Jump to content

Ժյուլ Լաֆորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժյուլ Լաֆորգ
ֆրանսերեն՝ Jules Laforgue
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1860(1860-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4]
Մահացել էօգոստոսի 20, 1887(1887-08-20)[1][2][3][…] (27 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5]
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ուրուգվայ
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր
 Jules Laforgue Վիքիպահեստում

Ժյուլ Լաֆորգ (ֆրանսերեն՝ Jules Laforgue, օգոստոսի 16, 1860(1860-08-16)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] - օգոստոսի 20, 1887(1887-08-20)[1][2][3][…], Փարիզ[5]), ֆրանսիացի բանաստեղծ, որը սովորաբար դասվում էր անակումային արվեստի և սիմվոլիզմի գրական ուղղություններին։

Նա հայտնի է որպես ազատ չափի ձևի սկզբնավորողներից մեկը։ Իր ստեղծագործություններում նա, աշխարհի նկատմամբ արտահայտելով հոռետեսական աշխարհայացք, յուրօրինակ կերպով համադրում է մելանխոլիան, հումորը և խոսակցական լեզվին բնորոշ անմիջական ու ազատ ոճը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Լաֆորգը ծնվել է մի ընտանիքում, որը, ինչպես բազմաթիվ պիրենեյցիներ՝ հարստանալու ակնկալիքով գաղթել էր Ուրուգվայ[6]: Նա տասնմեկ երեխաներից երկրորդն էր։ Նրա հայրը՝ Շառլ Լաֆորգը, հիմնել էր համեստ մասնավոր կրթական հաստատություն, որտեղ դասավանդում էին ֆրանսերեն, լատիներեն և հունարեն լեզուներ։ Ֆրանսիացի վաճառականի դստեր՝[7], Պոլին Լակոլլեի հետ ամուսնանալուց հետո նա աշխատանքի անցավ Դյուպլեսիս բանկում[8] որպես գանձապահ և հետագայում դարձավ այդ բանկի գործընկեր։

Ժյուլ Լաֆորգը և իր ավագ եղբայրը։

Վեց տարեկանում Ժյուլը մոր, տատիկ-պապիկի և հինգ եղբայրների ու քույրերի հետ տեղափոխվում է Ֆրանսիա և բնակություն հաստատում Տարբ քաղաքում, որտեղից էր ծագումով հայրը։ Ժյուլը և նրա ավագ եղբայր Էմիլը խնամքի են հանձնվում իրենց ազգականներին։ 1868–1875 թվականներին նա գիշերօթիկ սովորում է Տարբի Թեոֆիլ Գոտյեի անվան լիցեյում, որտեղ իրեն դրսևորում է որպես բավական լավ, սակայն ոչ բացառիկ աշակերտ։ Նրա կրկնուսույցն էր Թեոֆիլ Դելկասեն, որի հետ նա հետագայում շարունակում է պահպանել կապը։

1876 թվականի հոկտեմբերին նա միանում է Փարիզում գտնվող իր ընտանիքին, որը Ուրուգվայից վերադարձել էր 1875 թվականի մայիսին, և բնակվում էր Մուան փողոցի 66 հասցեում։ 1877 թվականի ապրիլին նրա մայրը մահանում է ծննդաբերության ժամանակ՝ տասներկուերորդ երեխային լույս աշխարհ բերելու ընթացքում․ նորածինը ևս չի փրկվում։ Հիվանդության պատճառով հայրը վերադառնում է Տարբ, մինչդեռ Լաֆորգը մնում է Փարիզում՝ շարունակելու ուսումը Ֆոնտան լիցեյում (ներկայիս Կոնդորսե լիցեյ)։ Հայրը և նրա տասնմեկ երեխաները հետագայում տեղափոխվում են քաղաքի ձախափնյա հատված՝ Բերտոլե 5 փողոց հասցե, որտեղ, այդ ժամանակ Էմիլը ընդունվում է Գեղարվեստի դպրոց։ Լաֆորգը հանձինս իր քույր Մարիի, որը ընտանիքի երրորդ զավակն էր, տեսնում է իսկական վստահելի և մտերիմ անձնավորության։

Ըստ երևույթին երեք փորձից հետո ան ձախողում է բակալավրիատի փիլիսոփայության քննությունը՝ մասամբ իր ամաչկոտության պատճառով՝ չկարողանալով հաղթահարել բանավոր քննությունը։ Այդուհետև նա դիմում է գրականությանը, սկսում է խորությամբ կարդալ բանաստեղծների և փիլիսոփաների ստեղծագործությունները և հետագայում պատմում է, որ օրական հինգ ժամ անցկացնում էր գրադարաններում՝ գրեթե չսնվելով։

Անհաջող ուսումնական փորձերից հետո Ժյուլ Լաֆորգը Փարիզում վարում էր համեմատաբար դժվար կյանք։

1879 թվականին նա համագործակցում է «Մեղու» հանդեսի հետ, որը Տուլուզում հրատարակվում էր Տարբի նախկին լիցեյականների կողմից։ Այդ հանդեսում նա հրապարակում էր քննադատություններ և մակագրություններով նկարներ, որոնց տոնը ավելի շատ հեգնական էր, քան կատակերգական։ Նա մասնակցում է նաև կարճ կյանք ունեցող «Դժոխքը» հանդեսի առաջին համարին[9]:

1880 թվականի վերջում Լաֆորգը հրատարակում է իր առաջին երեք տեքստերը «Ժամանակակից կյանքը» հանդեսում[10], որը ղեկավարում էր Էմիլ Բերջերան (Émile Bergerat), և նրա համար ստանում է քսան ֆրանկ։

Ընկերոջ՝ Գուստավ Քանի խորհուրդով և այն ժամանակ դեռ քիչ հայտնի հեղինակ Պոլ Բուրժեի միջնորդությամբ, Լաֆորգը դառնում է արվեստաբան և հավաքորդ Շառլ Էֆրուսիի քարտուղարը։ Էֆրուսին ղեկավարում էր «Գեղարվեստի Գազետը» և ուներ իմպրեսիոնիստական նկարների հարուստ հավաքածու։ Այդ շրջանը նպաստում է Լաֆորգի գեղարվեստական ճաշակի ձևավորմանը։ Նա ստանում էր ամսական աշխատավարձ և ուսումնասիրում էր Ալբրեխտ Դյուրերի ստեղծագործությունները։ Աշխատանքը նախատեսվում էր հրատարակել Էֆրուսի անունով։ Այնտեղ նա պատկերված է վերջինիս ներկայացմամբ՝ Օգյուստ Ռենուարի «Թիավարների նախաճաշը» կտավում[11]:

1880 թվականի սկզբին նա հանդիպել էր Գուստավ Կանին ձախափնյա գրական մշտական հավաքույթներից մեկում՝ «Հիդրոպաթներ» ակումբում, որտեղ հաճախ էին նաև Ալֆոնս Ալե, Շառլ Կրոս, Էմիլ Գուդո և այլ բանաստեղծներ, որոնք հետագայում դասվեցին սիմվոլիստների շարքին։ Կանի վկայությամբ՝ Լաֆորգը հանդիպեց նաև Ստեֆան Մալարմեի հետ, և նրանք փոխադարձ համակրանք ունեցան[12]:

Այդ ժամանակ Լաֆորգը բնակվում էր կահավորված մի սենյակում՝ Մոնսյոր-լե-Պրինս փողոցում։

Գուստավ Կանը կրկին գրում է․ «Նա ուներ մի փոքր հոգևորականի հիշեցնող տեսք և չափազանց կոկիկ էր այդ միջավայրի համար։ Ես նրան որոշ չափով նկատեցի նրա հագուկապի պատճառով, ինչպես նաև այն առանձնահատկության համար, որ թվում էր՝ նա այնտեղ չէր գալիս որևէ այլ նպատակի համար, բացի բանաստեղծություններ լսելուց։ Նրա խաղաղ, մոխրագույն աչքերը լուսավորվում էին, և այտերը թեթևակի վարդագույն էին դառնում, երբ կարդացվող բանաստեղծությունները թեկուզ նվազագույն հետաքրքրություն էին ներկայացնում… Նա ինձ ասաց, որ ցանկանում է իրեն նվիրել արվեստի պատմությանը, և նաև մտորում էր Սավոնարոլայի մասին դրամա գրելու շուրջ»։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Բուրժեի միջոցով, ով ընկեր էր Ամեդե Պիժոնի հետ, Լաֆորգը փոխարինում է նրան որպես գերմանական կայսրուհի Ագուստա Սաքս-Վեյմար-Էյզենախի ընթերցողը։ Կայսրուհին լիբերալ և ֆրանսասեր էր, 71 տարեկան էր այդ ժամանակ և լինելու էր ապագա Գայզեր Գյուլյում II-ի մեծմոր։

Նա մեկնում է Բեռլին՝ հոր մահվան պահին, որի թաղմանը չի կարող մասնակցել։

Մեկնումից առաջ Լաֆորգը հրաժարվում է իր ժառանգությունից՝ այն փոխանցելով իր եղբայրներին և քույրերին[13]: Առաջին կանգառը կատարում է Կոբլենցում՝ Սթոլցենֆելսի (Stolzenfels) ամրոցում, ապա տեղափոխվում է Բեռլին՝ Կայսրուհիների պալատ Ունդեր Դեն Լինդեն փողոցում, որտեղ նրան տրամադրվում է գետնանիստ բնակարան՝ երեք սենյակով։

Նրա պարտականությունը կայանում էր օրական երկու ժամ ընթերցել կայսրուհուն ֆրանսիական վեպերից և որոշ լավագույն հոդվածներ, օրինակ՝ «Երկու աշխարհների հանդեսից»: Փրուսիայի դամբարանում ֆրանսերեն խոսելու ավանդույթը երկար պատմություն ուներ(18-րդ դար)։

Աշխատանքը վճարվող էր՝ երեք ամսում մեկ անգամ, տարեկան ընդհանուր 9000 ֆրանկ, ինչը Լաֆորգին ազատ ժամանակ էր թողնում և հնարավորություն տալիս՝ ճանապարհորդելու Եվրոպայում։ Կայսրուհին մայիսից նոյեմբեր էր մեկնում հանգստավայր, և Լաֆորգը պետք է ուղեկցեր նրան։ Սակայն «կայսերական պարտականությունները» կատարմանց հետո նա հիմնականում նվիրվում էր ընթերցանությանը և գնելուն շատ գրքեր։ Երեկոյան հաճախ էր գնում ցիրկ կամ սրճարաններ[14]: Այդ տարիներին նա չի կարողացել Փարիզ այցելել, չնայած տարեկան իրավունք ուներ տասհինգ օր արձակուրդ ունենալու[15]:

Բեռլինում բնակվող ֆրանսիացիների հետ նրա առաջին շփումները քիչ էին. նա հանդիպում է ապագա «Լա Տեմպս» երաժշտական թղթակից Թեոդոր Լինդենլաուբի ) հետ, որի միջոցով նա ընկերանում է քննադատ Թեոդոր դը Վիզևայի և երիտասարդ բելգիացի դաշնակահար Թեո Իսայեի հետ։ Այդ ամենի հետ միասին Լաֆորգը ապրում էր արտաքսման, ձանձրույթի և մելանխոլիայի ծանրությունը, ինչին նա անդրադառնում էր իր հայեցակարգային նամակագրության մեջ՝ ընկեր մաթեմատիկոս Շարլ Հենրիի հետ։

Այս հինգ տարիների ընթացքում նա գրում է մի շարք տեքստեր Բեռլինի քաղաքի և կայսերական դամբարանի մասին, որոնցից որոշները ուղարկվում են «Գեղարվեստի Գազետ»հանդես։ Ներկայացրած տեքստերից մի մասը հրապարակվում է «Լուտեցիա»հանդեսում՝ հետագայում լեյոն Վանիեի կողմից, Լաֆորգի ծախսերով, նվիրելով դրանք Պոլ Բուրժեին։ Վանիեն, ով Պոլ Վեռլենի հրատարակիչն էր, հետագայում հրատարակելու է նաև «Մեր Տիրամոր լուսնի վիմագրությունը»՝ նույնպիսի հեղինակային հաշվով։

1886 թվականին Լաֆորգը լքում է ընթերցողի պաշտոնը։ Այդ տարվա հունվարին Բեռլինում նա ծանոթանում է երիտասարդ անգլուհի Լիա Լիի հետ,[16], ով նրան սովորեցնում էր անգլերեն: Նա դառնում է նրա ընկերուհին, իսկ հետո ամուսնանում Լոնդոնում։ Հետագայում վերադառնում է Փարիզ։ Նրա առողջական վիճակը արագ վատանում է՝ նա հիվանդանում է տուբերկուլոզով և մահանում է Փարիզի Կոմայի փողոցի 8 հասցեում գտնվող իր բնակարանում[17]:

Նա թաղված է Փարիզի Բանյո գերեզմանատանը ), որը նոր էր բացվել։

Նրա կինը, նույնպես այդ հիվանդությամբ տառապելով, մահանում է Լոնդոնում մի քանի տարի անց[18]:

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Լաֆորգը համագործակցել է մի շարք հանդեսների հետ, ինչպես օրինակ՝ «Անկախ հանդես», «Դեկադենտ», «Վոգ», «Սիմվոլիստ», «Ժամանակակից կյանքը», «Իլյուստրացիա» (l'Illustration)։ Նա մտերիմ էր գրողների և քննադատների, ինչպես Էդուար Դյուջարդենի և Ֆելիքս Ֆենեոնի հետ։

Լաֆորգը հաճախ խաղում էր բառերով և ստեղծագործում դրանց նոր համադրություններ։ Նա նաև նկարում էր և մեծ սեր ուներ երաժշտության հանդեպ։ Նա մերժում էր ցանկացած ձևաչափային կանոններ իր բանաստեղծություններում։ Նրա պոեզիան և արձակը առանձնանում են բազմազան կառուցվածքով[19]: Գրելիս նա հաճախ արտահայտում էր սփլին, դժբախտության զգացում և անհետաքրքրություն փախուստի որոնման նկատմամբ, սակայն նրա ստեղծագործություններն առանձնանում են խորը դատողությամբ և պարզատեսությամբ։

Շարլ Դանցիգի կարծիքով՝ Լաֆորգի հաճախակի օգտագործումը բացականչական նշանների և բազմակետերի մեծապես ազդել է Լուի-Ֆերդինան Սելինի գրական ոճի վրա, ով ինքն իրեն համարում էր այդ պունկտուացիոն ոճի ստեղծողը[20]:

1992 թվականին «Ֆատա Մորգանա» հրատարակչությունը հրապարակեց «Կախարդական ձայներ» խորագրով գիրք, որը ներառում է Լաֆորգի անհրապարակված հիշողություններ, հաճախ առաջին ձեռագիր տեքստեր, երբեք միասին չհրապարակված, որոնցում նա վերլուծում էր իր սիրելի բանաստեղծների՝ Բոդլերիի, Կորբիերիի, Կրոսի, Հուգոյի, Ռեմբոյի և Մալարմեի ստեղծագործությունները, ովքեր նրա ուսուցիչներն ու ընկերներն էին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 1 2 Autores.uy (իսպ.) — 2014.
  5. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118778455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. ↑ Signalons que Lautréamont, poète né en Uruguay, avait un père qui y travaillait en tant que diplomate dans les années 1840, et était originaire de Tarbes. Et Jules Supervielle, poète également né en Uruguay, était issu d'une famille d'origine basco-béarnaise ayant fondé une banque familiale à Montevideo dans les années 1880.
  7. ↑ Lemaire. «Biographie de Jules Laforgue». www.poetes.com. Վերցված է 2017-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն).
  8. ↑ Qui gérait les intérêts de certains Français installés en Uruguay.
  9. ↑ Jean-Louis Debauve, Les Pages de La Guêpe, Paris, A. G. Nizet, 1969.
  10. ↑ Les Fiancés de Noël; Le Public du dimanche au Salon; Tristesse de réverbère.
  11. ↑ Lien, Renoir, catalogue RMN, 1985, 9780810915756, P..
  12. ↑ Gustave Kahn, «Les Origines du symbolisme », Revue blanche.
  13. ↑ D'après G. Jean-Aubry, 1922, P..
  14. ↑ Le cirque Renz, le café Bauer.
  15. ↑ Jean-Aubry (et Lefrère) laissent entendre que son train de vie berlinois ne lui laissait pas grand-chose à la fin de chaque trimestre : les dépenses se partageaient entre le coût de sa garde-robe et le respect de l'étiquette, à sa charge, ses dépenses nocturnes, ses achats de livres, les sommes qu'il envoyaient à sa fratrie, et surtout, l'édition de ses premiers ouvrages qu'il finança lui-même, chez Vanier, réputé dur en affaires.
  16. ↑ Devon & Cornwall Notes & Queries, volumes 31 à 32, J.G. Commin, 1968, P. .
  17. ↑ Archives de l'état-civil de la Ville de Paris, acte de décès (vue 26/31 en ligne Արխիվացված 2016-03-05 Wayback Machine).
  18. ↑ (անգլերեն) «Leah Lee and Jules Laforgue », in: Teignmouth in Verse (en ligne).
  19. ↑ {{{վերնագիր}}}. — Vol. 27. — P. 63-73. — P. 63-73.
  20. ↑ Charles Dantzig, Dictionnaire égoïste de la littérature française, Grasset, 2005, éd. de poche, 2009 (extrait en ligne sur lepetitcelinien.com.