Ժավելաջուր

Ժավելաջուր, ժավելյան ջուր, ժավելի սպիրտ (ֆր.՝ Javel - Փարիզի արվարձան է), առաջին անգամ արտադրվել է 1792 թվականին Փարիզի Ժավել արվարձանում, այդտեղից էլ անվանումը։ Կալիումի հիպոքլորիդի՝ KClO (հաճախ նաև՝ Բերթոլեի աղ) և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Ստացվել է Ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Բերթոլեի առաջարկով՝ սառը պայմաններում քլորը անցկացնելով KOH ջրային լուծույթի միջով։ Օժտված է սպիտակեցնելու հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։
Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։ Հայաստանում արտադրվում է 7-8%-անոց լուծույթը և «սպիտակեցնող հեղուկ» անվամբ կիրառվում է կենցաղում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Жавелева вода»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Жавель // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 191. — 770 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 283)։ ![]() |