Ժմույձինավիչյուսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժմույձինավիչյուսի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լիտվա
ՏեղագրությունԿաունաս
ՎայրԿաունաս
Հիմնադրվել է1966
ՀիմնադիրԱնտանաս Ժմույձինավիչյուս
Քարտեզ
Քարտեզ

Ժմույձինավիչյուսի թանգարան, հայտնի է նաև Հրեշների թանգարան անունով (լիտ.՝ Velnių muziejus), թանգարան, որը գտնվում է Լիտվայի Կաունաս քաղաքում։ Այստեղ ցուցադրվում և ներկայացվում են ամբողջ աշխարհից բերված քանդակներ և արձաններ, որոնք նվիրված են հրեշներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմուշների հավաքագրումն սկսել է արվեստագետ Անտանաս Ժմույձինավիչյուսը (1876-1966), և թանգարանը հիմնադրվել է նրա տանը՝ մահվանից հետո։ 1966 թվականին թանգարանի նմուշները կազմում էին 260 օրինակ արձան։ Ապա այցելուներն սկսեցին թանգարանին նվիրել իրենց իսկ պատրաստած քանդակները[1]։ Հավաքածուի մեծացման պատճառով 1982 թվականին երեքհարկանի կցակառույց է կառուցվել։ 2009 թվականին նմուշների ընդհանուր քանակը հասնում էր 3000-ի[2]։

Հրեշներից շատերը պատրաստված են փայտից, կերամիկայից, քարից կամ թղթից։ Մնացածը դիմակներ կամ նկարներ են, որոնք նկարված են մետաքսի կամ կտավների վրա։ Քանի որ հավաքածուն բերվել է ամբողջ աշխարհից, դրանք բոլորը իրենց ոճով տարբերվում են իրարից։ Հրեշներից շատերը արվեստի առարկաներ են՝ միայն ցուցադրվելու համար, բայց կան հրեշներ, որոնք ներառվել են օգտագործվող նմուշների մեջ, որոնցից են, օրինակ, խողովակները կամ ընկույզի կոտրիչը[1]։ Նմուշներից շատերը ներկայացնում են ժողովրդական միֆեր, իսկ որոշները արտահայտում են ժամանակակից քաղաքական գաղափարներ։ Օրինակ՝ Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի մահվան պարը՝ մարդկային ոսկորների կույտի վրա[1][3]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերն ու Ստալինը մահվան պարը պարելիս

Թանգարանի առաջին հարկը ներառում է Ժմույձինավիչյուսի հավաքածուն, որը նա ձեռք է բերել այն ժամանակ, երբ կրոնական գտածոների համար խորհրդային օրենքն այն արգելում էր։ Ցուցադրվող հրեշներից մեկն այնքան փոքր է, որ դիտվում է խոշորացույցով[1]։

Երկրորդ հարկում կա հսկայական փայտե հրեշ, որը թանգարանին է նվիրվել մեկի կողմից, ով հավատում էր հրեշների՝ դժբախտություն բերելուն։ Այստեղ կան նաև սկանդինավյան ծագման բազմաթիվ փայտյա քանդակներ, ինչպես նաև կոպիճներ, որոնք պարունակում են հրեշների պատկերներ[4]։

Երրորդ հարկը պարունակում է բազմաթիվ հրեշներ՝ նախկին խորհրդային տարածքներից[4], սակայն մնացած նմուշները բերված են Ճապոնիայից, Կուբայից և Մեքսիկայից[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bignell, Rachel (September 2007). «Devil Museum, Kaunas, Lithuania». Fortean Traveller. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  2. «Devils' Museum». Lithuanian Art Museum. 2009 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. Lonely Planet (2014 թ․ հոկտեմբերի 1). The World: A Traveller's Guide to the Planet. Lonely Planet Publications. էջեր 1048–. ISBN 978-1-74360-584-4.
  4. 4,0 4,1 «Devil Museum». www.lithuania.travel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]