Ժոզեֆ Մերտինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ժոզեֆ Մերտինե
Ծնվել է 1868(1868)
Ծննդավայր Եվ­դո­կի­ա­
Մահացել է 1895(1895)
Ազգություն հայ
Դավանանք կա­թո­լիկ
Կրթություն Բեյ­րութի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտություն բժիշկ

Ժոզեֆ Մերտինե (1868, Եվդոկիա քաղաքում), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար 1868 թվականին Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Եվդոկիա քաղաքում՝ կաթոլիկ հա­յի ընտանիքում։ Հայրը եղել է առանց վկայականի բժիշկ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1893 թվականին ավարտել է Բեյ­րութի Սեն Ժո­զեֆ ֆրան­սի­ա­կան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ ­Եվդոկիայում բժիշկ է աշխատել։ Յոթ զավակ է ունեցել։ 1895 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ձերբակալություններ էին կատարվում։ Հնչակյան կուսակցության անդամների մեծ մասը բանտարկվել էր։ Այդ հարցում մեծ դեր էին կատարել երկու հայ մատնիչներ՝ հայ-կաթոլիկ բժիշկ Մերտինեն և Ղազըլին Թոփալը, որոնք լինելով հնչակյան կուսակցության անդամներ՝ ներքին գաղտնիքները կառավարությանն էին հայտնել։ Հնչակյանները խիստ հսկողություն սահմանելով իրենց կուսակիցների վրա, պարզել էին, որ բժիշկը գիշերը մի թուրք բեյի տուն է գնացել և գաղտնիքներ հայտնել։ Համոզվելով նրա դավաճանության մեջ, հնչակյանները որոշել են իրենց անդամներից Ավետիս Իփեքյանին («Մե­տաքս») ուղարկել հայ կաթոլիկների առաջնորդի փոխանորդ Ներսես ծայրագույն վարդապետ Կարոյեանի մոտ, որպեսզի վերջինս խրատի բժշկին դադարեցնելու դավաճանությունը։ Սակայն Ներսես վարդապետը, վախենալով, հրաժարվում է այդ գործին խառնվելուց։ Դրանից հետո հնչակյանները որոշում են կայացրել սպանել դավաճանին։ 1895 թվականի մի օր, երեկոյան ժամը 5-6-ի սահմաններում, թուրքի հագուստներով ծպտված հայ կաթոլիկ Տիգրան Գույումճյանը, Դեորթ Քեոչե Նազարը և գեղացի Գրիգորը Լևոն Մելքոնյանի ղեկավարությամբ դաշունահարելով սպանել են մատնիչ և դավաճան, մոտ 27 տարեկան բժշկին։ Որդին՝ բժիշկ Վիկտոր Մերտինենը, 1900 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը և մինչև 1915 թվական, Եվդոկիայում բժիշկ է աշխատել։ 1915 թվականին քաղաքի բնակչության տեղահանության ժամանակ, հոր նման մի դժխեմ դեր է կատարել (ըստ Օտյան քահանայի տեղեկության)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Եւդոկիոյհայոց, Գահիրէ, 1952։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապա հության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001։