Jump to content

Ժոզե Մանուել Ռոդրիգեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Մանուել Ռոդրիգեշ
պորտ.՝ José Manuel Rodrigues
Ի ծնեպորտ.՝ José Manuel dos Santos Rodrigues
Ծնվել էմայիսի 4, 1951(1951-05-04)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  Պորտուգալիա
Մասնագիտությունվիզուալ արտիստ, լուսանկարիչ և նկարիչ
Պարգևներ
Կայքjosemrodrigues.com
 José Manuel Rodrigues (photographer) Վիքիպահեստում

Ժոզե Մանուել դուշ Սանտուշ Ռոդրիգեշ (պորտ.՝ José Manuel dos Santos Rodrigues; ծնվ. 1951թ. մայիսի 4-ին, Լիսաբոնմայիսի 4, 1951(1951-05-04)[1][2], Լիսաբոն), պորտուգալացի և հոլանդացի լուսանկարիչ և նկարիչ։ 1993 թվականից առ այսօր ապրում է պորտուգալական Էվորա քաղաքում. մինչ այդ նա ավելի քան քսան տարի ապրել և աշխատել է Նիդեռլանդներում[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Մանուել Ռոդրիգեշը ծնվել է 1951 թվականի մայիսի 4-ին Լիսաբոնում։ Նրա երիտասարդությունն անցել է Անտոնիու Սալազարի անհանգիստ կառավարման տարիներին։ Չցանկանալով մասնակցել Անգոլայի և Մոզամբիկի պահպանման պատերազմին, որոնք այն ժամանակ Պորտուգալիայի գաղութներն էին, Ռոդրիգեշը 1968 թվականին փախել է երկրից[5]էջ 13–17[6]էջ 117։ Մինչև 1969 թվականը ապրել է Փարիզում, իսկ 1969-1993 թվականներին՝ Նիդեռլանդներում, որտեղ սովորել է լուսանկարչություն. Հաագայում (1975-1980 թվականներին) և Ապելդորնում (1975-1979 թվականներին) De School voor Fotografie-ում: Ռոդրիգեշը նաև սովորել է տեսանկարահանում Սանտբերգենի ինստիտուտում (Santbergen Institute) Հիլվերսյում քաղաքում 1989 թվականին:






Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 WorldCat EntitiesOCLC, Inc., 2022.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. Calado, J. en José Manuel Rodrigues (1999) Ofertório. José Manuel Rodrigues. Retrospective 1972—1997 Lissabon: Exhibition Catalogue, Culturgeste, pp. 13-7.
  4. Rodrigues, J.M. (2009) Experimental Anthology. European Tracks on Photography Ankara: Exhibition Catalogue, Instituto Italiano de Cultura de Ankara, pp. 117.
  5. Calado, Jorge en José Manuel Rodrigues (1999) Ofertório. José Manuel Rodrigues. Retrospective 1972—1997 Lissabon: Exhibition Catalogue, Culturgeste. ISBN 972-769-012-2.
  6. Rodrigues, J.M. (2009) Experimental Anthology. European Tracks on Photography Ankara: Exhibition Catalogue, Instituto Italiano de Cultura de Ankara.






Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Մանուել Ռոդրիգեշ» հոդվածին։