Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան

Aeropuerto de Gerona

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Տեղագրություն Իսպանիա, Ժիրոնա

Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) - միջազգային օդանավակայան Իսպանիայի հյուսիս-արևելքի Կատալոնիայի ինքնավար մարզում, տասներկու կիլոմետր հեռու Ժիրոնա քաղաքից։ Օդանավակայանը լավ աշխատում է Բարսելոնայի, Կոստա-Բրավայի և Պիրենեյների հետ։

Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայանը կառուցվել է 1965 թվականին, սակայն տարբերվում էր միայն ուղևորահոսքի փոքր քանակությամբ։ 2000-ականների սկզբին ուղևորափոխադրումները կտրուկ աճեցին ՝ «Ryanair» ավիաընկերության որոշման շնորհիվ, որի արդյունքում Ժիրոնան պետք է դառնար օդանավակայան հանգույց, որտեղ վայրէջք կկատարեին տարբեր ինքնաթիռներ։ Վերջին վեց տարվա ընթացքում ուղևորափոխադրումների թիվն աճել է ավելի քան տասն անգամ․ 2002 թվականին 557 000-ից մինչև 5 510 970 ուղևոր 2008 թվականին[1]։

Ժիրոնայի օդանավակայանը հաճախ օգտագործվում է որպես Բարսելոնայի այլընտրանքային օդանավակայան, քանի որ այն գտնվում է Բարսելոնայի հյուսիսից 74 կիլոմետր[2]։ Օդանավակայանից Բարսելոնա կարելի է հասնել առանց կանգառի, ավտոբուսով կամ գնացքով։

Ուղևորահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ուղևորներ
1997 533 445
1998 610 607
1999 631 235
2000 651 402
2001 622 410
2002 557 187
2003 1 448 796
2004 2 962 988
2005 3 533 567
2006 3 614 223
2007 4 848 604
2008 5 510 970

Տրանսպորտային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինալ
Ryanair -ի ինքնաթիռներ Ժիրոնայի օդանավակայանում

Կոստա Բրավայի և Կոստա Դել Մարեսմայի հանգստավայրերի հետ տրանսպորտային կապը շատ ակտիվ է։ Ֆրանսիական սահմանին մոտ գտնվելու շնորհիվ շատ զբոսաշրջիկներ օգտվում են օդանավակայանից՝ Անդորրայի լեռնադահուկային հանգստավայրեր և Պիրենեյան թերակղզի հասնելու համար։

Ավտոմեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E-15/AP-7 — վճարովի ճանապարհ դեպի Իսպանիայի հարավ և Պերպինյան (Ֆրանսիա)[3]
  • C-25 մինչև Լլեյդա և Ժիրոնա
  • N-II — անվճար ճանապարհ (Մադրիդ — Բարսելոնա — Պերպինյան)

Ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդանավակայան — Բարսելոնա․ ուղևորության տևողությունը 1 ժամ 10 րոպե, չվերթի ժամերը պայմանավորված են թռիչքների վայրէջքների հետ։ Կիրակի օրերը վերջին ավտոբուսը շարժվում է 19.15[4]։
  • Օդանավակայան — Կոստա-Բրավա / Մարեսմա։ Կանգառներ՝ Տոսա դե Մար, Լորետ դե Մար, Բլանես, Մալգրատ դե Մար, Սանտա Սուսանա (Բարսելոնա), Պինեդա դե Մար, Կալելյա[5]։
  • Օդանավակայան — Հյուսիս Կոստա-Բրավա։ Կանգառներ ՝ Ֆիգերաս, Ռոսաս, Պինեդա դե Մար, Կալելյա, Տոսա դե Մար[5]։
  • Օդանավակայան — Ժիրոնա․ ուղևորության տևողությունը 25 րոպե, մեկնումը՝ յուրաքանչյուր ժամը մեկ[6]։
  • Օդանավակայան — Պերպինյան (Ֆրանսիա)․ օրական 6 ժամ, կանգառ Լե Բուլու[7]։
  • Օդանավակայան — Անդորա․ օրական երկու անգամ (դեկտեմբերի 1 -ից մայիսի 30-ը, դահուկ քշելու շրջանում)[8]։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է Ժիրոնայում, որտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսով։ Կայարանից ամենժամյա ճեպընթաց գնացք (CE, 75 րոպե) և սովորական գնացք (R, 90 րոպե) է մեկնում դեպի Բարսելոնա։

Ավիաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոբեդա (ավիաընկերություն) Վնուկովո (օդանավակայան) Մոսկվա
Ryanair Կարլսրուե/Բադեն-Բադեն (օդանավակայան), Բիլլուն (օդանավակայան), Բլեքփուլ (օդանավակայան), Բորմունտ (օդանավակայան), Բրատիսլավա-Իվանկա (օդանավակայան), Բրեմեն (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան), Բրյուսել-Շարլերուա, Վրոցլավ (օդանավակայան), Դուբլին (օդանավակայան), Վեցե (օդանավակայան),Կալյարի, Կորկ (օդանավակայան), Կրակով (օդանավակայան), Լուտոն (օդանավակայան), Ստարսնսթեդ (Լոնդոն), Մաաստրիտ-Ախեն, Մալտա (օդանավակայան), Մանչեսթեր (օդանավակայան), Նոկ, Բովե (օդանավակայան) (Փարիզ), Պեսկարա, Պիզա, Պոզնան (օդանավակայան), Ռաբատ, Տալին (օդանավակայան), Տրապանի (Սիցիլիա), Ֆրանկֆուրտ-Խան (օդանավակայան), Էյդհովեն
Jetairfly (Ջեթեըֆլայ) Բրյուսել-Զավենտեմ (ապրիլից հոկտեմբեր)
Թոմաս Քուք Էյրլայն Բրյուսել
Thomsonfly (Թոմսոնֆլայ) Բիրմինգհեմ (օդանավակայան), Բրիստոլ (օդանավակայան, Բրյուսել), Գլազգոյի օդանավակայան, Գեթվիք օդանավակայան, Մանչեսթեր (օդանավակայան)
Transavia (Տրանսավիա) Սխիպոլ (Ամստերդամ)

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվական սեպտեմբերի 14․ Բոինգ 757—200, Բրիտանական ավիաուղիներ ավիաընկերություն, Քարդիֆի միջազգային օդանավակայան-Ժիրոնա-Կոստա Բրավա օդանավակայան, թռիչք 226A։

Վայրէջքի ժամանակ հորդառատ անձրևի պատճառով գրեթե անտեսանելի իրավիճակում օդանավի անձնակազմը կոշտ վայրէջք է կատարում, որի արդյունքում ինքնաթիռը վերահսկողությունից դուրս է գալիս և երկու մասի բաժանվում։ Բարեբախտաբար այն չի հրդեհվում։ Ինքնաթիռում եղած 236 մարդկանցից, 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ժիրոնայի մոտակա հիվանդանոց[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистика по пассажиро- и грузоперевозкам на 2008 год(իսպ.)
  2. Distanse from Girona–Costa Brava Airport to Sagrada Família in center of Barcelona - Google Maps
  3. Транспорт Аэропорт — Барселона(անգլ.)
  4. Транспорт Аэропорт — Барселона (англ.)
  5. 5,0 5,1 Barcelona Bus Արխիվացված 2009-05-23 Wayback Machine(անգլ.)(իսպ.)(կատ.)
  6. «Расписание автобусов до Жироны» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. Расписание автобусов Frogbus(անգլ.)(ֆր.)
  8. Автобус до Андорры(անգլ.)
  9. Britannia Airways FLight 226

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]