Jump to content

Ժերմինալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերմինալ
գրական ստեղծագործություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1885 Խմբագրել Wikidata
Շարժումնատուրալիզմ, ռեալիզմ Խմբագրել Wikidata
Հիման վրաQ3115076 Խմբագրել Wikidata
ՇարքՌուգոն-Մակկարներ Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաԳործադուլ, mining in France Խմբագրել Wikidata
ՆախորդPot-Bouille
The Ladies' Paradise
La Joie de vivre

Ժերմինալ Խմբագրել Wikidata

ՀաջորդL'Œuvre
La Terre
Le Rêve Խմբագրել Wikidata
Արվեստի ձևվեպ Խմբագրել Wikidata
Ժանրփիլիսոփայական գեղարվեստական գրականություն Խմբագրել Wikidata
ՀեղինակԷմիլ Զոլա Խմբագրել Wikidata
Հրատարակման վայրՖրանսիա Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Լեզուֆրանսերեն Խմբագրել Wikidata
Տեսարանnorthern French coal mining region Խմբագրել Wikidata
ԿերպարներÉtienne Lantier Խմբագրել Wikidata
Ժամանակաշրջանմոդեռնիզմ Խմբագրել Wikidata

«Ժերմինալ» (ֆր.`Germinal ) Էմիլ Զոլայի վեպերից, որը հրապարակվել է 1885 թվականին։ Գրված 1884 թվականի ապրիլից մինչև 1885 թվականի հունվարը, «Ռուգոն-Մակար» («Les Rougon-Macquart») շարքից տասներեքերորդ վեպն առաջին անգամ հրատարակվել է թերթի ձևաչափով՝ 1884 թվականի նոյեմբերից մինչև 1885 թվականի փետրվարը, «Gil Blas» թերթում։ Վեպի գործողությունները տեղ են գտել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Անզենի հանքափորների մեծ գործադուլի (1884 թվականի մարտի 2) իրադարձությունների ֆոնին։ Էմիլ Զոլան այցելել է այդ տարածքը՝ վեպի սյուժեն մշակելու համար։ Առաջին անգամ հրատարակվելով 1885 թվականի մարտին, վեպը հետագայում թարգմանվել է ավելի քան հարյուր երկրում և ադապտացվել կինոյում ու հեռուստատեսությունում:

Գերվեզ Մակարի և նրա սիրեկանի՝ Օգյուստ Լանտիեի որդին՝ երիտասարդ Էթիեն Լանտիեն, կորցնում է աշխատանքը՝ հյուսիսային երկաթուղում իր գործատուին ապտակելու պատճառով։ Անգործ մնալով՝ նա մեկնում է նոր աշխատանք որոնելու։ Վերջապես աշխատանքի է ընդունվում Մոնսուի հանքերում, որտեղ ականատես է լինում աշխատողների ծանր պայմաններին։

Նա բնակություն է հաստատում հանքափոր Մահյոյի ընտանիքում և սիրահարվում է նրա ավագ դստերը՝ Կատրինին։ Սակայն Կատրինը կապ ունի դաժան հանքափոր Շավալի հետ և, չնայած Էթիենին համակրելուն, հրաժարվում է հեռանալ Շավալի մոտից։

Երբ հանքային ընկերությունը, տնտեսական ճգնաժամը հաշվի անելով, աշխատավարձերի թաքուն կրճատում է իրականացնում, Էթիենը համոզում է հանքափորներին գործադուլ սկսել։ Նա կարողանում է հաղթահարել նրանց հուսահատությունը և վարակել սոցիալական արդարության ու հավասարության գաղափարներով։

Գործադուլի սկսվելուց հետո հանքային ընկերությունն ընդունում է խիստ դիրքորոշում՝ հրաժարվելով բանակցություններից։ Շաբաթներ տևող պայքարից հետո, սովահար հանքափորները խստացնում են իրենց գործողությունները։ Զինվորները կարգուկանոն են հաստատում, սակայն գործադուլը չի դադարում։ Վերջապես, ապստամբության ժամանակ, զինվորները կրակում են բանվորների վրա, որոնցից վերջինը Մահյոն է, ով սպանվում է։

Հանքափորները ստիպված են վերադառնալ աշխատանքի՝ առանց որևէ ձեռքբերում ունենալու։ Այդ ժամանակ Սուվարին, անարխիստ հանքափորը, պայթեցնում է հանքը, ինչի հետևանքով թունելները փլուզվում և լցվում են ջրով։ Տասնյակ հանքափորներ մահանում են։ Էթիենը, Կատրինը և Շավալը մնում են թակարդում։ Շավալը փորձում է հակադրվել Էթիենին, և վերջինս սպանում է նրան։ Վերջապես, Էթիենն ու Կատրինը մնում են միայնակ, սակայն Կատրինը մահանում է նրա գրկում, մինչև փրկարարների ժամանումը։

Էթիենը փրկվում է և մեկնում է Փարիզ, որտեղ մտադիր է պայքարել բանվորների արհմիութենական և քաղաքական կազմակերպման համար, համոզված լինելով, որ աշխատավորներն անպայման հաղթելու են անարդարության դեմ մղվող պայքարում։ Չնայած գործադուլի պարտությանը, հանքափորներն արդեն գիտակցում են իրենց անիրավության զոհ լինելու փաստը և սպասում են ապագա հաղթանակին։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում ներկայացվում է Լիլում ածխարդյունաբերական կապիտալիզմի հակիրճ պատմությունը և[1] նկարագրվում է հանքային բաժնետոմսերի աճը։[2] Հանքագործների կյանքը հնարավորինս իրատեսական ձևով ներկայացնելու համար Էմիլ Զոլան ուսումնասիրություններ է կատարել Հյուսիսային Ֆրանսիայի հանքարդյունաբերական ավազանում՝ 1884 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը, երբ հենց նոր էր սկսվում Անզենի հանքափորների մեծ գործադուլը։[3] Ութ օր շարունակ նա շրջել է Անզենի բանվորական թաղամասերում, ինչպես նաև իջել է Դենենում գտնվող Անզենի հանքային ընկերության «Ռենար» հորատանցքը։

Անզենի հանքավայրի հին ածխահանքերից

Նա հարցազրույցներ է անցկացրել հանքափորների, բանվորական վարպետների և ինժեներների հետ, ծանոթանալով նրանց առօրյային։ Առանձնահատուկ հանդիպում է ունեցել Էմիլ Բազլիի հետ, ով ղեկավարում էր գործադուլը։ Փարիզ վերադառնալուց հետո նա շարունակում է հետևել իրադարձություններին մամուլի միջոցով և հավաքած տվյալները ամփոփում է «Իմ նշումները Անզենի մասին» գրքում։

Զոլան կապ է պահպանել նաև Միշել Ռոնդեի հետ, ով արհմիութենական հանքափոր էր Լուարի ածխարդյունաբերական ավազանում։ Ռոնդեն, ով 1881 թվականի դեկտեմբերին ընտրվել էր Լուարի հանքափորների արհմիության գլխավոր քարտուղար, պայքարում էր հանքափորների աշխատանքի պայմանների բարելավման համար։ Նա հանդիսանում էր «Հանքափորների եղբայրության» հիմնադիրը։

Հանքափորների դեմ կիրառված զինված ճնշումը համարվում է ներշնչված Օբենի և Լա Ռիկամարիի կոտորածներից, որոնց զոհերի թիվը գրեթե նույնական էր․[4] ·[5] ·[6],Օբենում՝ 14 զոհ, այդ թվում՝ երկու երեխա և մեկ կին, ինչպես նաև 22 վիրավոր (որոնցից երեքը մահացան), Լա Ռիկամարիում՝ 14 զոհ, այդ թվում՝ երկու երեխա (Լիդի և Բեբեր) և երեք կին (որոնց թվում՝ Բրյուլեն և Մուկետը), ինչպես նաև 25 վիրավոր։ [7]

Վերնագրի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի վերջին նախադասությունը ցույց է տալիս, որ աշխատավորների համատեղ պայքարը և նրանց մերժումը աղքատ կյանքին, նախանշում են ապագա ապստամբությունները:

1885 թվականի <<Ժերմինալ>> -ի սկզբնական հրատարակչության էջերից

«Ավելին, ավելի ուժեղ, ավելի հստակ՝ կարծես նրանք մոտենում էին հողին, ընկերները հարվածում էին։ Առավոտյան արևի շողերի ներքո, հենց այս ձայնով էր լցված դաշտը։ Մարդիկ շարժվում էին առաջ, մի սև, վրեժխնդիր բանակ, որը կամաց-կամաց ծլում էր ակոսներում, աճում՝ դառնալով հաջորդ դարի բերքը, որի բողբոջումը շուտով պայթեցնելու էր երկիրը»։

«Ժերմինալ», Յոթերորդ մաս - Գլուխ 6

Զոլան հանքափորներին համադրում է բույսերի հետ, որոնք դուրս են գալիս հողից և ծաղկում։ Գարնանային բողբոջումը ներկայացվում է որպես բանվորական ապստամբության փոխաբերություն։ Այս նախադասությունը կապված է վեպի վերնագրի հետ։

Բացի այդ, «Ժերմինալ»-ը Ֆրանսիական հեղափոխության օրացույցի (ֆր.` Le calendrier républicain ou calendrier révolutionnaire français)ամիսներից մեկն է․ այն համապատասխանում է գարնան սկզբին և բնության վերածննդին։ Զոլան զուգահեռ է անցկացնում իր ժամանակի բանվորական շարժման և Ֆրանսիական հեղափոխության միջև։

Վեպի վերջաբանը և սկիզբը կազմում են էպանադիպլոզ․ նույն հերոսը միայնակ քայլում է նույն ճանապարհով։ Վեպի առաջին էջում նա հասնում է հանքարդյունաբերական երկրամաս՝ գիշերվա ցրտին հյուծված․ «Միակ միտքը, որ զբաղեցնում էր նրա դատարկ գլուխը, որպես առանց աշխատանքի և կացարանի մնացած աշխատավորի, այն հույսն էր, որ ցերեկը արևը կջերմացնի նրան»։ [8]

Իսկ վերջին էջում նա հեռանում է Մոնսուից, բայց արդեն արևի տակ և հույսով լի․ «Եվ այդ հույսով համակված՝ Էթիեննը դանդաղեցրեց քայլքը՝ հայացքն աջ ու ձախ սփռելով նոր ուրախության մեջ»։ [9]

Վեպի ամբողջական կառուցվածքը հագեցած է համակարգող փոխաբերություններով, սկսած հենց հանքից, որը ամբողջ ստեղծագործության ընթացքում համեմատվում է կենդանի օրգանիզմի հետ։ Ժան-Պիեռ Դավուանը, իր հերթին, ընդգծել է կենդանական փոխաբերությունների բազմազանությունը «Ժերմինալ»-ում։ [10]

• Էթիեն Լանտյե – վեպի գլխավոր հերոսը, քսանմեկ տարեկան։ Դառնում է գործադուլի առաջնորդը։ Չավալի մրցակիցն է, սիրահարված է Կատրինին, բայց դա չի խոստովանում։ Պարտությունից և հանքի ջրածածկումից հետո լքում է հանքը և մեկնում Փարիզ։

• Տուսեն Մահյո – Բոննեմորի որդին, Մահյոդի ամուսինը, քառասուներկու տարեկան։ Աշխատում է Վորեոյի հանքում։ Աշխատասեր է և խիզախ։ Զոհվում է հանքը պաշտպանող զինվորների կրակոցներից։

• Մահյոդ – Տուսեն Մահյոյի կինը, երեսունինը տարեկան։ Ինչպես իր ամուսինը, աշխատասեր է, համառ և խիզախ։ Չի զիջում գործադուլի ժամանակ։ Ամուսնու և երեխաների՝ Ալզիրի, Կատրինի և Զաքարիի մահից հետո վերադառնում է հանք, որպեսզի կերակրի իր մնացած չորս երեխաներին։

• Բոննեմոր – իրական անունը՝ Վենսան Մահյո, Տուսեն Մահյոյի հայրը, հիսունութ տարեկան։ Նախկին հորատող, հանքում աշխատել է հիսուն տարի, կատարելով բոլոր աշխատանքները, վերջում դառնում է սայլապան Վորեոյի հանքում։ Տառապում է քրոնիկ բրոնխիտով, որը ստիպում է նրան հազալ ածխափոշու կուտակումներ (հետագայում կոչված սիլիկոզ)։ Բանականությունն աստիճանաբար կորցնելուց հետո, Վորեոյի կոտորածից հետո, խեղդամահ է անում Սեսիլ Գրեգուարին։ Նրա «Բոննեմոր» մականունը ծաղրանքով են տվել, քանի որ երեք անգամ մահվան ճիրաններից է փրկվել հանքում։

• Զաքարի Մահյո – Մահյո ընտանիքի ավագ որդին, քսանմեկ տարեկան։ Ֆիլոմեն Լևակի սիրեցյալն ու ամուսինը։ Զոհվում է գազի պայթյունի ժամանակ՝ փորձելով փրկել իր քրոջն ու Էթիենին։

• Կատրին Մահյո – Մահյո ընտանիքի երկրորդ երեխան, տասնհինգ տարեկան։ Աշխատում է Վորեոյի հանքում։ Դառնում է Չավալի սիրուհին, սակայն սիրում է Էթիեն Լանտյեին։ Մահանում է ջրածածկված հանքում՝ Էթիենին ինքնակամ նվիրելով իրեն։

• Ժանլեն Մահյո – Մահյո ընտանիքի երրորդ երեխան, տասնմեկ տարեկան, դաժան և չար։ Լումպացվում է հանքում փլուզման հետևանքով։ Ունի երկու «ընկեր»՝ Լիդիեն և Բեբերը, որոնց տիրում և բռնանում է։ Լիդիեին համարում է «իր փոքրիկ կինը», բայց նրանք նրան անվանում են «կապիտան»։ Իր թաքստոցը կիսում է Էթիենի հետ, երբ վերջինս փախուստի մեջ է։ Սպանել է զինվորական Ջյուլին՝ պնդելով, որ «պարզապես այդպես է ուզել »։

• Ալզիր Մահյո – Մահյո ընտանիքի չորրորդ երեխան, ինն տարեկան կուզիկ աղջիկ։ Մահանում է սովից ու ցրտից գործադուլի ժամանակ՝ բարձր ջերմությամբ։

• Լենոր Մահյո – Մահյո ընտանիքի հինգերորդ երեխան, վեց տարեկան։

• Անրի Մահյո – Մահյո ընտանիքի վեցերորդ երեխան, չորս տարեկան։

• Էսթել Մահյո – Մահյո ընտանիքի յոթերորդ երեխան, վեպի սկզբում՝ երեք ամսական։

• Նիկոլա Մահյո – Տուսեն Մահյոյի պապիկը։

• Գիյոմ Մահյո – Տուսեն Մահյոյի մեծ պապիկը։

• Շավալ – Կատարինեի սիրեցյալը և Էթիենի հակառակորդը։ Դաժան ու ինքնահավան բանվոր է, հաճախ կռվում է Էթիենի հետ և մշտապես պարտվում։ Դավաճանում է գործադուլը, հետո նվաստացվում հանքափորների կողմից։ Մահանում է հանքի ջրածածկման ժամանակ, սպանվում Էթիենի կողմից՝ վերջինիս վիրավորելուց հետո։

• Լևակ – Մահյոների հարևանը, ամուսնացած Լևակի հետ, Ֆիլոմենի և Բեբերի հայրը։ Կոպիտ և ոչ խելացի մարդ։

• Ֆիլիպ Հենեբո – Մոնսուի հանքերի ընկերության տնօրենը, Պոլ Նեգրելինի քեռին։ Պարզում է, որ կինը Նեգրելինի սիրուհին է։ Անկատար է իր աշխատանքում, չի կարողանում հասկանալ ու ճիշտ վերլուծել իրավիճակը։

• Տիկին Հենեբո – ամուսնացած Մ. Հենեբոյի հետ, չի սիրում ամուսնուն, բազմիցս դավաճանում է նրան և կապվում Նեգրելինի հետ։ Վեհանձն, բայց ինքնակենտրոն։

• Պոլ Նեգրել – Մ. Հենեբոյի զարմիկը, հանքերի ինժեներ, նշանված Սեսիլ Գրեգուարի հետ, տիկին Հենեբոյի սիրեցյալը։ Խիզախ է, բայց ինքնահավան։

• Դանսեր – ընկերության գլխավոր վերակացուն։ Վեպի վերջում հեռացվում է աշխատանքից։ Լևակի սիրեցյալը։ ⸻

• Մուք – Մուքեի և Մուքեթի հայրիկ։ Նա Վորեյի հնձանապտույտի պահակն է։

• Մուքեթ – Մուքի դուստրը, 18 տարեկան։ Նա ցանկանում է կապվել Էտիեն Լանտիեի հետ, ով կդառնա նրա սիրեկանը IV մասում։ Նա մահանում է՝ սպանված զինվորների կողմից, ովքեր հսկում էին հանքն՝ Կատրինին ու Էթիենին պաշտպանելու փորձ կատարելու ժամանակ։

• Դենյուլեն– Ժան- Բարտ հանքի սեփականատեր, որը վերակառուցվել և նորոգվել էր երկու տարի առաջ հայտնի հանքագործների հացադուլի սկզբից։ Նա միակն է, ով գիտակցում է հանքագործների դժվարությունները, բայց միևնույն ժամանակ անգթորեն է վարվում նրանց հետ։ Նա ներկայացնում է փոքր կապիտալիստ սեփականատերերին, ովքեր իրենց աշխատակիցների հետ մոտ են, բայց նույնպես ճնշվում են մեծ ընկերությունների կողմից։ Նա սնանկանում է, վաճառում է իր հանքը «Կոմպանիային» և գործում որպես ընկերության բաժնի ինժեներ։ Նա ունի երկու դուստր՝ Ժանը 18 տարեկան, շիկահեր, հիացած նկարչությամ և Լյուսին 22 տարեկան, շիկահեր, ցանկանում է երգել թատրոններում։

• Ռասենյոր – նախկին հանքագործ, ով վտարվել էր «Կոմպանիայից», քանի որ ժամանակավորապես ներկայացնում էր հանքագործների պահանջները։ Նա պահում է բարահամար («կաբարե») Երկու հարյուր քառասուն մառանի և Վորեյի հանքի միջև՝ որպես հանդիպման վայր, որտեղ աշխատավորները կարող են արտահայտել իրենց զայրույթը։ Նրա գործը հաջողում է։ Նա միշտ լսում է, նա ավելի շատ բարեփոխական է, քան սոցիալիստ։

• Աբբա Ժուար – Մոնսոյի քահանա, ով չի ցանկանում վիրավորել ոչ ոքի՝ ոչ աշխատավորներին, ոչ գործատուներին։ Բայց նա մի քիչ հովանավորում է բուրժուազիայի ներկայացուցիչներին։ Հացադուլի ընթացքում նա անում է իր գնումները գիշերը, որպեսզի չխառնվի հանքագործների հետ։ Նա առաջադիմություն է ստանում և փոխարինվում է Աբբա Ռանվիերով։

• Աբբա Ռանվիեր– Աբբա Ժուարի հաջորդը Մոնսոյում։ Սա նիհար քահանա է՝ կարմիր մազերով։ Նա մոտ է վաղ քրիստոնյաների իդեալին, ով դաժանորեն հարձակվում է բուրժուազիայի վրա և արդարացնում է հացադուլավորներին, ինչը բուրժուազիային դուր չի գալիս, քանի որ նրանք նրա խոսքերն էլ դիտարկում են որպես «վատ սոցիալիզմ»։ Տեր Հայրը վերջում հեռացվում է իր պաշտոնից՝ երևի բուրժուազիայի ճնշմամբ։

• Հոնորին – Գրեգուարների սենյակի սպասուհին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierre Aubery, Quelques Sources du thème de l'action directe dans Germinal, Syracuse, Syracuse University.
  • Henri Mitterand, Index des personnages principaux.
  • Guy Dubois et Jean-Marie Minot,, t. I, 1991, 176 p., p. 22.
  • Bernard Plessis et Louis Challet,, France Loisirs, 1993.
  • Diana Cooper-Richet,, Paris, Ed Perrin - Terre d'histoire, 2002, 441 p. (ISBN 2-262-01328-4).
  • Jean-Pierre Davoine, « Métaphores animales dans ‘‘Germinal’’ », Études françaises, vol. 4, n° 4, 1968, p. 383-392 (lire en ligne [archive]).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://shs.cairn.info/revue-travailler-2002-1-page-37?lang=fr

https://www.persee.fr/doc/litt_0047-4800_1976_num_22_2_2047

https://fr.wikipedia.org/wiki/Autorit%C3%A9_(sciences_de_l%27information)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Germinal, Deuxième partie.
  2. Émile Zola, Germinal, Կաղապար:2e, chapitre I, http://un2sg4.unige.ch/athena/zola/zola_ge2.html.
  3. {{cite book}}: Empty citation (օգնություն).
  4. {{cite book}}: Empty citation (օգնություն).
  5. http://www.maremurex.net/germinal.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  6. {{{վերնագիր}}}..
  7. http://bibliotheq.net/emile-zola/germinal/page-237.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  8. Germinal, Première partie - chapitre 1.
  9. Germinal, Septième partie - chapitre 6.
  10. {{{վերնագիր}}}.