Ժնևի արվեստի և պատմության թանգարան
Ժնևի արվեստի և պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Genève-Cité? |
Վայր | musée d'art et d'histoire (building)? |
Կազմված է | Musée de l'horlogerie?[2] |
Մասն է | list of cultural properties in Geneva? |
Հասցե | Rue Charles-Galland 2, 1206 Genève[1]1206[1] |
Հիմնադրվել է | 1910 |
Մակերես | 7000 քառակուսի մետր |
Այցելուներ | 110 415 մարդ (2015) |
Տնօրեն | Ժան-Իվ Մարին |
Կայք | institutions.ville-geneve.ch/fr/mah/(ֆր.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Ժնևի արվեստի և պատմության թանգարան (ֆր.՝ Musée d'art et d'histoire de Genève), արվեստի և պատմության թանգարան, գտնվում է Ժնևում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակտիվ ցուցահանդեսային գործունեությունը Ժնևում սկսվել է 1789 թվականին՝ Արվեստի միության հիմնադրմամբ, որը կանոնավոր ցուցահանդեսներ է անցկացրել (Salon des Artistes): Դրանից կարճ ժամանակ անց, ֆրանսիական Մեծ հեղափոխության ազդեցության ներքո Ժնևի ընդունած նոր Սահմանադրությունը նախատեսում էր թանգարանի ստեղծում, որը պետք է հավաքեր արվեստի բոլոր տեսակները հանրային կրթության համար։ 1798 թվականին գործադիր դիրեկտորիան որոշում է Փարիզում և Վերսալում պահվող նկարների մի մասը ուղարկել գավառական քաղաքներ, քանի որ նրանց համար տեղ չկար Լուվրում։ Ֆրանսիայի կողմից վերջերս բռնակցված Ժնևը դառնում է այդպիսի քաղաքներից մեկը։
1824 թվականին Ժան և Հենրիետ Ռաթ քույրերը, համաձայն իրենց եղբոր՝ գեներալ Սիմոն Ռաթի կտակի, նրանից ժառանգած միջոցներով ձեռնամուխ են լինում նոր թանգարանի կառուցմանը։ 1826 թվականին Ժնևի Նոր հրապարակում բացվում է Ռաթ թանգարանը։ Այնտեղ զետեղված են Արվեստի միության հավաքածուները, այդ թվում՝ Ժան Էթյեն Լյոտարդի, Ռոդոլֆ Թափերի և այլոց գործեր։ Թանգարանում սկսում են անցկացնել Ժնևի Ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսներ։
1872 թվականից առաջ է գալիս քաղաքում մեծ թանգարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Ըստ պլանի՝ այդ թանգարանում պետք է հավաքվեին նկարների, քանդակների, ինչպես նաև հնագիտական գտածոների հավաքածուներ, զենքի պարագաներ և դեկորատիվ իրեր։ Թանգարանի կառուցումը սկսվել է 1903 թվականին Մարկ Կամոլետտիի (Marc Camoletti) գլխավորությամբ, որը ոգեշնչված էր Փարիզում Փոքր պալատի կառուցմամբ և փորձում է նորություններ ներմուծել Ժնևի թանգարանի ճարտարապետություն։ Շինարարությունն ավարտվել է 1910 թվականին, և թանգարանը վերանվանվել է Արվեստի և պատմության թանգարան (Musée d'Art et d'Histoire):
Այսպիսով, Ժնևի արվեստի և պատմության թանգարանը դառնում է թանգարանների մի ամբողջ ցանցի կենտրոն։
- Արվեստի և պատմության թանգարանի գրաֆիկական արվեստի կաբինետ
- Արվեստի և պատմության թանգարանի արվեստի և հնագիտության գրադարան
- Ռատ թանգարան
- Տուն պանդոկ
- Արիանա թանգարան
1939 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Պրադոյի թանգարանի բոլոր թանկարժեք ցուցանմուշները տարհանվեցին Ժնև, որտեղ պահվում էին Արվեստի և պատմության թանգարանում[3]։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակառակ թանգարանի Բարեկամների միության ջանքերին՝ երկար ժամանակ Ժնևի թանգարանում բավական քիչ իմպրեսիոնիստական աշխատանքներ են եղել։ Բայց վերջերս բազմաթիվ նվիրատվություններ օգնեցին ստեղծել այդ հավաքածուն։ Ստորև ներկայացված են թանգարանի հիմնական աշխատանքները՝
- Կամիլ Պիսսարոն իր 1874 թվականի «Farmyard at Montfoucault» կտավով,
- Պիեռ-Օգյուստ Ռենուարը իր «Ամառ»-ը կտավով, որտեղ նա պատկերել է դերասանուհի Հենրիետտա Էրիթին
- Կլոդ Մոնեի նկարները. «Ձյան ազդեցությունը», «Road st Argenteuil» 1875, «The Seine Downstream from Vétheuil» 1879, նաև «Պիոններ»-ը, որոնք նկարիչը նկարել է 1877 թվականին Գիվերնիի իր պարտեզում
- Պոլ Սեզանի նկարները. «Bellevue House» և «Լողացող»
20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտուան Բուրդել «Պերճախոսության ղեկավար»
- Ֆելիքս Վալլոտտոն «Սենտիմենտալ երկխոսություն» (1898) և «Թուրքական բաղնիք»
- Ջովաննի Ջակոմետտի «Ինքնանկար»
- Մարկ Շագալ «Մահացած մարդը»
- Ամեդեո Մոդիլիանի «Սև կինը»
- Ալեքսանդր Արխիպենկո «Քայլելը»
- Պաբլո Պիկասո «Գարպուեի լոգարանները», 1957
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Արվեստի և պատմության թանգարանի հյուսիս-արևմտյան ճակատը
-
Արվեստի և պատմության թանգարանի գլխավոր ճակատը
-
Ժան-Էթյեն Լյոարտի «Թուրք կինը և նրա սպասուհին» (1750) նկարը
-
«Կոնրադ Վիցի զարմանալի ձկնորսությունը»
-
«Մոգ Կոնրադ Վիցի երկրպագությունը»
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ https://w3public.ville-ge.ch/seg/xmlarchives.nsf/Attachments/musee_horlogerieframeset.htm/$file/musee_horlogerie.htm
- ↑ Վոլֆ Լորան (2011-04-08)։ «Պրադո գանձերի փրկությունը»։ Ժամանակ (ֆրանսերեն)։ 1423-3967։ Վերցված է 2018-12-19
|