Ժոզե դե Ալենկար
Ժոզե դե Ալենկար բրազ.-պորտ.՝ José Martiniano de Alencar | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1829[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆորտալեզա, Ceará Province, Բրազիլիայի կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1877[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն[2] |
Գերեզման | Cemitério de São João Batista |
Գրական անուն | Erasmo |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, փաստաբան, գրական քննադատ, գրող և վիպասան |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | դրամատուրգիա, ժամանակագրություն և ինքնակենսագրություն |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Guarani?, Iracema? և Ubirajara? |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Կուսակցություն | Conservative Party? |
Ամուսին | Georgiana Augusta Cochrane? |
Զավակներ | Mário de Alencar? և Augusto Cochrane de Alencar? |
José de Alencar Վիքիպահեստում |
Ժոզե Մարտինիանու դե Ալենկար (պորտ.՝ José Martiniano de Alencar, մայիսի 1, 1829[1][2][3][…], Ֆորտալեզա, Ceará Province, Բրազիլիայի կայսրություն[2] - դեկտեմբերի 12, 1877[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն[2]), բրազիլացի գրող և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզե Մարտինիանու դե Ալենկարը ծնվել է 1829 թվականի մայիսի 1-ին, Սեարա նահանգի Մեսեժանա քաղաքում, հյուսիսարևելյան Բրազիլիայի հարուստ և ազդեցիկ կրեոլական ընտանիքում։ Նրա հայրը՝ քաղաքական գործիչ Ժոզե Մարտինիանո Պերեյրա դե Ալենկարը, ամուսնացել է իր զարմուհի Անա Ժոզեֆինա դե Ալենկարի հետ։ Տատը եղել է հայտնի պլանտատորուհի Բարբարա Պերեյրա դե Ալենկարը, որը մասնակցել է Պերնամբուկանայի հեղափոխությանը։
1844 թվականին Ժոզե դե Ալենկարը տեղափոխվել է Սան Պաուլո` Սան Պաուլոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում սովորելու համար։ Ավարտելով ուսումը՝ 1850 թվականին աշխատանքի է անցել Ռիո դե Ժանեյրոյում՝ իրավաբանական ոլորտում։ Իր ընկերոջ՝ Ֆրանսիսկո Օտավիանոյի հրավերով սկսել է համագործակցել «Correio Mercantil» թերթի հետ։ Գրել է նաև տարեգրություններ «Diário do Rio de Janeiro» և «Jornal do Commercio» պարբերականների համար` Ao Correr da Pena կեղծանվամբ։
Դասավանդել է իրավունք, ապա ընտրվել է պատգամավոր։ 1868-1870 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, պատկանել է պահպանողականների կուսակցությանը, սակայն հիասթափվելով քաղաքական գործունեությունից՝ իրեն ամբողջությամբ նվիրել է բացառապես գրականությանը։
Ժոզե Մարտինիանու դե Ալենկարը մահացել է 1877 թվականի դեկտեմբերի 12-ին, Ռիո դե Ժանեյրոյում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հնդկացիների բանահյուսությունը՝ հանդիսանալով այսպես կոչված «ինդիանիստական» դպրոցի հիմնադիրներից մեկը՝ իր «Գուարանի» (Guarany, 1857 թվականին թարգմանվել անգլերեն և իտալերեն), «Իրասեմա» (Iracema, 1865) և «Ubirajara» (1875) եռագրության շնորհիվ։ Դրանցում գեղեցիկ են արևադարձային բնության նկարագրությունները, հիմնական հերոսը հնդիկն է, որը հասարակության ուշադրությունը գրավել է բնիկների կյանքի վրա։ Ալենկարի մյուս ստեղծագործություններից հայտնի են «Արծաթե կոպեր» (As Minas de Prata, 1862), «Իպե փող» (O Tronco do Ipé, 1871) վեպերը, «Կանացի պրոֆիլներ» հոգեբանական վեպերի շարքը։ «Գաուչո» (O Gaúcho, 1870) վեպը նկարագրում է գրողին ժամանակակից Բրազիլիան, իսկ «Սերտանեժո» (O Sertanejo, 1876) վեպը նվիրված է անասնապահների կյանքին։ Ուշ շրջանի «Pata de Gazela», «Luciole», «Diva» ստեղծագործություններում Ալենկարը ընդօրինակում է ֆրանսիացի վիպասաններին։ Գրել է նաև բեմի համար, որպես դրամատուրգ։
Ժոզե դե Ալենկարը՝ որպես 19-րդ դարի բրազիլական գրականության ակնառու ներկայացուցիչ, Բրազիլիայի գրականության ակադեմիայի հիերարխիայում հանդիսանում է թիվ 23 բազկաթոռի հովանավորը (պորտ.՝ patrono), որի հիմնադիրը (պորտ.՝ fundador) Մաչադու դե Ասիսն էր, և որի հաջորդներից մեկը եղել է Ժորժի Ամադուն[4]։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1856՝ Հինգ րոպե / Cinco Minutos
- 1857՝ Այրին / A Viuvinha
- 1857՝ Գուարանի / O Guarani
- 1862՝ Լուսիոլա / Lucíola
- 1864՝ Կին / Diva
- 1865՝ Իրասեմա / Iracema
- 1865-1866 — Արծաթե կոպեր / As Minas de Prata
- 1870՝ Գաուչո / O Gaúcho
- 1870՝ Գազելի թաթը / A Pata da Gazela
- 1871՝ Իպե փող / O Tronco do Ipê
- 1871-1873 — Թափառական առևտրականների պատերազմը / Guerra dos Mascates
- 1871՝ Թիլ / Til
- 1872՝ Ոսկե երազներ / Sonhos d’Ouro
- 1873՝ Նամակներ / Alfarrábios
- 1874՝ Ուբիրաժարա / Ubirajara
- 1875՝ Սերտանեժո / O Sertanejo
- 1875՝ Սենյորա / Senhora
- 1893՝ Ռոմանտիկա / Encarnação
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1857 — Ապառիկ / O Crédito
- 1857 — Verso e Reverso
- 1857 — Ընտանեկան դև / O Demônio Familiar
- 1858 — Հրեշտակի թևերը / As Asas de um Anjo
- 1860 — Մայր / Mãe
- 1867 — Քավություն / A Expiação
- 1875 — Ճիզվիտ / O Jesuíta
Տարեգրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ao Correr da Pena (1874)
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչպես և ինչու եմ ես վիպագիր / Como e Por Que sou Romancista (1873)
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1856 — Cartas sobre A Confederação dos Tamoios
- 1865—1866 — Cartas Políticas de Erasmo[5]
- 1866 — O Sistema Representativo
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 57. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Biografia
- ↑ «Ao imperador: cartas políticas de Erasmo» (PDF). Wayback Machine. web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Аленкар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Тертерян И. А., Соболев А. А. Аленкар // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.
- Жозе де Аленкар Гуарани / ред. Л. Бреверн, Н. Поляк. — М.: Художественная литература, 1966. — (Библиотека исторического романа).
- Жозе де Аленкар Ирасема. Гуарани / Перевод: И. Тынянова, А. Шадрин. — М.: Художественная литература, 1989. — 463 с. с.
- Жозе де Аленкар Ирасема. Убиражара / Перевод: И. Тынянова, Е. Любимова. — М.: Художественная литература, 1979. — 256 с. — 50 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аленкар, Жозе Мартиниану де
- «José de Alencar. Biografia» (պորտուգալերեն). Academia Brasileira de Letras. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե դե Ալենկար» հոդվածին։ |
|