Ժիրայր Քոչարյան
Ժիրայր Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռլինի տեխնիկական համալսարան (1981) և Բեռլինի ազատ համալսարան (1987) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, քարտեզագիր և բանասեր |
Աշխատավայր | Բեռլինի ազատ համալսարան |
Ժիրայր Արամի Քոչարյան (փետրվարի 15, 1955, Նոր Ջուղա, մարզ 5, Սպահան, Իրան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր։ Բեռլինի ազատ համալսարանի դասախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիրայր Քոչարյանը ծնվել է 1955 թվականին Նոր Ջուղայում։ 1981 թվականին ավարտել է Բեռլինի ճարտարագիտատեխնիակական համալսարանը, 1987 թվականին` Պետական ազատ համալսարանը։ 1987 թվականից նույն համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի դոցենտ է։ 1985 թվականին գերմանացի գիտնական Թեսա Հոֆմանի հետ Բեռլինում հիմնել են Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն։ 1999 թվականին Բեռլինում ստեղծված Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի նախաձեռնողներից է։ 2001 թվականից Բեռլինում «Նախիջևան» հայրենակցական միության ներկայացուցիչ է[1]։
Հեղինակ է հայ ժողովրդի պատմության, հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված մենագրությունների և հոդվածների[1]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի և հայերի կողմից բնակեցված տարածքներն ըստ քաղաքական-պատմական ազդակների` սկսած Բեռլինի վեհաժողովից (1878), գերմաներեն, 1989։
- Հայոց ցեղասպանությունը 1915-1917 թվականներին, գերմաներեն, 2004։
- Հոֆման, Թեսսա (1991) Ժիրայր Քոչարյան, Հայ ժողովրդի բնատարածքը պատմաքաղաքական իրադարձության ներքո, սկսյալ Բեռլինի Վեհաժողովից (1878). մի քաղաքական-աշխարհագրական վերլուծություն և փաստագրություն, Dietrich Reimer հրատարակչություն, 1989 (աշխարհագրության ինստիտուտի մատենաշար, Բեռլինի Ազատ համալսարան), 317 էջ, 9 քարտեզ։ Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 169–171. ISSN 0320-8117[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Թեսսա Հոֆման, (1991-01-28)։ «Ժիրայր Քոչարյան, Հայ ժողովրդի բնատարածքը պատմաքաղաքական իրադարձության ներքո, սկսյալ Բեռլինի Վեհաժողովից (1878). մի քաղաքական-աշխարհագրական վերլուծություն և փաստագրություն, Dietrich Reimer հրատարակչություն, 1989 (աշխարհագրության ինստիտուտի մատենաշար, Բեռլինի Ազատ համալսարան), 317 էջ, 9 քարտեզ։»։ lraber.asj-oa.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-03-ին։ Վերցված է 2017-07-15