Ժյուլիեն Էսկյուդե
| Ժյուլիեն Էսկյուդե ֆրանսերեն՝ Julien Escudé | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 17, 1979[1][2] (47 տարեկան) |
| Ծննդավայր | Շարտր |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
| Ծնողներ | հայր՝ Paul Escudé?[3] |
Ժյուլիեն Ռեժիս Պոլ Էսկյուդե (ֆրանսերեն՝ Julien Régis Paul Escudé, օգոստոսի 17, 1979[1][2], Շարտր), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժյուլյեն Էսկյուդեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Պո» ակումբի երիտասարդական թիմում՝ նույնանուն քաղաքում: 1997-1998 թվականներին Էսկյուդեն հանդես է եկել «Կանն» ակումբի երկրորդ կազմում և միայն 1998 թվականին է ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի 1998/1999 մրցաշրջանում Ժյուլյենը խաղացել է 21 խաղ և խփել 1 գոլ, իսկ նրա ակումբը զբաղեցրել է 12-րդ տեղը: 1999 թվականին Էսկյուդեն տեղափոխվել է «Ռեն» ակումբ: «Ռենի» կազմում Ժյուլյենը անցկացրել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով 111 խաղի:
2003 թվականի հուլիսի 17-ին Ժյուլիենը պայմանագիր ստորագրեց Ամստերդամի «Այաքսի» հետ՝ դառնալով «Այաքսի» պատմության մեջ միակ ֆրանսիացին: Իր առաջին իսկ մրցաշրջանում Ժյուլիենը դարձավ ակումբի պաշտպանության հիմնական խաղացող, 2003/2004 մրցաշրջանի Նիդերլանդների առաջնությունում Էսկյուդեն անցկացրեց 31 խաղ և դարձավ Նիդերլանդների չեմպիոն: 2004/2005 մրցաշրջանում Էսկյուդեն 28 խաղում խփեց 5 գոլ, ընդ որում՝ Էսկյուդեն մրցաշրջանն ավարտեց որպես ակումբի կապիտան, իսկ «Այաքսը» առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը:
2005/2006 մրցաշրջանը հրաշալի սկիզբ ունեցավ Էսկյուդեի համար, Ժյուլիենը առաջին անգամ որպես կապիտան բարձրացրեց հաղթած Նիդերլանդների սուպերգավաթը։ Սակայն, 2005 թվականի օգոստոսի 28-ին «Ֆեյենորդի» դեմ խաղում տանը կրած պարտությունից հետո Ժյուլիենը քննադատության արժանացավ գլխավոր մարզիչ Դաննի Բլինդի կողմից, ով շատերի զարմանքով այլևս հնարավորություն չտվեց Էսկյուդեին հանդես գալ հիմնական կազմում։ 2006 թվականի հունվարին Էսկյուդեն հեռացավ «Այաքսից» և տեղափոխվեց իսպանական «Սևիլիա»[4]: Մի քանի ամիս անց՝ 2006 թվականի մայիսի 10-ին, Էսկյուդեն «Սևիլիա»-ի հետ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով անգլիական «Միդլսբրո»-ին։ Էսկյուդեն եզրափակիչում խաղաց բոլոր 90 րոպեները։
Նույն տարում Էսկյուդեն հաղթեց նաև Եվրոպայի սուպերգավաթը, հեղինակավոր մրցանակի համար «Սևիլիան» հանդիպեց 2005/2006 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող իսպանական «Բարսելոնայի» հետ, «Սևիլիան» վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով։ 2007 թվականին Ժյուլիենը դարձավ Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Էսկյուդեն դարձավ 2006/2007 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի երկրորդ անընդմեջ հաղթող։ Եվրոպայի սուպերգավաթի համար պայքարում «Սևիլիան» հանդիպեց իտալական «Միլանի» հետ, Էսկյուդեի և իր ողջ թիմի համար խաղը սգո երանգ ուներ, քանի որ խաղից 5 օր առաջ սրտի կաթվածից մահացել էր «Սևիլիայի» պաշտպան Անտոնիո Պուերտան։ Խաղից առաջ լռության րոպե էր հայտարարվել, «Սևիլիան» թեև խաղում առաջինը հաշիվը բացեց, սակայն վերջում պարտվեց 3:1 հաշվով, Ժյուլիենը փոխարինվեց խաղի 83-րդ րոպեին։ Նույն մրցաշրջանում Ժյուլիենը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2009 թվականը[5]:
Իսպանիայի 2007/2008 թվականների առաջնությունում Էսկյուդեն ընդամենը 16 խաղ է խաղացել, իսկ մրցաշրջանի վերջում Ժյուլիենը աճուկային օղակների վնասվածք է ստացել[6], որից հետո նրան վիրահատություն էր անհրաժեշտ[7]։ 2008/2009 մրցաշրջանի սկզբում Էսկյուդեն մասնակցել է Իսպանիայի 2008/2009 թվականների առաջնության երեք խաղերում։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ազգային հավաքականում Ժուլիեն Էսկյուդեն դեբյուտ է կատարել 2006 թվականի հոկտեմբերի 11-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ: 2008 թվականին Էսկյուդեն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի թեկնածուների ընդլայնված ցուցակում 2008 թվականի Եվրոպայի առաջնության համար[8], սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել մրցաշարին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդերլանդների չեմպիոն՝ 2004
- Նիդերլանդների Սուպերգավաթի հաղթող՝ 2005
- ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող՝ 2006, 2007
- Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող՝ 2006
- Իսպանիայի գավաթի հաղթող՝ 2007, 2010
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Պոլ Էսքյուդե (1950-1998, ֆուտբոլիստ), եղբայրը՝ Նիկոլա Էսկյուդե (ծնվ. 1976, թենիսիստ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ E.B. Les frères Escudé à Pau pour inaugurer un terrain au nom de leur père (ֆր.) // La République des Pyrénées — 2010. — ISSN 0247-7807; 2491-276X
- ↑ Эскюде переходит из «Аякса» в «Севилью»(չաշխատող հղում)
- ↑ «Эскюде продлил срок контракта с «Севильей»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Эскюде выбыл из строя до конца сезона(չաշխատող հղում)
- ↑ «Эскюде перенесёт операцию». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Доменек определился с расширенным списком(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Севильи»(անգլ.)
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ ըստ երկրի
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ