Jump to content

Ժոզեֆ Աուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Աուն
արաբ․՝ جوزاف عون‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1964(1964-01-10) (61 տարեկան)
ԾննդավայրՍին էլ Ֆիլ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Մայրենի լեզուարաբերեն
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի[1]
ԿրթությունԼիբանանի ռազմական ակադեմիա և Լիբանանում Ամերիկյան համալսարան (2007)
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինQ131727700?
Զբաղեցրած պաշտոններԼիբանանյան բանակի զորահրամանատար և Լիբանանի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Մայրու ազգային շքանշանի ասպետ և Grand Officer of the Order of Merit (Lebanon)
 Joseph Aoun Վիքիպահեստում

Ժոզեֆ Աուն (արաբ․՝ جوزيف عون‎‎, հունվարի 10, 1964(1964-01-10), Սին էլ Ֆիլ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի քաղաքական և պետական գործիչ, զինված ուժերի գեներալ, 2025 թվականի հունվարի 9-ին ընտրվել է Լիբանանի նախագահ[2][3][4]։ Այդ պաշտոնում նա ընտրվել է Լիբանանի Սահմանադրության 49-րդ հոդվածի հակառակ, որը արգելում է դատավորներին և բարձր կարգի պետական ծառայողներին ընտրվել նախագահի պաշտոնում իրենց լիազորությունների ընթացքում[5]։ Բացի այդ, 2017 թվականից զբաղեցրել է Լիբանանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Աունը ծնվել է 1964 թվականի հունվարի 10-ին, Լեռնալիբանանի Մաթնի շրջանում, Հոդա Իբրահիմ Մահլութայի և Խալիլ Աունի ընտանիքում[6]։

Աունը սովորել է Լիբանանի ամերիկյան համալսարանում, որտեղ 2007 թվականին ստացել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում։ Նա նաև ռազմական գիտության բակալավրի կոչում է ստացել Լիբանանի զինված ուժերի ակադեմիայում[7][8][9]։

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Աունը միացել է լիբանանյան բանակին, վերապատրաստվել է արտասահմանում, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Սիրիայում։ 1990 թվականին որպես լեյտենանտ ծառայել է Բասամ Գերգիի հրամանատարությամբ։ Վերջինիս զոհվելուց հետո Աունը ստանձնել է հրամանատարի պաշտոնը[10][11]։

2008 թվականին հակաահաբեկչական դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, 2013 թվականին՝ Լիբանանում։ 2015 թվականից ղեկավարել է Լիբանանի բանակի 9-րդ հետևակային բրիգադը։

Լիբանանի զինված ուժերի հրամանատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աունը նշանակվել է Իսրայելի հետ սահմանին տեղակայված 9-րդ բրիգադի հրամանատար։ 2017 թվականի մարտի 8-ին Լիբանանի կառավարությունը նրան նշանակել է զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ փոխարինելով Ժան Քահվաջիին[12]։

Նա ղեկավարել է բրիգադը Լիբանանի արևելքում տեղի ունեցած մարտերում, որտեղ Ջաբհաթ ան-Նուսրայից և Իսլամական պետությունից (ԻԳԻԼ) հարյուրավոր զինյալներ ամրացել էին Սիրիայի սահմանին մոտ գտնվող տարածքներում[13]։ 2017 թվականի օգոստոսի 19-ին նա ղեկավարել է ռազմական գործողություն, որը հաջող հարձակում է եղել իսլամիստ գրոհայիններին իրենց հենակետերից հեռացնելու համար[14]։

Լիբանանում բողոքի ցույցերի բռնկումից և կառավարություն ձևավորելու խնդիրներից հետո 2021 թվականի մարտի 8-ին Աունը ելույթ է ունեցել տեղական և տարածաշրջանային իրավիճակի մասին։ Նա հետևյալ կոչերով դիմել է քաղաքական գործիչներին՝ «Ո՞ւր ենք գնում. Ինչի՞ եք սպասում։ Ի՞նչ եք նախատեսում անել: Մենք բազմիցս զգուշացրել ենք իրավիճակի վտանգի մասին»[15]։

2023 թվականի դեկտեմբերի 15-ին Լիբանանի խորհրդարանը քվեարկել է Ժոզեֆ Աունի պաշտոնավարման ժամկետը մեկ տարով երկարացնելու օգտին։ Այն հիմնականում հավանության է արժանացել լիբանանյան ընդդիմության, Ամալ շարժման և Լիբանանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության կողմից[16]։

2024 թվականին նա ղեկավարել է Լիբանանի զինված ուժերը Իսրայելի ներխուժման ժամանակ։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի խորհրդարանը երկրորդ անգամ քվեարկել է նրա լիազորությունների ժամկետը երկարացնելու օգտին[17]:

Նախագահի պաշտոնի թեկնածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Աունի թեկնածությունն առաջին անգամ առաջարկել է Լիբանանյան ուժերի առաջնորդ Սամիր Ջաաջաան՝ 2022 թվականի հուլիսին, նշելով որ Ժոզեֆ Աունը կլինի Միշել Աունից հետո հարմար իրավահաջորդ[18]: Կատարը և ԱՄՆ֊ն հայտարարել են, որ սատարում են նրա թեկնածությունը՝ խոստանալով աջակցել բանակին ֆինանսական և ռազմական աջակցությամբ[19]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը բանակցություններ են վարել Լիբանանի նախագահի թափուր պաշտոնի հարցը լուծելու համար, որի ընթացքում երկրների մեծ մասը հաստատել է իրենց աջակցությունը Ժոզեֆ Աունի ընտրությանը[20]։ Լիբանանի քաղաքական և կուսակցական գործիչ, Առաջադիմական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Վալիդ Ջումբլաթը հայտարարել է, որ իր գլխավորած Դեմոկրատական ասամբլեայի դաշինքը կընտրի Ժոզեֆ Աունին[21]։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի հունվարի 9-ին Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրական նստաշրջանի երկրորդ փուլով Ժոզեֆ Աունն ընտրվել է Լիբանանի նախագահ [22][23]։

Երդման արարողության ժամանակ իր ելույթում Ժոզեֆ Աունը խոսել է ապօրինի զենքի խնդրի լուծման, տնտեսության և անվտանգության համակարգի վերակառուցման, ֆինանսական ոլորտի առողջացման, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ ողջախոհության մասին[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. شبح الفراغ الرئاسي يقترب من لبنان
  2. «Президентом Ливана стал главнокомандующий армией Джозеф Аун». www.currenttime.tv. Վերցված է 2025-01-09-ին.
  3. «جوزيف عون هو رئيس لبنان الرابع عشر منذ 9 يناير 2025». Shufu News (արաբերեն). 2025-01-09. Վերցված է 2025-01-09-ին.
  4. «جوزاف عون: انتخاب قائد الجيش اللبناني رئيساً للجمهورية بعد نيله ثلثي أصوات المجلس النيابي». BBC News عربي (արաբերեն). 2025-01-09. Վերցված է 2025-01-09-ին.
  5. «Lebanon 1926 (rev. 2004)». Constitute Project.
  6. «A memorial service held to honor Mrs. Hoda Ibrahim Makhlouta, the mother of the LAF Commander General Joseph Aoun». الموقع الرسمي للجيش اللبناني (անգլերեն). Վերցված է 2024-01-10-ին.
  7. «Joseph Aoun». en.majalla.com (անգլերեն). Վերցված է 2024-03-03-ին.
  8. العلي, محمد داود. «الرئاسة اللبنانية على صفيح ساخن.. جوزيف عون "مرشح الضرورة"». الجزيرة نت (արաբերեն). Վերցված է 2024-12-23-ին.
  9. «From Academia to Army, an Interview with General Joseph Aoun». magazine.lau.edu.lb (անգլերեն). Վերցված է 2024-01-08-ին.
  10. «والد أحد الضباط الشهداء: وصول العماد جوزيف عون لقيادة الجيش يعني وصول ولدي». elnashra (արաբերեն). 2017-09-25.
  11. «هذا انا جورج نادر.. معركة ادما والمغوار الذي يموت واقفاً ولا ينحني - الحلقة الرابعة عشر». lebanondebate (արաբերեն). 2016-03-03.
  12. Joseph Aoun | Official Website of the Lebanese Army
  13. العلي, محمد داود. «الرئاسة اللبنانية على صفيح ساخن.. جوزيف عون "مرشح الضرورة"». الجزيرة نت (արաբերեն). Վերցված է 2024-12-23-ին.
  14. «Operation 'Jroud Dawn': Lebanon begins assault on Islamic State». The Sydney Morning Herald (անգլերեն). 2017-08-19. Վերցված է 2024-03-03-ին.
  15. «ماذا قال قائد الجيش اللبناني بشأن الوضع السياسي في البلاد؟». سكاي نيوز عربية (արաբերեն). Վերցված է 2021-03-10-ին.
  16. Prentis, Jamie (2023-12-15). «Lebanese Parliament votes to extend army chief's term by a year». The National (անգլերեն). Վերցված է 2024-06-11-ին.
  17. «Lebanon's parliament renews army chief's term in first session after ceasefire». Associated Press (անգլերեն). 2024-11-28. Վերցված է 2024-11-29-ին.
  18. «Lebanon army chief emerges as potential candidate for president». Arab News (անգլերեն). 2023-02-02. Վերցված է 2023-09-26-ին.
  19. «Report: Qatar calls for meeting of five-nation group on Thursday». Naharnet. July 10, 2023. Վերցված է 2023-09-26-ին.
  20. «Lebanese Army Commander Joseph Aoun seen as a president-in-waiting after Doha visit». Gulf News (անգլերեն). 2022-12-16. Վերցված է 2023-06-12-ին.
  21. «Présidentielle : Pour Bassil, Geagea est celui qui « bénéficie de la légitimité populaire »» [Presidential election: for Bassil, Geagea is the one who "has popular support"]. L'Orient–Le Jour (French). 31 December 2024.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Lebanon's army chief Joseph Aoun elected president». Al Arabiya (անգլերեն). 2025-01-09. Վերցված է 2025-01-09-ին.
  23. «Joseph Aoun, elected president, wants Lebanese state to invest in its army to protect its borders, combat smuggling, terrorism, Israeli aggression | Our live coverage of the parliamentary session». L'Orient Today (անգլերեն). 2025-01-09. Վերցված է 2025-01-09-ին.
  24. Լիբանանի նախագահ ընտրուած է Զօր. Ժոզէֆ Աուն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Աուն» հոդվածին։