Ժոսլեն Անգլոմա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժոսլեն Անգլոմա ֆր.՝ Jocelyn Angloma | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 1965 (58 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 1.80 սմ | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1978-1985 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1985-1987 1987-1990 1990-1991 1991-1994 1994-1996 1996-1997 1997-2002 2006-2007 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
37 (1) 92 (13) 36 (6) 85 (3) 60 (7) 30 (1) 120 (5) ? (?) | |
Ազգային հավաքական | |||
1990-1996 2006-2007 |
![]() ![]() |
37 (1) 14 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժոսլեն Անգլոմա (ֆր.՝ Jocelyn Angloma, օգոստոսի 7, 1965, Լես Աբիմես, Գվադելուպա), ֆրանսա-գվադելուպացի ֆուտբոլային պաշտպան է։ Ելույթ է ունեցել գվադելուպական «Էտուալ» ակումբի կազմում։ Հանդիսացել է ակումբի ամենատարեց ֆուտբոլիստը։ 2007 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլային կարիերան սկսել է գվադելուպական «Էտուալ» ակումբում, որտեղ էլ նրան նկատեցին «Ռենի» սկաուտները։ Գալով Ֆրանսիա և «Ռենի» կազմում երեք տարի հանդես գալուց հետո, Ժոսլենը տեղափոխվում է «Լիլ»։ Նրա խաղը ֆուտբոլիստի վրա բևեռում է ֆրանսիական գեր-ակումբների ուշադրությունը, և 1990 թ. անցնում է «ՊՍԺ»։ Չնայած այն բանին, որ նա հաճախ էր հայտնվում հիմնական կազմում, սակայն նա այդպես էլ չհարմարվեց նոր թիմում։ Ղեկավարությունը ընդառաջեց Անգլոմայի խնդրանքներին և նրան բաց թողեց Մարսելի «Օլիմպիկ»։ «Օլիմպիկում» նա արագ դարձավ հիմնական կազմի խաղացող։ 1993 թ. նա «Օլիմպիկի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, սակայն ակումբի նախագահ Բերնար Տապիի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով ստիպված եղավ թիմի մյուս առաջատարների հետ թողնել թիմը և տեղափոխվել Իտալիա։ Անցկացնելով միա քանի սեզոն «Տորինոյում» և «Ինտերում», Անգլոման չկարողացավ հաղթել ոչ մի մրցաշարում։ «Ինտերի» հետ նրա ամենամեծ նվաճումը ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հասնելն էր։ Ժոսլենի կարիերայում ամենահաջողակ ակումբը հանդիսացավ «Վալենսիան», որի կազմում նա նվաճեց մի քանի մրցանակներ Իսպանիայում և երկու անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 2002 թ. Անգլոման ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան, սակայն մի քանի տարի անց այն վերսկսեց իր հարազատ «Էտուալ» ակումբում։
Կարիերան Ֆրանսիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղալով «Ռենում»՝ Անգլոման հրավեր ստացավ Ֆրանսիայի երիտասարդական հավաքական, որի կազմում դարձավ 1988 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Առաջին հրավերը Ֆրանսիայի ազգային հավաքական նա ստացավ 1990 թ.: Նրա կազմում անց է կացրել է 37 հանդիպում և խփել մեկ գոլ։ Մասնակցել է Եվրոպայի երկու առաջնությունների։ 1996 թ. Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան Անգլիայի հետ կիսեց երրորդ տեղը, որից հետո Անգլոման ավարտեց ելույթները Ֆրանսիայի հավաքականում։
Կարիերան Գվադելուպայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադառնալով պատմական հայրենիք և վերսկսելով ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան՝ Անգլոման հրավեր ստացավ Գվադելուպայի հավաքական։ Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Գվադելուպան ՖԻՖԱ-ի անդամ չէ (ԿՈՆԿԱԿԱՖ-ի հատուկ կանոնակարգի համաձայն գվադելուպական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստները կարող են խաղալ Գվադելուպայի հավաքականի կազմում, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հանդես չեն եկել Ֆրանսիայի հավաքականում)։ Անգլոմայի հետ Գվադելուպան հասավ հրաշալի արդյունքի՝ Կանադայի հետ կիսելով 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղը։ Դրանից հետո Անգլոման հայտարարեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։
Միջազգային գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվը | Մրցավայրը | Հակառակորդը | Գոլը | Հաշիվը | Մրցաշարը |
---|---|---|---|---|---|
Ֆրանսիայի հավաքական | |||||
5 հունիսի 1996 | Լիլ, Ֆրանսիա | ![]() |
1 : 0 | 2 : 0 | ընկերական հանդիպում |
Գվադելուպայի հավաքական | |||||
14 նոյեմբերի 2006 | Ջորջթաուն, Գայանա | ![]() |
1 : 0 | 3 : 0 | 2007 թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար |
14 հունվարի 2007 | Սան Ֆեռնանդո, Տրինիդադ և Տոբ. | ![]() |
2 : 0 | 2 : 1 | 2007 թ. կարիբյան գավաթ |
9 հունիսի 2007 | Մայամի, ԱՄՆ | ![]() |
1 : 0 | 2 : 1 | 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ |
17 հունիսի 2007 | Հյուսթոն, ԱՄՆ | ![]() |
1 : 0 | 2 : 1 | 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ |
Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի չեմպիոն 1991/1992
- Իսպանիայի գավաթի հաղթող 1998/1999
- Իսպանիայի սուպերգավաթի հաղթող 1999
- Իսպանիայի չեմպիոն 2001/2002
- Գվադելուպայի չեմպիոն 2006/2007
- ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից 1996/1997
- ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող 1992/1993
- ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից 1999/2000, 2000/2001
- Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 1988
- Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղ 1996
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղ 2007
- Ընդգրկվել է 1992 թ. Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում
- Ընդգրկվել է 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խորհրդանշական հավաքականում
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 123football.com կայքում Archived 2009-01-12 at the Wayback Machine.,
- ՖԻՖԱ-ի կայք Archived 2013-09-02 at the Wayback Machine.,
- RSSSF-ի արխիվ (en),
- fannet.org կայքում Archived 2011-09-15 at the Wayback Machine.,
- footballdatabase.eu կայքում,
- fff.fr, afterfoot.fr կայքում (fr),
- weltfussball.de կայքում (de)
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրող անձինք
- 1965 ծնունդներ
- Օգոստոսի 7 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Գվադելուպացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ