Ժոել Պերեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոել Պերեյրա
պորտ.՝ Joel Castro Pereira
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1996(1996-06-28)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լե Լոկլ, Le Locle District, Նևշատել, Շվեյցարիա
Հասակ 191 սմ
Քաշ 70 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 40
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Կսամակս
2012—2015 Անգլիա Մանչեստեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015— Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 1 (0)
2015  Անգլիա Ռոչդեյլ 6 (0)
2016-2017  Պորտուգալիա Բելենենսիշ 0 (0)
Ազգային հավաքական
2011 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 15) 2 (0)
2011 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 17) 3 (0)
2011-2012 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 17) 2 (0)
2012-2013 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 18) 5 (0)
2013 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 19) 3 (0)
2014-2015 Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 19) 6 (0)
2016— Շվեյցարիա Պորտուգալիա (մինչև 19) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոել Դինիշ Կաշտրու Պերեյրա (պորտ.՝ Joel Dinis Castro Pereira, հունիսի 28, 1996(1996-06-28)[1], Լե Լոկլ, Le Locle District, Նևշատել, Շվեյցարիա), Շվեյցարական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ակումբի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կսամակս» շվեյցարական ակումբի սան է։ 2012 թվականին տեղափոխվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ակումբի ակադեմիա։ 2014/15 մրցաշրջանում թիմի հետ միասին հաղթել է Անգլիայի երիտասարդական առաջնությունում։ 2015 թվականի օգոստոսի 13-ին երկարաձգել է պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ[2]։

2015 թվականի հոկտեմբերի 17-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռոչդեյլ» մեկ ամսով։ Նոյեմբերի 10-ին կատարել է իր նորամուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Մորկամ» ակումբի դեմ խաղին Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության շրջանակներում[3]։ Հանդիպման ընթացքում խաղացողը հետ է մղել 11 մետրանոցը և խաղն ավարտել զրոյական հաշվով. դրանից հետո «Ռոչդեյլը» համոզել է «Մանչեստեր Յունայթեդին» երկարաձգել վարձավճարի ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 3-ը[4]։ Նոյեմբերի 21-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը Անգլիայի առաջին լիգայում՝ մասնակցելով «Դոնկաստեր Ռովերս» ակումբի հետ խաղին, որը նույնպես ավարտվել է զրոյական հաշվով[5]։ Այդ մրցաշրջանում նա «Ռոչդեյլի» կազմում անցկացրել է 6 խաղ։

2016 թվականի փետրվարի 25-ին նա ընդգրկվել է «Մանչեստեր Յունայթեդի» հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի՝ դանիական «Միդտյուլան» ակումբի դեմ խաղին։ Սակայն հանդիպման ընթացքում դուրս չի եկել խաղադաշտ[6]։

2016 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Բելենենսիշ» ակումբ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[7]։ 2017 թվականի հունվարին հետ է կանչվել վարձավճարից և վերադարձել է «Մանչեստեր Յունայթեդ»։ 2017 թվականի հունվարի 29-ին դարպասապահը կատարել է իր նորամուտը «կարմիր սատանաների» կազմում՝ Անգլիայի գավաթի խաղարկության «Ուիգան Ատլետիկ» անգլիական ակումբի դեմ խաղում փոխարինելով Սերխիո Ռոմերոյին։

2017 թվականի մայիսի 21-ին կատարել է նորամուտը անգլիական Պրեմիեր Լիգայում՝ թիմի մեկնարկային կազմում մասնակցելով «Քրիսթալ Փելաս» ակումբի դեմ խաղին, որի ընթացքում իր դարպասը պահել է անառիկ[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Շվեյցարիայի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում։ 2012 թվականին փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը պորտուգալականի։ Եղել է երկրորդ դարպասապահ Պորտուգալիայի բոլոր պատանեկան հավաքականներում։ 2016 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ Պերեյրան կմասնակցի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Պորտուգալիայի հավաքականի կազմում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Manchester United: Joel Pereira signs new contract amid Old Trafford goalkeeping uncertainty» (անգլերեն) — ibtimes.co.uk. Վերցված է 30 июля 2016-ին.
  3. «Rochdale - Morecambe» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 31 июля 2016-ին.
  4. «Joel Castro Pereira: Man Utd goalkeeper returns to Rochdale» (անգլերեն) — BBC. Վերցված է 31 июля 2016-ին.
  5. «Rochdale - Doncaster» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 31 июля 2016-ին.
  6. «Manchester United - Midtjylland» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 31 июля 2016-ին.
  7. Marshall, Adam (2016 թ․ օգոստոսի 31). «Pereira moves to Belenenses on loan» (անգլերեն). ManUtd.com.
  8. «Manchester United 2-0 Crystal Palace» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ մայիսի 21.
  9. «Eleitos para os Jogos Olímpicos» (պորտուգալերեն) — fpf.pt. Վերցված է 30 июля 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Պերեյրա» հոդվածին։