Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։
Մանկությունն անցկացրել է Հարավային Ամերիկայում։ Կրթությունն ստացել է Սորբոնի համալսարանում։ «Տխուր հումորեսկներ» (1919 թվական) և «Կառամատույցներ» (1922 թվական) ժողովածուներից հետո հրատարակել է «Հակումներ» (1925 թվական) գիրքը, ապա՝ «Օլորոն Սենտ Մարի» (1927 թվական), «Անմեղ տաժանակիրը» (1930 թվական), «Անծանոթ բարեկամներ» (1934 թվական), «Ասք աշխարհի մասին» (1938 թվական) ժողովածուները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) ժամանակաշրջանի ստեղծագործությունը («Բանաստեղծություններ տարաբախտ Ֆրանսիայի մասին», 1941, 1942, 1939-1945 թվականների «Բանաստեղծություններ», ներթափանցված է ցավով ու դառնությամբ, սակայն զերծ չէ լավատեսությունից։ Ետպատերազմյան տարիներին տպագրվել են Սյուպերվիելի «Մոռացկոտ հիշողություն» (1949 թվական), «Ծնունդներ» (1951 թվական), «Սանդուղք» (1956 թվական), «Ողբերգական մարմին» (1959 թվական) ժողովածուները։ Սյուպերվիելի վաղ շրջանի ստեղծագործությանը բնորոշ են բնության թեման, թափառումների ռոմանտիկան, Հարավային Ամերիկայի հնադարյան մշակույթից վերցված կերպաները, հասուն շրջանի գործերին՝ մելամաղձոտությունը, տագնապները, հետաքրքրությունը մահվան թեմայի նկատմամբ, հակումը դեպի դիցաբանական կերպարները և կաթոլիկական կրոնը։ Հրատարակված են Սյուպերվիելի նաև «Մարդը պամպասներից» (1926 թվական) և դրա շարունակությունը կազմող «Ողջ մնացածը» (1928 թվական), «Երիտասարդը կիրակի օրը․․․» (1955 թվական) վեպերը, «Բաց ծովի զավակը» (1931 և 1946 թվականներ), «Նոյի առակը» (1938 թվական) պատմվածքների ժողովածուները, «Անտառի գեղեցկուհին» (1932 թվական), «Բոլիվար» (1936 թվական), «Ռոբինզոն» (1949 թվական), «Շեհերազադե» (1949 թվական) կատակերգությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։