Ժապավենագլոցման հաստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժապավենագլոցման հաստոն, գլոցմամբ ժապավենների մշակման մեքենաների համակարգ։ Ժապավենագլոցման հաստոնի հիմնական գիծը բաղկացած է աշխատանքային հանգույցներից, հաղորդակային էլեկտրաշարժիչից և փոխանցման մեխանիզմներից։ Ժապավենագլոցման հաստոնները լինում են՝ երկ–, քառա–, մինչև քսան գրտնակավոր և ավելի (գրտնակների հորիզոնական տեղակայմամբ)։ Ժապավենագլոցման արագությունը ավելի քան 30 մ/վրկ է։ Ժապավենագլոցման հաստոնի վրա կարելի է ստանալ 0,008–4 մմ հաստության ժապավեններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 281