Ժոնաթան Ժուբեր
Ժոնաթան Ժուբեր ֆր.՝ Jonathan Joubert | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1979[1][2][3] (46 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մեց | ||
| Հասակ | 190 սանտիմետր | ||
| Քաշ | 81 կիլոգրամ | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ժոնաթան Ժուբեր (ֆր.՝ Jonathan Joubert,սեպտեմբերի 12, 1979[1][2][3], Մեց), լյուքսեմբուրգա-ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ և «Ֆ91 Դյուդելանժ» ակումբի ավագ: Հանդես է եկել Լյուքսեմբուրգի ազգային հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ 1997 թվականին նորամուտն է նշել «Մեց» ակումբում։ «Մեցում» երկու մրցաշրջան անցկացնելուց հետո Ժուբերին գնել է Լյուքսեմբուրգի «Գրևենմահեր» ակումբը։ 2004 թվականին տեղափոխվել է Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ» ակումբ և մինչ օրս խաղում է այնտեղ: 2019/20 մրցաշրջանում Լյուքսեմբուրգի առաջնության ամենատարեց խաղացողն էր[4]:
Ընդունել է Լյուքսեմբուրգի քաղաքացիություն և 2006 թվականի հունիսին Պորտուգալիայի դեմ խաղում (0:3) նորամուտն է նշել ազգային հավաքականի կազմում: 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում (3:4) ավարտել է կարիերան ակումբում: 2017 թվականի օգոստոսին Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուկ Հոլցը կրկին հրավիրել էր թիմի ճամբար՝ Բելառուսի և Ֆրանսիայի դեմ խաղերի համար՝ դարպասապահի դիրքում ունեցած խնդիրների պատճառով[5]: Բելառուսի դեմ խաղից առաջ թիմը խնդիրներ ուներ կազմի հետ, քանի որ Լյուքսեմբուրգից բացակայում էր 10 ֆուտբոլիստ[6]: Բելառուսների դեմ հանդիպումն ավարտվել է գաճաճ հավաքականի նվազագույն հաղթանակով (1:0): Այս հաղթանակն ընդհատել է ինը խաղ առանց հաղթանակի շարքը[7]:
Ֆրանսիայի դեմ խաղում Լյուքսեմբուրգը գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել, այդպիսով ֆրանսիացիները 1914 թվականից ի վեր առաջին անգամ չեն կարողացել հաղթել գաճաճ պետության հավաքականին[8]: Խաղում էր որպես ավագ, իսկ հանդիպման ավարտից հետո մամուլում նրան անվանում էին հանդիպման գլխավոր հերոս[9][10][11]:
Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 87 հանդիպում, որոնցում բաց է թողել 173 գոլ:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆ91 Դյուդելանժ
- Լյուքսեմբուրգի չեմպիոն (10)՝ 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2011/12, 2013/14, 2015/16, 2016/17
- Լյուքսեմբուրգի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2009/10, 2012/13
- Լյուքսեմբուրգի առաջնության բրոնզե մեդալակիր (1)՝ 2014/15
- Լյուքսեմբուրգի գավաթակիր (6)՝ 2006, 2007, 2009, 2012, 2016, 2017
Գրևենմախեր
- Լյուքսեմբուրգի չեմպիոն (1)՝ 2002/03
- Լյուքսեմբուրգի առաջնության արծաթե մեդալակիր (3)՝ 1999/00, 2000/01, 2001/02
- Լյուքսեմբուրգի գավաթակիր (1)՝ 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «BGL Ligue - Jüngste und älteste eingesetzte Spieler | Transfermarkt». Արխիվացված օրիգինալից 2017-08-23-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Luxemburg: Das Comeback des Jahres!». Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Люксембург – Беларусь. Десять игроков команды хозяев пропустят матч из-за травм и дисквалификаций». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Люксембург прервал безвыигрышную серию из 9 матчей». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Франция не смогла обыграть Люксембург впервые с 1914 года». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Топ-10 героев недели 28 августа - 3 сентября». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Игра их жизни. Люксембург героически сыграл вничью с Францией». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
- ↑ «Качество – Люкс. Маленький герой ничьей Франции и Люксембурга». Արխիվացված օրիգինալից 2017-09-05-ին. Վերցված է 2017-09-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաթան Ժուբեր» հոդվածին։ |
| ||||||