Ժերեմի Ալյադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժերեմի Ալյադեր
ֆր.՝ Jérémie Aliadière
FC Lorient - June 27th 2013 training - Jérémie Aliadière 3.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1983 (37 տարեկան)
Ծննդավայր Ռամբույե, Իվելին,, Ֆրանսիա
Հասակ 183
Քաշ 70
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կատար Ումմ Սալալ
Համար 11
Պատանեկան կարիերա
?—1999 Ֆրանսիա Կլերֆոնտեն
1999—2001 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2007 Անգլիա Արսենալ 29 (1)
2005  Շոտլանդիա Սելթիկ 0 (0)
2005—2006  Անգլիա Վեստ Հեմ 7 (0)
2006  Անգլիա Վուլվերհեմպտոն 14 (2)
2007—2010 Անգլիա Միդլսբրո 78 (11)
2011—2014 Ֆրանսիա Լորյան 76 (25)
2014—մ.օ. Կատար Ումմ Սալալ 37 (9)
Ազգային հավաքական
Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ.) 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժերեմի Ալյադեր (ֆր.՝ Jérémie Aliadière; ծն. 1983 թվականի մարտի 30-ին, Ռամբույեում, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ումմ Սալալ» ակումբի հարձակվող:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերեմի Ալյադերը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կլերֆոնտենում»: 1999 թվականին նա մարզվելու է մեկնում Լոնդոնյան «Արսենալ»: Պրեմիեր լիգայում հարձակվողը իր դեբյուտը նշում է 2002 թվականի փետրվարի 23-ին, խաղալով «Ֆուլհելմի» դեմ խաղին՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Թիերի Անրիին[1]: Զինյալների կազմում առաջին գոլը Ալյադերը խփել է այդ նույն տարվա օգոստոսի 27-ին, Անրիի կողմից անկյունային փոխանցումից հետո[2]:

Հաջորդ մրցաշարում Ալյադերը նշեց իր դեբյուտը Չեմպիոնների լիգայում: Հարձակվողը, խաղալով «Ինտերի» դեմ խմբային փուլի խաղին, 89-րդ րոպեին փոխարինելու դուրս եկավ Թիերի Անրիին[3]: Պրեմիեր լիգայի 2003-04 թվականների սեզոնում ֆրանսիական հարձակվողը չանցկացրեց ոչ մի ամբողջական հանդիպում և չխփեց ոչ մի գոլ, բայց դրա փոխարեն կարողացավ գավաթի չորս տարբեր խաղերում, քառակի անգամ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը (մեկական անգամ գրավելով «Ռոտերհեմի» և «Վեստ Բրոմվիչի» դարպասները, իսկ 2 անգամ էլ հաջողության հասավ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում)[4]:

Հաջորդ մրցաշարում Ալյադերը մասնակցություն ունեցավ «Արսենալի» ընդամենը 7 խաղերին, ընդհանուր հաշվով թիմում անցկացնելով միայն 80 րոպե [5], և 2005-06 թվականների մրցաշարից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Սելթիկ»: Հարձակվողը շոտլանդական ակումբի կազմում հանդես եկավ մինչև 2005 թվականի օգոստոսի 23-ը և այդ ժամանակահատվածում մասնակցել է միայն Չեմպիոնների Լիգայի ընտրական փուլի երկու խաղերին, ընդդեմ սլովանական «Պետրժալկայի»[6]:

2005 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի հունվարը Ժերեմի Ալյադերը հանդես է եկել «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում։ Առաջին անգամ «Վեստ Հեմի» կազմում խաղացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին, ընդդեմ «Բոլտոնի»[7]: Ընդհանուր առմամբ հարձակվողը Լոնդոնյան ակումբում անցկացրել է 7 խաղ։

2005-06 մրցաշրջանի երկրորդ շրջանում Ալյադերը նաև վարձավճարային իրավունքներով, հանդես է եկել «Վուլվերհեմպտոնում», խաղալով Չեմպիոնշիպում: Ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշել է 2006 թվականի փետրվարի 7-ին, խաղալով «Ստոկ Սիթիի» դեմ հանդիպմանը[8]: Փետրվարի 25-ին հարձակվողը խփում է իր, «գայլերի» կազմում իր խաղերի, 2 գոլերից մեկը (Բոազ Մայհիլլի դարպասին, «Հալլ Սիթիից»)[9]:

Վերադառնալով «Արսենալ», Ժերեմի Ալյադերը թիմի կազմում, 2006-07 մրցաշրջանի ժամանակ, անցկացրեց 23 խաղ, որից հետո տեղափոխվեց «Միդլսբրո»: Առաջին անգամ «Բորոյի» կազմում խաղաց 2007 թվականի օգոստոսի 11-ին, «Բլեկբերնի» դեմ խաղում[10], իսկ հոկտեմբերի 27-ին, թիմի կազմում, խփեց իր դեբյուտային գոլը («Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին)[11]: Ընդհանուր առմամբ ֆրանսիացին, «Միդլսբրոյի» կազմում, անցկացրեց 3 մրցաշրջան, որից վերջինը, Չեմպիոնշիպում, և 2010 թվականի ամռանը դարձավ ազատ գործակալ։

2010-11 մրցաշարը հարձակվողը ամբողջությամբ բաց թողեց, իսկ 2011 թվականի ամռանը պայմանագիր ստորագրեց ֆրանսիական «Լորյան» ակումբի հետ։ Լորյանցիների կազմում առաջին խաղը անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 6-ին, ընդդեմ «Պարի Սեն-Ժերմենի», փոխարինելով Կեվին Մոննե Պակեին, հանդիպման ավարտից 20 րոպե առաջ[12]: Այդ տարվա սեպտեմբերի 17-ին Ալյադերը Մոննե Պակեի և Ժուֆֆրեի փոխանցումից հետո խփեց 2 գոլ՝ «Սենտ Էտիենի» դարպասին[13]: «Ռեննայի» դեմ խաղում, որը կայացավ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, հարձակվողը ստացավ քառագլուխ մկանային ազդրի վնասվածք, որի պատճառով էլ բաց թողեց մրցաշրջանի մնացած հանդիպումներին մասնակցելու հնարավորությունը[14]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում Ժերեմի Ալյադերը անցկացրել է 7 խաղ, որոնցում խփել է 1 գոլ։ Առաջին հավաքականի կազմում այդպես էլ խաղ չանցկացրեց։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Միջազգային գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Արսենալ 2001-02 Պրեմիեր լիգա 1 0 2 0 0 0 3 0
2002-03 Պրեմիեր լիգա 3 1 0 0 0 0 3 1
2003-04 Պրեմիեր լիգա 10 0 4 4 1 0 15 4
2004-05 Պրեմիեր լիգա 4 0 3 0 0 0 7 0
2006-07 Պրեմիեր լիգա 11 0 10 4 2 0 23 4
Ընդհանուր «Արսենալի» կազմում 29 1 19 8 3 0 51 9
Շոտլանդիա Սելթիկ 2005-06 Պրեմիեր լիգա 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր «Սելթիկի» կազմում 0 0 0 0 2 0 2 0
Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 2005-06 Պրեմիեր լիգա 7 0 1 0 0 0 8 0
Ընդհանուր «Վեստ Հեմի» կազմում 7 0 1 0 0 0 8 0
Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 2005-06 Չեմպիոնշիպ 14 2 0 0 0 0 14 2
Ընդհանուր «Վուլվերհեմպտոնի» կազմում 14 2 0 0 0 0 14 2
Անգլիա Միդլսբրո 2007-08 Պրեմիեր լիգա 29 5 2 0 0 0 31 5
2008-09 Պրեմիեր լիգա 29 2 5 1 0 0 34 3
2009-10 Չեմպիոնշիպ 20 4 1 0 0 0 21 4
Ընդհանուր "Միդլսբրոյի" կազմում 78 7 8 1 0 0 86 8
Ֆրանսիա Լորյան 2011-12 Լիգա 1 18 2 1 2 0 0 19 4
2012-13 Լիգա 1 23 10 3 1 0 0 26 11
Ընդհանուր "Լորյանի" կազմում 41 12 4 3 0 0 45 15
Ընդհանուր 169 22 32 12 5 0 206 34

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Արսենալ»

  • Անգլիայի չեմպիոն (2)։ 2001-02, 2003-04
  • Անգլիայի Սուպերգավաթի հաղթող (1)։ 2004
  • Անգլիայի Գավաթի հաղթող (1)։ 2004-05
  • Լիգայի Գավաթի եզրափակչի մասնակից (1)։ 2006-07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  2. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  3. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  4. «Soccerbase» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  5. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  6. «Soccerbase» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  7. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  8. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  9. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  10. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  11. «Transfermarkt» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  12. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  13. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 
  14. «Footballdatabase» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]