Ժելեզնովի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժելեզնովի առանձնատուն
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և կալվածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ժելեզնովի առանձնատուն (ռուս.՝ Усадьба Железнова), 19-րդ դարի վերջում (1892-1895) ռուսական վերածննդի ճարտարապետության ոճով եկատերինբուրգցի ճարտարապետ Դյուտելի կառուցած առանձնատուն (ըստ այլ աղբյուրների` Ա. Բ. Տուրչևիչի կառուցած[1]): Պատվիրատուի անունն անհայտ է։ Ալեքսեյ Անֆինոգենովիչ Ժելեզնովը առանձնատունն ավելի ուշ է ձեռք բերել. ոչ մի փաստ չկա, որ նա Զլատոուստովսկի փողոց է տեղափոխվել 1907 թվականից առաջ։ Առանձնատան որոշ մասեր կառուցված են աղյուսից և փայտե փորագրության տպավորություն են թողնում։ Տունը նման է ռուսական կարմիր աղյուսե աշտարակատան, հիշեցնում է Ն. Գ. Իգումովի առևտրական տունը՝ յարոսլավցի ճարտարապետ Նիկոլայ Պոզդեևի աշխատանքները։

Կառույցը համարվում է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան։

Առանձնատան համալիրը բաղկացած է կողաշենքով գլխավոր տնից, բակից և դարպասներով լայն պարսպից։ 19-րդ դարի վերջում այստեղ եղել է մարմարե շատրվանով հարուստ պարտեզ, որն իջել է դեպի գետը։ Այժմ այգին ընդարձակվել է, շատրվանը չի աշխատում։ Առանձնատունն ընդգրկված է «Եկատերինբուրգ քաղաք» մունիցիպալ ձևավորման տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Մինչ հեղափոխությունը, տունը պատկանել է հարուստ գործարար Ա. Ա. Ժելեզնովին, որը զբաղվում էր ոսկու հանքարդյունաբերությամբ, ինչպես նաև վառոդի և դինամիտի վաճառքով։ Ժելեզնովը ձիերի և հրաձգության սիրահար էր, ղեկավարում էր Եկատերինբուրգի ձիավարողների միությունը, անձամբ մասնակցում էր Եկատերինբուրգում, Տյումենում և նույնիսկ Պետերբուրգում անցկացվող ձիարշավներին։

Հեղափոխությունից հետո տանը սեփականատերերը բազմիցս փոխվել են. սկզբում այն զբաղեցրել են անարխիստները, հետո այնտեղ կազմավորվել է զորամաս, այնուհետև շենքն անցել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի իրավասության ներքո, այնտեղ գործել է հենաշարժիչ համակարգի և լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված թիվ 93 դպրոցը։ Հայրենական պատերազմի տարիներին Ժելեզնովի տուն Մոսկվայից տարհանվել է Պ. Շտերնբերգի անվան պետական աստղագիտական ինստիտուտը։

Ժելեզնովի առանձնատուն, մարտ, 2014

Շենքի նկուղում, հինգ մետրանոց բարձր աղյուսային պատերի ետևում, երթևեկության ճառագայթներից հեռու տեղավորել են Ճշգրիտ ժամանակի ծառայության ժամանակաչափերը, որն այն ժամանակ ղեկավարել է Մ. Ս. Զվերևը։ Հետպատերազմյան շրջանում շենքը նորից անցել է հանրային կրթությանը` մինչև Պատմության և հնագիտության ինստիտուտի ստեղծումը։

1988-2013 թվականներին այս շենքում է գտնվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի պատմության և հնագիտության ինստիտուտը[3]։

2018 թվականի հունվարի 17-ին հրամանագիր է ստորագրել հուշարձանը կոնցեսիայով տարածքային նշանակության ճարտարապետության հուշարձանի հանձնման մասին` վերանորոգման և բուտիկ-հյուրանոց ստեղծելու նպատակով։ Որպես կոնցեսիոներ հանդես է գալիս «ՍտրոյԻնվեստ» ընկերությունը։ Սվերդլովսկի մարզում նախագծի զարգացումը և կոնցեսիոն պայմանագրի նախապատրաստումը իրականացվել է «Կենտրոնական Ուրալի զարգացման կենտրոնի» կողմից[4]։

Ա. Ա. Ժելեզնովի առանձնատունը գտնվում է Ռոզա Լյուքսեմբուրգի (մինչև 1919 թվականը՝ Զլատոուստովսկայա) 56 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Из истории особняка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  2. Перечень объектов культурного наследия МинКультуры Свердловской области
  3. «Газета "Наука Урала" № 27(1089) ноябрь 2013 - Заметка "Елок не будет" на с. 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  4. «Информационный портал Свердловской области». Информационный портал Свердловской области. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.