Ժողովածու (1899)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժողովածու (1899)
Գրիչ՝ Պողոս Գտևառցի
Ստացող՝ Վարդան Բաղիշեցի
Տարեթիվ՝ 1676-1677
Վայր՝ Ամիրղոլու վանք
Թերթեր՝ 447
Նյութ՝ թուղթ
Չափս՝ 23X17 սմ
Գիր՝ երկսույն և միասույն, բոլորգիր
Կազմ կաշվեպատ տախտակ
Համար՝ 1899

Ժողովածու (1899), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1899 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1676-1677 թվականներին Պողոս Գտևառցի գրիչի կողմից, Ամիրոլու վանքում։ Ստացողը եղել է Վարդան Բաղիշեցի։ Գրված է թղթի վրա, որը ունի 23X17 չափս։ Ձեռագիրը կազմված է 447 թերթից։ Գրված է երկսույն և միասույն, բոլորգիրով։ Ունի կիսախորան լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 3 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթգիրով։ Կազմը` կաշվեպատ տախտակ, աստառը՝ դեղին մետաքս։ Հիշատակարաններ՝ 231ա, 426բ, 436ա, 441ա[1]:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամուել Անոցւոյ Հաւաքումն ի դրոց պատմադրաց
  • Կիրակոս Գանձակեցւոյ Պատմութիըն տիեզերական
  • Վարդան Արևելցւոյ Պատմութիւն տիեզերական
  • Թովմաս Մեծոփեցւոյ Պատմութիւն, Յիշատարական
  • Կիրակոս բանասիրի Վարք Թովմաս Մեծուփեցւոյ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 670 — 1636 էջ։