Ժերմեն Գրիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերմեն Գրիր
անգլ.՝ Germaine Greer[1]
Ծնվել էհունվարի 29, 1939(1939-01-29)[2][3] (84 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[4][5][6]
Մասնագիտությունակնարկագիր, լրագրող, պրոֆեսոր, սցենարիստ, դերասանուհի, գրող, կանանց իրավունքների պաշտպան, քննադատ, broadcaster, համալսարանի դասախոս և ֆեմինիստ
Քաղաքացիություն Ավստրալիա[7]
ԿրթությունՍիդնեյի համալսարան[8], Մելբուրնի համալսարան[8], Նյունհեմի քոլեջ, Քեմբրիջի համալսարան (1967)[8] և Ուորիքի համալսարան
ԺանրերՖեմինիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Female Eunuch?[9] և The Beautiful Boy?
ԱշխատավայրՈւորիքի համալսարան
Պարգևներ
ԱմուսինPaul du Feu?[10]
 Germaine Greer Վիքիպահեստում

Ժերմեն Գրիր (անգլ.՝ Germaine Greer, հունվարի 29, 1939(1939-01-29)[2][3], Մելբուռն, Ավստրալիա[4][5][6]), անգլիացի գրող, գիտնական և հեռուստահաղորդավար, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի կարևորագույն ֆեմինիստներից մեկը։ Ծնվել է Ավստրալիայում, սովորել է վանքին կից դպրոցում, 1956 թվականին կրթաթոշակ է ստացել, այնուհետև սովորել Մելբուռնի համալսարանում։

Գրիրը թոշակի անցնելուց հետո Ուորվիքի համալսարանում (Մեծ Բրիտանիա) դարձել է անգլիական գրականության և համեմատական ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր, մի քանի հայտնի գրքերի հեղինակ է։ Դրանցից ամենահայտնին «Կին ներքինին» է, որը հրապարակելուց հետո (1970) դարձել է միջազգային բեսթսելլեր՝ Գրիրին հայտնի դարձնելով։

Գրիրի գաղափարները վիճելի են։ Բելինդա Լուսկոմբը «Թայմ» ամսագրի էջերում նրան անվանել է «բացարձակ տրոյական ձի, գեղեցիկ և խելացի, որը կառուցվել է, որպեսզի ներթափանցի հայրապետության անթափանց թվացող միջնաբերդը և ներս թողնի մեզ` հետևակ զորքին»։

Գրական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիրը հարց է բարձրացնում. ի՞նչ են նշանակում սեռերի միջև եղած տարբերությունները և ի՞նչ ազդեցություն են ունենում տարբեր քրոմոսոմները։ Այս հարցը արտացոլվում է ճանաչողական նյարդաբան Կորդելիա Ֆայնի աշխատության մեջ, որը «Մոլորություններ գենդերային հարցերի մասին» գրքում հայտնում է, որ կանանց և տղամարդկան ուղեղների միջև եղած տարբերությունների վերաբերյալ եզրակացությունները վաղաժամ են։

Ժերմեն Գրիրը կազմաքանդում է կանացիության գաղափարը և կանացիության հասկացությունը, պնդելով, որ կանայք իրականացնում են իրենց սեռի դերի մասին տղամարդկային երևակայությունները։ Գիրքը գրվել է նախքան 1975 թվականին գենդերային խտրականության մասին օրենքի ներդրումը, սակայն այսօր էլ արդիական է[11]։

Գրիրի աշխատանքները կենտրոնացել են ոչ միայն ֆեմինիզմի, այլև` շրջակա միջավայրի վրա։ Նա ստեղծել է ավելի քան 20 գիրք, այդ թվում՝ «Ամբողջ կինը» (1999), «Շեքսպիրյան կինը» (2007) աշխատությունները։ Գրիրն զբաղվում էր Ավստրալիայի անձրևային անտառների վերականգնմամբ։ 1989 թվականին Գրիրն աշխատել է Քեմբրիջում` որպես հատուկ դասախոս, բայց ներգրավվել է տրանսգենդեր գործընկերոջ հետ սկանդալի մեջ, որի համար նրան անվանել են «քույր`առանց եղբայրական զգացմունքների»[12][13]։

Նա նաև որպես վերլուծաբան է աշխատել այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Sunday Times, The Guardian, The Daily Telegraph, The Spectator, The Independent և The Oldie պարբերականները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]