Ժան Տիգանա
Ժան Տիգանա ֆրանսերեն՝ Jean Tigana | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1955[1] (71 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բամակո, Մալի | ||
| Հասակ | 168 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ժան Ամադու Տիգանա (ֆրանսերեն՝ Jean Amadou Tigana, հունիսի 23, 1955[1], Բամակո, Մալի), ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել որպես կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգանան խաղալ սկսել է «Տուլոն», «Օլիմպիկ Լիոն», «Բորդո» և «Օլիմպիկ Մարսել» ակումբներում։ 1980-1988 թվականներին նա Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում և խփել մեկ գոլ։ Միջազգային ասպարեզում նորամուտը կայացել է 1980 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում՝ ԽՍՀՄ հավաքականի դեմ խաղում, որում ֆրանսիացիները պարտվել են 0։ 1 հաշվով։ Տիգանան ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1988 թվականի նոյեմբերի 19-ին։ Ֆրանսիական առաջնությունում մասնակցել է 411 խաղի և խփել 27 գոլ։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո նա մարզել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն» և «Մոնակո» ակումբները, ինչպես նաև անգլիական «Ֆուլհեմը»։ 2005-2007 թվականներին գլխավորել է թուրքական «Բեշիքթաշ» ակումբը։
2010 թվականի մայիսի 25-ին Տիգանան նշանակվել է «Բորդոյի» գլխավոր մարզիչ[2]։ 2011 թվականի մայիսի 7-ին Ժանը հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել նրա դստեր հասցեին այն խաղի ընթացքում, որում «Բորդոն» պարտվել էր 0-4 հաշվով[3]։
2011 թվականի դեկտեմբերի 18-ին Տիգանան նշանակվել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի գլխավոր մարզիչ[4]։
Ժան Տիգանան իր ֆուտբոլային կարիերան նկարագրել է հետևյալ կերպ․ «Իմ տաղանդը նույնիսկ չի կարող մրցել Միշել Պլատինիի և Ալեն Ժիրեսի վարպետության հետ։ Սակայն այն, ինչ ինձ չէր շնորհել բնությունը, ես հաջողությամբ փոխհատուցեցի քրտնաջան աշխատանքով»։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
Որպես խաղացող
«Բորդո»
«Օլիմպիական» (Մարսել)
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1990, 1991։
Ֆրանսիայի ազգային հավաքական
- Եվրոպայի չեմպիոն՝ 1984։
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986։
Անհատական
- Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1984։
- Եվրոպայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ (ըստ ֆրանսիական «Onze Mondial» ամսագրի)՝ 1986։
- Եվրոպայի առաջնության լավագույն փոխանցում կատարող՝ 1984[5]։
- Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում՝ 1984։
- «Վաստակի համար» շքանշանի դափնեկիր։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ |
|---|---|---|---|---|
| 1975/76 | Լիգա 2 | 24 խաղ / գոլ | — | |
| 1976/77 | Լիգա 2 | 27 խաղ/ 3 գոլ | — | |
| 1977/78 | Լիգա 2 | 26 խաղ/ 6 գոլ | — | |
| 1978/79 | Լիգա 1 | 36 խաղ/ 3 գոլ | — | |
| 1979/80 | Լիգա 1 | 33 խաղ/ 5 գոլ | — | |
| 1980/81 | Լիգա 1 | 35 խաղ/ 7 գոլ | — | |
| 1981/82 | Լիգա 1 | 27 խաղ/ 1 գոլ | 1 խաղ | |
| 1982/83 | Լիգա 1 | 32 խաղ/ 2 գոլ | 5 խաղ | |
| 1983/84 | Լիգա 1 | 32 խաղ/ 1 գոլ | 1 խաղ | |
| 1984/85 | Լիգա 1 | 28 խաղ/ 3 գոլ | 6 խաղ | |
| 1985/86 | Լիգա 1 | 32 խաղ/ 2 գոլ | 2 խաղ | |
| 1986/87 | Լիգա 1 | 37 խաղ | 8 խաղ | |
| 1987/88 | Լիգա 1 | 30 խաղ/ 1 գոլ | 5 խաղ | |
| 1988/89 | Լիգա 1 | 33 խաղ/ 1 գոլ | 6 խաղ | |
| 1989/90 | Լիգա 1 | 37 խաղ | 8 խաղ | |
| 1990/91 | Լիգա 1 | 19 խաղ | 5 խաղ/ 1 գոլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Тигана назначен главным тренером «Бордо»». Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին. Վերցված է 2010-05-25-ին.
- ↑ Тигана покинул пост наставника «Бордо»(չաշխատող հղում)
- ↑ «Тигана стал главный тренером клуба «Шанхай Шеньхуа»». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011-12-18-ին.
- ↑ «UEFA EURO Portugal 2004 Statistics». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2011-11-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маленький гигант большого футбола
- Макаронных дел мастер: Жан Тигана
- Ժան Տիգանա Soccerbase.com կայքում (մենեջեր) (անգլերեն)
- Ժան Տիգանա National-Football-Teams.com կայքում (անգլերեն)
- Ժան Տիգանա FBref.com կայքում (անգլերեն)
- Ժան Տիգանա BDFutbol կայքում (անգլերեն)
- Ժան Տիգանա kicker կայքում (գերմաներեն)
- Ժան Տիգանա Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում (մենեջեր) (անգլերեն)
- Ժան Տիգանա EU-Football.info կայքում (անգլերեն)
- Ժան Տիգանա L'Équipe (ֆրանսերեն)
- Հունիսի 23 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ