Ժյուլիեն Գրակ
Ժյուլիեն Գրակ ֆր.՝ Julien Gracq | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Louis Poirier |
Ծնվել է | հուլիսի 27, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Saint-Florent-le-Vieil[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 2007[5][1][2][…] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Անժե, Communauté urbaine Angers Loire Métropole, Ֆրանսիա |
Գերեզման | Saint-Florent-le-Vieil |
Գրական անուն | Julien Gracq |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժորժ Կլեմեսոյի լիցեյ, Անրի IV լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց |
Գիտական աստիճան | agrégation of history and geography? |
Ժանրեր | էսսե և գրաքննադատություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Opposing Shore? |
Աշխատավայր | Ստորին Նորմանդիայի համալսարան, Կլոդ Բեռնարի լիցեյ, Ժորժ Կլեմեսոյի լիցեյ և Lycée La Tour d'Auvergne? |
Պարգևներ | |
![]() | |
![]() |

Ժյուլիեն Գրակ (ֆր.՝ Julien Gracq, նույն ինքը՝ Լուի Պուարե, ֆր.՝ Louis Poirier, հուլիսի 27, 1910[1][2][3][…], Saint-Florent-le-Vieil[4] - դեկտեմբերի 22, 2007[5][1][2][…], Անժե, Communauté urbaine Angers Loire Métropole, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Փարիզի Հենրիխ ΙV-ի հեղինակավոր լիցեյը։ Այնուհետև ուսումնասիրել է աշխարհագրություն և քաղաքական գիտություններ, հրատարակել աշխատություններ երկու մասնագիտությունների գծով։ Նա 1935-1936 թվականներին Նանտում պատմություն է դասավանդել։ 1935 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, սկսել է ռուսերեն սովորել Փարիզի արևելյան լեզուների դպրոցում (կուսակցությունը լքել է Գերմանիայի և Սովետական Միության միջև կնքված Խորհրդա-գերմանական պայմանագրից հետո[7]): Նրա առաջին ստեղծագործությունը «Արգոլ դղյակը» վեպն էր (1939 թվական, կեղծանունով, որը դարձավ նրա մշտական գրական անունը), որի մասին հիացական նամակ է ուղարկել Անդրե Բրետոնը։ 1939 թվականին զորակոչվել է և մասնակցել Դյունկերկի մոտ տեղի ունեցող մարտերին, 1940 թվականին գերի է ընկել, տեղափոխվել Սիլեզիայի ճամբար։ 1941 թվականին զորացրվել է և վերադարձել տուն, դասավանդել Անժեի և Ամյենի լիցեյներում, 1947-1970-ական թվականներին եղել է պատմության և աշխարհագրության պրոֆեսոր Փարիզի Կլոդ Բեռնարի անվան լիցեյում։ Շատ է ճանապարհորդել։
Ապրել է հայրենի քաղաքում՝ Լուարի ափին։ 1992 թվականից հետո նոր գրքեր չի հրատարակել, թեև շարունակել է գրել։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի վեպերի («Մռայլ գեղեցիկ տղամարդը», 1945 թվական, «Սիրտի ափը», 1951 թվական) և վիպակների (հավաքված «Թերակղզի» գրքում, 1970 թվական) հեղինակ է՝ մոտ սյուրռեալիզմի պոետիկային. Գրակը այն քչերից էր, որի երկարամյա ընկերությունը Բերտոնի հետ անխախտելի էր։ Վերջին հեղինակներից էր, որ իրեն համարել է սյուրռեալիզմի ժառանգորդը։ Նա թարգմանել է Քլայսթի «Պենտեսիլեա» դրաման (1954 թվական)։ 1960-ական թվականների սկզբներին նա նախընտրել է հատվածային արձակը՝ նոթագրքերի և ճամփորդական գրառումների տեսքով։
Գրական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Au château d’Argol (1938 թվական)
- Un beau ténébreux (1945 թվական)
- Liberté grande, արձակ բանաստեղծություններ (1946, վերահրատարակվել է լրացումներով 1958, 1969 թվականներին)
- André Breton, quelques aspects de l'écrivain, էսսե(1948 թվական)
- Le Roi pêcheur, պիեսա (1948 թվական)
- La Littérature à l’estomac, գրական մրցանակների մասին պամֆլետներ (1950 թվական)
- Le Rivage des Syrtes (1951 թվական,Գոնկուրյան մրցանակ, որից հեղինակը հրաժարվել է)
- Prose pour l'étrangère, պոեմ (1952 թվական)
- Un balcon en forêt (1958,Միշել Միրանի էկրանավորումը,1979 թվական)
- Préférences, էսսեների հավաքածու (1961 թվական)
- Lettrines I, նոթագրքեր (1967 թվական)
- La Presqu'île, վիպակներ (1970 թվական)
- Lettrines II (1974 թվական)
- Les Eaux étroites, գրառումների գիրք (1976 թվական)
- En lisant, en écrivant, ընթերցողի և գրողի գրառումներ(1980 թվական)
- La Forme d’une ville, Նանտի մասին էսսե (1985 թվական)
- Autour des sept collines, Հռոմի մասին գրառումներ (1988 թվական)
- Carnets du grand chemin, գրառումներ (1992 թվական)
- Entretiens,1970-2001 թվականների հարցազրույց (2002 թվական)
Ստեղծագործությունների համահավաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matthews J.H. Surrealism and the novel, Ann Arbor: University of Michigan Press, 1966 թվական
- Carrière J. Julien Gracq, Lyon: La Manufacture, 1986 թվական
- Vouilloux B. Gracq autographe, Paris: J. Corti, 1989 թվական
- Leutrat J.L. Julien Gracq, Paris: Seuil, 1991 թվական
- Coelho A. Julien Gracq, appareillage, Nantes: Joseph K., 1997 թվական
- Noël M. L'éclipse du récit chez Julien Gracq, Lausanne: Delachaux et Niestlé, 2000 թվական
- Murat M. L’enchanteur réticent: essai sur Julien Gracq, Paris: J. Corti, 2004 թվական
- Laroussi F. Écritures du sujet : Michaux, Jabès, Gracq et Tournier, Mons: Sils Maria, 2006 թվական
- Duparc L. Transmutations de la philosophie dans l’univers imaginaire de Julien Gracq, Caen: Lettres modernes Minard, 2006 թվական
- Julien Gracq, le dernier des classiques. // Le Magazine littéraire, 2007 թվական, № 465, էջ 24-61.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lyceedenantes.fr/julien/julien-gracq/
- ↑ 5,0 5,1 5,2 http://afp.google.com/article/ALeqM5gnPLIwzHnMWyzI721yqjB5hONQgA
- ↑ https://www.academiegoncourt.com/tous-les-laureats-prix-goncourt
- ↑ Bowd, Gavin (Summer 2004). «The Political Landscapes of Julien Gracq». Dalhousie French Studies. 67: 121–133.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]
- Страница на сайте IMDB
- Сайт о Жюльене Граке
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլիեն Գրակ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 2007 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Սյուրռեալիստներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսիացի վիպասաններ