Jump to content

Ժողովական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովականություն
Եկեղեցական կառուցվածքային ձև ավոր ված Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիապետական կառավարման ձև
 • ecclesiastical polity Խմբագրել Wikidata

Ժողովական համակարգ կամ կոնգրեգացիոնալիստական համակարգ, քրիստոնեական եկեղեցու կառավարման կազմակերպման ու կառուցվածքի ձև (համակարգ), որը հիմնված է հավատացյալների յուրաքանչյուր տեղական համայնքի (ժողովի, եկեղեցու) աշխարհիկ կամ եկեղեցական իշխանություններից անկախության և նրանց լիակատար ինքնավարության սկզբունքի վրա:[1] Դրա առաջին գրավոր հիշատակումը 1648 թվականին վերաբերում է Նոր Անգլիայում գտնվող Քեմբրիջյան հարթակին[անգլ.] (անգլ.՝ Cambridge Platform), որն առաջացել էր պուրիտանության շրջանում։

Ժողովականությունը տարբերվում է եկեղեցու եպիսկոպոսական կառավարման համակարգից[2], որը կառավարվում է եպիսկոպոսների հիերարխիայի կողմից, և տարբերվում է նաև երեցական կառավարման համակարգից[2], որտեղ ժողովական ներկայացուցիչների բարձրագույն ժողովները կարող են զգալի իշխանություն ունենալ առանձին ժողովների նկատմամբ։

Եկեղեցական կառավարման ժողովական համակարգը կիրառվում է տարբեր բողոքական հարանվանություններում, այն տարածված է այդ թվում՝ հիսունականներնի, բապտիստների, այլ ուրիշ ավետարանականների շրջանում։ Վերջին տասնամյակներում այս համակարգը լայնորեն ընդունվում և կիրառվում է ոչ հարանվանական եկեղեցիներում։[փա՞ստ] Չնայած ինքնավարության, նման մտածողությամբ համայնքները կարող են կամավոր միավորումներ ստեղծել և կնքել այլ համայնքների հետ, որոնք երբեմն կոչվում են համաժողովներ, դավանանքներ կամ ասոցիացիաներ։

Ժողովական եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բապտիստական եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովական մեթոդիստական եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոսական մեթոդիստական եկեղեցուց կոտրվեցին և հեռացան որոշ եկեղեցիներ, որոնք եպիսկոպոսականի փոխարեն անցան ժողովական համակարգին, միևնույն ժամանակ պահպանելով ուեսլյան-արմինական դավանանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Третьяков A. B. Конгрегационализм // Религиоведение: Энциклопедический словарь. — М.: Академический проект, 2006
  2. 2,0 2,1 Doe, 2013, էջ 118