Ժան Ռասպայ
Ժան Ռասպայ | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆր.՝ Jean Paul Raspail[1] |
| Ծնվել է | հուլիսի 5, 1925[2][3][4][…] |
| Ծննդավայր | Chemillé-sur-Dême, Էնդր և Լուար, Ֆրանսիա[1] |
| Վախճանվել է | հունիսի 13, 2020[5][4][6][…] (94 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[1] |
| Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, ճանապարհորդ հետազոտող, ճանապարհորդ և վիպասան |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Saint-Jean de Passy?[7], Institution Sainte-Marie d'Antony?[7] և École des Roches?[7] |
| Ժանրեր | ճանապարհորդական գիրք և արկածային |
| Ուշագրավ աշխատանքներ | The Camp of the Saints?, Moi, Antoine de Tounens, roi de Patagonie?, Who Will Remember the People...?, L'Anneau du pêcheur? և Canoe on the water ways of the king? |
| Անդամակցություն | Société des explorateurs français?[7], Yacht Club de France?[7], Les Écrivains de marine? և Ֆրանսիայի Սկաուտներ |
| Կուսակցություն | Party of New Forces? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Aliette Raspail?[7] |
| Զավակներ | Quentin Raspail?[7] և Marion Raspail?[7] |
| Ազգականներ | Octave Raspail? |
Ներշնչվել է
| |
Ժան Ռասպայ (frJean Raspail, հուլիսի 5, 1925[2][3][4][…], Chemillé-sur-Dême, Էնդր և Լուար, Ֆրանսիա[1] - հունիսի 13, 2020[5][4][6][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի հետազոտող ճանապարհորդ-գիտնական, արձակագիր և ուղեգրությունների հեղինակ։ Նրա գրքերից շատերը պատմական դեմքերի, հետազոտությունների և տեղաբնիկ ժողովուրդների մասին են: Նա արժանացել է ֆրանսիական հեղինակավոր գրական մրցանակների, այդ թվում՝ Ֆրանսիական ակադեմիայի Grand Prix du Roman և Grand Prix de littérature մրցանակների: Ֆրանսիական կառավարությունը նրան պատվել է՝ 2003 թվականին շնորհելով Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճանով[11][12]: Միջազգայինորեն Ռասպայն առավել հայտնի է 1973 թվականին հրատարակած «Սրբերի ճամբարը» հակասական վեպով, որը պատմում է երրորդ աշխարհի զանգվածային ներգաղթի մասին Եվրոպա:
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռասպայը գործարանի մենեջեր Օկտավ Ռասպայի և Մարգարիտ Շեյսի որդին է: Ծնվել է 1925 թվականի հուլիսի 5-ին Ինդրե-է-Լուար դեպարտամենտի Շեմիլե-սյուր-Դեմ քաղաքում: Սովորել է Փարիզի Սեն-Ժան դը Պասի մասնավոր կաթոլիկ դպրոցում, Սուրբ Մարի դ'Անտոնի ինստիտուտում և Վեռնոյ-սյուր-Ավրի École des Roches բարձրագույն դպրոցում:
Իր կարիերայի առաջին քսան տարիներին Ռասպայը ճանապարհորդել է աշխարհով մեկ: 1950–52 թվականներին ղեկավարել է Tierra del Fuego - Ալյասկա ավտոարշավը, 1954 թվականին՝ ֆրանսիական հետազոտական արշավախումբը դեպի ինկերի երկիր։ Ռասպայը ծառայել է որպես Արաուկանիայի և Պատագոնիայի թագավորության գլխավոր հյուպատոս:[13] 1981 թվականին նրա «Moi, Antoine de Tounens, roi de Patagonie» վեպը (Ես՝ Պատագոնիայի արքա Անտուան դը Տունանս) արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի՝ վեպի համար սահմանած մեծ մրցանակին՝ Grand Prix du Roman[14][15]:
Ավանդական կաթոլիկությունը ներշնչանքի աղբյուր է ծառայել նրա բազմաթիվ ստեղծագործությունների համար, որոնցում ցույց է տրվում, որ կոմունիզմի և լիբերալիզմի ուտոպիաները ձախողվում են, իսկ կաթոլիկ միապետությունը վերականգնվում է: 1990 թվականին հրատարակած «Սիր» վեպում երևակայության թռիչքով ներկայացնելով գալիք իրադարձությունները՝ պատկերել է, թե ինչպես 1999 թվականի փետրվարին Ռեյմսում թագադրվում է ֆրանսիական թագավորը՝ 18-ամյա Ֆիլիպ Ֆարամոն դը Բուրբոնը՝ ֆրանսիական վերջին թագավորների անմիջական ժառանգորդը:
Իր ամենահայտնի երկում՝ «Սրբերի ճամբարը» աշխատության մեջ (1973) Ռասպայը կանխատեսում է արևմտյան քաղաքակրթության փլուզումը Երրորդ աշխարհի ներգաղթի ճնշող «մակընթացային ալիքից»: Աշխարհի «հորդաները» բարձրանում են և, դրամատուրգ Յան Ալենի խոսքերով ասած՝ «ոչնչացնում են սպիտակ ռասան»[16]: Գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, աֆրիկանս, չեխերեն, հոլանդերեն, լեհերեն, հունգարերեն, պորտուգալերեն և 2006 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 500.000 օրինակով[17]: «Սրբերի ճամբարից» հետո Ռասպայի գրած առավել հիշարժան երկերից են «Հյուսիս», «Սիր » և «Ձկնորսի մատանին» վեպերը: Ռասպայը կրկնել է վերոնշյալ տեսակետները 1985 թվականին Le Figaro ամսագրի համար գրած «Ֆրանսիան դեռ ֆրանսիական կլինի՞ 2015 թվականին» հոդվածում, որտեղ նշել է, որ «ոչ եվրոպացի ներգաղթյալների թիվը Ֆրանսիայում կաճի՝ վտանգի ենթարկելով ֆրանսիական ավանդական մշակույթի, արժեքների և ինքնության գոյատևումը»:[18]
2000 թվականին Ռասպայը եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամության թեկնածու, մյուս թեկնածուների համեմատ ստացել է ավելի շատ քվեներ, սակայն քվեների անհրաժեշտ շեմը չի հաղթահարել:
Le Figaro-ի 2004 թվականի հունիսի 17-ի համարում տպագրվել է Ռասպայի «Հանրապետության կողմից դավաճանված հայրենիքը» հոդվածը,, որտեղ նա քննադատում է Ֆրանսիայի իշխանությունների վարած ներգաղթի քաղաքականությունը: Ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ միջազգային լիգան այդ հոդվածի համար դատի է տվել նրան՝ իբր «ռասայական ատելություն հրահրելու» համար, սակայն դատարանը հոկտեմբերի 28-ին մերժել է հայցը։
1970 թվականին ֆրանսիական ակադեմիան Ժան Վալտերի անվան մրցանակ է շնորհել Ռասպային իր ողջ վաստակի համար։ Գնահատելով նրա ողջ վաստակը՝ 2007 թվականին Ֆրանսիայի աշխարհագրական ընկերությունը՝ Société de géographie- ն նրան արժանացրել է ոսկե մեծ մեդալի՝ Grande Médaille d'Or des Explorations et Decouverte։[19]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Ռասպայն ապրում էր Փարիզի մոտ՝ Նոյ-սյուր-Սենում: Նա մահացել է 2020 թվականի հունիսի 13-ին՝ 94 տարեկան հասակում, Hôpital Henri-Dunant հիվանդանոցում[20]:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Terre de feu – Alaska (Կրակի երկիր Ալյասկա) (1952) – արկածային գրվածք
- Terres et Peuples Incas (Ինկերի երկրներն ու ժողովուրդները) (1955)
- Le Vent des Pins (1958)
- Terres Saintes et Profanes (1960)
- Les Veuves de Santiago (Սանտյագոյի այրիները) (1962)
- Hong-Kong, Chine en sursis (1963)
- Secouons le cocotier (Եկեք թափ տանք կոկոսի ծառը) (1966) – travel writing
- Secouons le cocotier : 2, Punch Caraïbe (Եկեք թափ տանք կոկոսի ծառը 2) (1970) – ուղեգրություն
- Bienvenue Honorables Visiteurs (le Vent des pins) (Բարի գալուստ, պատվավոր հյուրեր) (1970) – վեպ
- Le Tam-Tam de Jonathan (Ջոնաթանի թմբուկը) (1971) – նորավեպեր
- L'Armada de la Dernière Chance (Արմադան՝ վերջին շանսը) (1972)
- Le Camp des Saints (1973) (Սրբերի ճամբարը) – վեպ
- La Hache des Steppes (Տափաստանի կացինը) (1974)
- Journal Peau Rouge (Կարմրակաշի ամսագիր) (1975)
- Nuage Blanc et les Peaux-Rouges d'aujourd'hui (Ճերմակ ամպն ու այսօրվա կարմրամորթները) (1975) – հեղինակակից
- Le Jeu du Roi (Արքայի խաղը) (1976) – վեպ
- Boulevard Raspail (Ռասպայ բուլվար) (1977) – սյունակներ
- Les Peaux-rouges aujourd'hui (Կարմրամորթներ այսօր) (1978)
- Septentrion (North) (1979), վեպ
- Bleu caraïbe et citrons verts : mes derniers voyages aux Antilles (Կարիբյան կապույտն ու կանաչ կիտրոնները. իմ վերջին ճանապարհորդությունները դեպի Անթիլյան կղզիներ) (1980)
- Les Antilles, d'île en île (1980)
- Moi, Antoine de Tounens, roi de Patagonie (Ես՝ Անտուան Թունանցիս, Պատագոնիայի արքաս) (1981) – վեպ
- Les Hussards : histoires exemplaires (Հուսարներ. ներկայանալի պատմություններ) (1982)
- Les Yeux d'Irène (Իրենի աչքերը) (1984) – վեպ
- Le Président (Նախագահը) (1985) – վեպ
- Qui se souvient des hommes... (1986)
- L'Île bleue (1988)
- Pêcheurs de Lune (Լուսնի ձկնորսները) (1990)
- Sire (1990) – վեպ
- Vive Venise (Կեցցե՛ վենետիկը) (1992) – հեղինակակից
- Sept cavaliers quittèrent la ville au crépuscule par la porte de l'Ouest qui n'était plus gardée (Յոթ ձիավոր...) (1993) – վեպ
- L'Anneau du pêcheur (Ձկնորսի մատանին) (1995) – վեպ
- Hurrah Zara ! (Կեցցե՛ Զարան) (1998) – վեպ
- Le Roi au-delà de la mer (Արքան ջրի վերևում) (2000) – վեպ
- Adiós, Tierra del Fuego (Ցտեսությո՛ւն, Հրո երկիր) (2001) – ուղեգրություն
- Le son des tambours sur la neige et autres nouvelles d'ailleurs (Թմբուկների հնչյունները ձյան վրա և այլ նորություններ) (2002)
- Les Royaumes de Borée (Բորեի թագավորությունները) (2003) – վեպ
- En canot sur les chemins d'eau du roi, une aventure en Amérique (2005) – ուղեգրություն
- La Miséricorde (2019) – վեպ
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Roi de Patagonie (1990), հեռուստատեսային մինի-սերիալ, ռեժիսորներ՝ Ժորժ Կամպանա և Ստեֆան Կուրկ[21]
- Le Jeu du roi (1991), հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Մարկ Էվանս[22]
- L'Île bleue (2001), հեռուստաֆիլմ, ռեժիսոր՝ Նադին Տրինտինիանտ[23]
- Sept cavaliers (2008–2010), կոմիքս երեք հատորով,նկարիչ՝ Ժակ Տերպան
- Le Royaume de Borée (2011–2014), կոմիքս երեք հատորով,նկարիչ՝ Ժակ Տերպան
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարդ չի կարող ամբողջական լինելա յն պահից, երբ ընդունի, որ ուրիշներ էլ կան: Որովհետև մեկը ոչ այլ ինչ է, քան պատճեն, անորոշ ֆաքսիմիլիե, որը կազմված է միլիարդավոր օրինակներից: Մարդը չպետք է որևէ բան իմանա ուրիշների մասին, կամ գոնե անողոք կերպով ընտրություն պիտի կատարի, թե ինչպես հայտնաբերի ինքն իրեն. ախր ամեն ինչ այնքան է կրկնվել»[24]:
- «Ձեր տիեզերքը նրանց համար իմաստ չունի, չեն փորձի հասկանալ, կհոգնեն, սառը կվերաբերվեն, ձեր գեղեցիկ կաղնու դռնով կրակ կանեն»:[25]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.lefigaro.fr/culture/mort-de-jean-raspail-ecrivain-et-explorateur-auteur-du-controverse-camp-des-saints-20200613
- ↑ 6,0 6,1 6,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ Lauréats depuis 1995 du prix littéraire de l'armée de Terre - Erwan Bergot
- ↑ http://karukinka.eu/fr/blog-cgp-raspail-fr/
- ↑ «La promotion de la Légion d'honneur du nouvel an HOMMAGE». La Croix. 2004 թ․ հունվարի 2.
- ↑ «[LITTÉRATURE] Jean Raspail a 89 ans». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Dupuis, Jérôme (2011 թ․ ապրիլի 6). «Le camp des Saints, de Jean Raspail, un succès de librairie raciste?». LExpress.fr (ֆրանսերեն). The Express. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Dupuis, Jerome (2011 թ․ ապրիլի 6). Le camp des Saints, de Jean Raspail, un succès de librairie raciste? (ֆրանսերեն). L'Express. «En 1981, il a reçu le Grand Prix du roman de l'Académie française pour Moi, Antoine de Tounens, roi de Patagonie»
- ↑ «Grand Prix du Roman | Académie française».
- ↑ Allen, Ian (2018 թ․ հուլիսի 30). «Inside the World of Racist Science Fiction». The New York Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «El desembarco | Ediciones áltera». edicionesaltera.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Miller, Judith (1985 թ․ նոյեմբերի 3). «French Article Sets Off Furor on Immigrants». The New York Times. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «GRANDE MÉDAILLE D'OR DES EXPLORATIONS ET VOYAGES DE DÉCOUVERTE (in French)». Société de géographie. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Naulin, Michaël (2020 թ․ հունիսի 13). «Mort de Jean Raspail, écrivain et explorateur, auteur du "Camp des Saints"» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Le roi de Patagonie (TV Mini Series 1990– ) - IMDb». IMDb.
- ↑ «"Cinéma 16" le jeu du roi (TV Episode 1991) - IMDb». IMDb.
- ↑ «L'Île bleue (TV Movie 2001) - IMDb». IMDb.
- ↑ Raspail, Jean (2022). Septentrion. Sunny Lou Publishing.
- ↑ Raspail, Jean (1973). The camp of the saints. Éditions Robert Laffont.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jarvis GE. Raspail, racism, and migration: Implications for radicalization in a polarizing world. Transcultural Psychiatry. / Ջարվիս Ջ.Է. Ռասպայ, ռասիզմ և միգրացիա. հետևանքներ արմատականացման համար բևեռացվող աշխարհում: Տրանսմշակութային հոգեբուժություն. 2021; 58 (5): 616-631: doi:10.1177/1363461520930921
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռասպայ» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հունիսի 13 մահեր
- 2020 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի հակակոմունիստներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- Ֆրանսիացի վիպասաններ