Ժոնատաս
Ժոնատաս պորտ.՝ Jonathas Cristian de Jesus | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Jonathas | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 6, 1989[4][5][2][…] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Բետին, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4][6][5] | ||
Հասակ | 190 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժոնատաս Քրիստիան դե Ժեզուս (պորտ.՝ Jonathas Cristian de Jesus,մարտի 6, 1989[4][5][2][…], Բետին, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4][6][5]), առավել հայտնի է որպես Ժոնատաս, բրազիլացի ֆուտբոլիստ, «Օդիշա» ակումբի հարձակվող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոնատասը խաղացել է «Կրուզերյո» երիտասարդական ակումբում և մի քանի անգամ դուրս է եկել դաշտ հիմնական թիմի կազմում։ Հայրենիքում նա վարձակալության իրավունքով խաղացել է նաև «Իպատինգու» և «Վիլա Նովա» ակումբների կազմում[7][8]։ «Կրուզեյրո» ակումբը հայտնել է, որ ԱԶ-ն ֆուտբոլիստի իրավունքների 65 %-ը գնել է € 600,000-ով, իսկ մնացած մասնաբաժինը մնացել է բրազիլիական ակումբին[9]։
Ժոնատասը նորամուտ է ունեցել ԱԶ-ի կազմում 2009 թվականի հոկտեմբերի 28-ին «Սպակենբուրգ» ակումբի գավաթային մրցախաղում։ Նա խփել է գոլ, և արդյունքում ԱԶ-ն հաղթել է 5։ 2 հաշվով[10]։ 2009 թվականի նոյեմբերի 21-ին Ժոնատասը ԱԶ-ի կազմում նորամուտ է ունեցել «Ռոդ» ակումբի դեմ արտագնա խաղի առաջնությունում։ Նաև գոլ է խփել իր նորամուտային խաղում, սակայն ԱԶ-ն պարտվել է 2։ 4 հաշվով։ Հանդիպման 90-րդ րոպեին Ժոնատասը հեռացվել է մրցակցին ձեռքով հարվածելու համար[11]։
2011 թվականի փետրվարի 1-ին խաղացողը կրկին փոխել է լիգան և մեկուկես տարվա պայմանագիր է ստորագրել «Բրեշիա» ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է € 300․000[12][13]։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային մրցաշրջանի 6 հանդիպումներում, սակայն «Բրեշիա» ակումբը դուրս է մնացել Սերիա B-ից։ Սերիա B-ում 2011/12 թվականի մրցաշրջանում Ժոնատասը խփել է 16 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկու։
2012 թվականի հուլիսի 31-ին Սերիա A դուրս գալով՝ «Պեսկարա» ակումբը հայտարարել է, որ ստորագրել է Ժոնատասի հետ պայմանագիր է ստորագրել[14]։ «Պեսկարա»-ի կազմում առաջին խաղը խաղացել է օգոստոսի 26-ին՝«Ինտերնացիոնալե» ակումբի դեմ մրցախաղում պարտվելով 0։ 3 հաշվով։ Իր առաջին գոլը Ժոնատասը խփել է հաջորդ տարվա հունվարի 6-ին «Ֆիորենտինա» ակուբի դեմ խաղում (2։ 0)։
2013 թվականի հունվարի 31-ին Ժոնատասը մինչև հունիս վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Տորինո» ակումբ[15]։ Թուրինցիները չեն վերագնել խաղացողին, և օգոստոսի 29-ին նա մեկամյա պայմանագիր է ստորագրել «Լատինա» ակումբի հետ (Սերիա B)[16]։
«Լատինա» ակումբի կազմում խփելով 15 գոլ՝ ժոնատասը վերադարձել է «Պեսկարու» ակումբ[17] և վարձակալության է տրվել «Էլչե» ակումբին 2 տարով[18]։
Ժոնատասը պրիմերայում նորամուտն է նշել 2014 թվականի օգոստոսի 24-ին «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում (0։ 3)[19]։ Նա իր առաջին գոլը խփել է լիգայում սեպտեմբերի 14-ին՝ «Ռայո Վալեկանո» ակումբի դեմ խաղում[20]։
Նոյեմբերի 2-ին Ժոնատասը հինգ տարվա ընթացքում կատարել է առաջին դուբլը՝ խփելով «Էսպանյոլ» ակումբի դարպասին (2:1)[21]։ 2015 թվականի ապրիլի 20-ին տնային «Ռեալ Սոսեդատ» ակումբի դեմ խաղում խփել է գոլ՝ դառնալով «Էլչե»-ի առաջին խաղացողը, ով 1977/78 մրցաշրջանից Պրիմերայում 10 գոլ է խփել[22]։
2015 թվականի հուլիսի 27-ին Ժոնատասը տեղափոխվել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբ՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր[23]։
2016 թվականի հուլիսի 29-ին մեկնել է Կազանի «Ռուբին» բուժզննման։ Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 7 միլիոն եվրո։ «Ռուբին»-ի կազմում պաշտոնական հանդիպումներում առաջին գոլը խփել է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին «Զենիթ»-ի դեմ Ռուսաստանի առաջնության արտագնա խաղում (4:1)։ Վերջին հանդիպումն անցկացրել է «Անժի»-ի հետ (6:0), դարձել դուբլի հեղինակ և առաջին խաղակեսից հետո հեռացել է խաղադաշտից։ Այդ խաղից հետո գլխավոր մարզիչ Բերդիևն ասել է, որ Ժոնատասը բուժզննում է անցնում «Հաննովեր 96»-ում[24]։
2018 թվականի հուլիսի 16-ին ուղարկվել է մեկ տարվա վարձակալության «Կորինտանաս» ակումբ։ 2019 թվականի հունվարի 18-ին «Կորինթիանս» ակումբը դադարեցրել է Ժոնատասի վարձակալությունը և վերադարձրել է «Հաննովեր» ակումբ։ 2019 թվականի օգոստոսի 31-ին, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ֆուտբոլիստն ու ակումբը խզել են պայմանագիրը, որը դեռ պետք է ուժի մեջ լիներ մինչև մրցաշրջանի ավարտը[25]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոնատասը խաղացել է Բրազիլիայի բազմաթիվ երիտասարդական հավաքականներում, այդ թվում՝ մինչև 19 տարեկանների հավաքականում «Սենդայի գավաթ-2008»-ում, որտեղ երեք խաղում դարձել է երեք գոլի հեղինակ[26]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.futhead.com/players/189169/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.worldfootball.net/teams/elche-cf/2015/2/
- ↑ http://www.worldfootball.net/teams/elche-cf/2016/2/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.transfermarkt.com/jonathas/profil/spieler/58345
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.transfermarkt.co.uk/jonathas/profil/spieler/58345
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.transfermarkt.co.uk/elche-cf_deportivo-de-la-coruna/index/spielbericht/2475510
- ↑ «Cruzeiro empresta Jonathas ao Ipatinga» [Cruzeiro loans Jonathas to Ipatinga] (պորտուգալերեն)։ Cruzeiro.org։ 4 September 2007։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-29-ին։ Վերցված է 28 July 2014
- ↑ «BOLETIM INFORMATIVO DIÁRIO ELETRÔNICO (BID-E) RELAÇÃO PELA DATA 22/01/2008»։ CBF (պորտուգալերեն)։ 22 January 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 17 December 2010
- ↑ «Meia Kerlon e atacante Jonathas são negociados com o futebol europeu» [Midfielder Kerlon and forward Jonathas are negotiated with European football]։ Cruzeiro EC (Portuguese)։ 29 August 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-14-ին։ Վերցված է 17 December 2010
- ↑ «VI — AZ v. Spakenburg match report»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2016-01-04
- ↑ «VI — Roda JC v. AZ match report»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2016-01-04
- ↑ Official: Brescia Sign Striker Jonathas From AZ Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Goal.com, 1 February 2011
- ↑ Brescia Calcio Report and Accounts on 30 June 2011 Կաղապար:It icon
- ↑ Pescara, arrivano Weiss e Jonathas (Pescara, Weiss and Jonathas arrive) Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Tutto Sport 24 Ore, 31 July 2012 Կաղապար:It icon
- ↑ Ufficiale: Jonathas al Torino in prestito con diritto di riscatto (Official: Jonathas to Torino on loan with a buyout option) Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Tutto Mercato Web, 31 January 2013 Կաղապար:It icon
- ↑ Latina Calcio, doppio colpo: arrivano Ghezzal e Jonathas (Latina Calcio, double shot: Ghezzal and Jonathas arrive) Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Latina 24 Ore, 29 August 2013 Կաղապար:It icon
- ↑ Torna Jonathas a Pescara. Ma solo di passaggio (Jonathas returns to Pescara. But only briefly) Archived 2014-07-29 at the Wayback Machine.; Il Tempo, 23 May 2014 Կաղապար:It icon
- ↑ Jonathas refuerza al Elche C.F. (Jonathas bolsters Elche C.F.) Archived 2014-08-08 at the Wayback Machine.; Elche’s official website, 29 July 2014 (Իսպաներեն)
- ↑ Enrique off to a winning start Archived 2016-01-17 at the Wayback Machine.; ESPN FC, 24 August 2014
- ↑ Rayo Vallecano 2-3 Elche Archived 2016-01-17 at the Wayback Machine.; ESPN FC, 14 September 2014
- ↑ Elche 2-1 Espanyol Archived 2016-01-17 at the Wayback Machine.; ESPN FC, 2 November 2014
- ↑ Jonathas, el delantero 10 (Jonathas, the forward 10) Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Marca, 22 April 2015 (Իսպաներեն)
- ↑ Real Sociedad sign Jonathas Archived 2016-01-17 at the Wayback Machine.; Real Sociedad’s official website, 27 July 2015
- ↑ «Курбан Бердыев: «Жонатас уходит, „Рубин“ потеряет ещё много игроков»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-14-ին։ Վերցված է 2017-12-13
- ↑ ««Beste Lösung für alle»: 96 und Jonathas lösen Vertrag auf»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-31-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ «6º TORNEIO INTERNACIONAL DE SENDAI – Sendai – Japão– De11 a 15.09.08»։ DEPARTAMENTO DE SELEÇÕES SELEÇÃO BRASILEIRA DE FUTEBOL SUB-19, CBF (Portuguese)։ 15 September 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 17 December 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- ԱԶ Ալկմարի ֆուտբոլիստներ
- Էլչեի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Լատինայի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Կրուզեյրոյի ֆուտբոլիստներ
- Բրեշիայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նաուտիկոյի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ