Ժերար Շալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժերար Շալյան
ֆր.՝ Gérard Chaliand
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1934(1934-02-15)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԷտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունհայ[2]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԱրևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Փարիզի Դեկարտի համալսարան[3]
Գիտական աստիճանդոկտոր[3] (1975)
Մասնագիտությունքաղաքագետ, արևելագետ և հրապարակախոս
ԱշխատավայրՎարչական ազգային դպրոց և Long Cours?
Պարգևներ և
մրցանակներ
prix du meilleur livre géopolitique?[4] Castex Prize? և Prix du Maréchal-Foch?

Ժերար Շալյան (փետրվարի 15, 1934(1934-02-15)[1], Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա), հրապարակախոս (Ֆրանսիա)։ Գրել է (Իվ Տերոնի հետ) «Հայերի ցեղասպանությունը» (1980, ֆրանս.) գիրքը։ Հրատարակության է պատրաստել (Կլեր Մուրադյանի և Ալիս Ասլանյան-Սամուելյանի աշխատակցությամբ) ժողովուրդների մշտական ատյանի 1984 թ. ապրիլի 13-16-ին Փարիզում անցկացրած հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջանի նյութերը, որոնք հրատարակվել են նույն տարում «Լռության հանցագործությունը։ Հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ։ Գրքում, որի նախաբանը գրել է պրոֆեսոր Պիեո Վիդալ-Նակեն, վերջաբանը Շալյանը, զետեղված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի մասնագետ-պատմաբանների ելույթները նստաշրջանում, ինչպես նաև զանգվածային կոտորածների ականատեսների վկայությունները։ Ներկայացված բոլոր նյութերի ուսումնասիրման հիման վրա մշտական ատյանը որոշել է, որ «հայ բնակչության ոչնչացումը տեղահանության և կոտորածների միջոցով հանդիսանում է ցեղասպանության անվիճելի հանցագործություն 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի իմաստով», և որ «երիտթուրքերի կառավարությունը հանցավոր է այդ ցեղասպանության մեջ»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le genocide des Armeniens, Вrix., 1980 (հեղինակակից՝ Իվ Տերնոն).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png