ի հավաքական թիմի մարզիչ, 1981-1982թթ․«Մայակ» մարզական ակումբում խոտի հոկեյի կանանց թիմի ավագ մարզիչ, 1983-1984թթ․ ֆիզիկական կուլտուրիայի ուսուցիչ N 34 միջնակարգ դպրոցում, 1984-1985թթ․ ֆիզիկական կուլտուրիայի ուսուցիչ N 178 միջնակարգ դպրոցում, 1987-1988թթ․ արհմիությունների տանը խոտի հոկեյի «Բուրևեստնիկ» թիմի գլխավոր մարզիչ, 1988 թվականից դադարել է զբաղվել սպորտով


Իր ղեկավարած թիմերի արդյունքները

1979 թվականին իր ղեկավարած թիմը առաջին տեղն է գրավել համամիութենական պատանեկական մրցաշարում։ 1979 թվականին իր մարզած մարզադպրոցի թիմը երրորդ տեղն է գրավել 1961-1962թթ․ ծնված պատանիների ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում։ 1982 թվականին իր մարզած «Մայակ» կանանց թիմը երրորդ տեղն է գրավել խոտի հոկեյի ԽՍՀՄ առաջնության առաջին լիգայում։ 1982 թվականին իր մարզած «Մայակ» կանանց թիմը երրորդ տեղն է գրավել խոտի հոկեյի կանանց համամիութենական մրցաշարում։

Անձնական կյանք

Ամուսնացած է,ունի երկու որդի


Ամփոփում

Նա հանդիսանում է ուժեղագույն հայ խոտի հոկեյիստ,ԽՍՀՄ հավաքականի թիմի կազմում 1980 թ․Մոսկվայի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած,ԽՍՀՄ բարձրագույն լիգայի ութակի չեմպիոն,ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Սոս Հայրապետյանի առաջի մարզիչ և նրա ավագ եղբայր։ Հայաստանի Հանրապետության կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]