Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան
Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան վրաց.՝ დემოკრატიული მოძრაობა | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Նինո Բուրջանաձե |
Հիմնադրված | նոյեմբերի 24, 2008 |
Գաղափարախոսություն | Ժողովրդավարություն |
Քաղաքական հայացք | Պահպանողականություն |
Շտաբ | Վրաստան |
Կայք | ug.ge |
«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» (վրաց.՝ დემოკრატიული მოძრაობა — ერთიანი საქართველო), վրացական աջակողմյան կենտրոնամետ քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 2008 թվականի նոյեմբերի 24-ին։ Կուսակցության հիմնադիրը Վրաստանի խորհրդարանի անդամ և երկրի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է։
«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան»-ը հանդիսանում է ընդիմություն Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած քաղաքական թևի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ։ Կուսակցության նպատակը Վրաստանը Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական Միության հետ մերձեցնելն է[1]։
Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» քաղաքական կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն 2013 թվականին մասնակցել է Վրաստանի նախագահական ընտրություններին։
Վերջինիս գլխավոր հակառակորդները հանդիսանում էին «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիթ Բաքրաձեն։
Նինո Բուրջանաձեն գրավել է երրորդ տեղը ընտրություններում` հավաքելով 165 933 քվե (այն համարժեք էր ամբողջ քվեների 10,18 %-ին)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նինո Բուրջաձեի հայտարարությունը, Վրաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուսակցության պաշտոնական կայք (անգլ.)