Ժան Պոլ Պիեռ Կազիմիր
Ժան Պոլ Պիեռ Կազիմիր ֆր.՝ Jean Casimir-Perier | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մարտի 11, 1907[1][2][5][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Chapelle Casimir-Périer de Pont-sur-Seine |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Hélène Casimir-Perier? |
Ծնողներ | հայր՝ Auguste Casimir-Perier?, մայր՝ Camille Fontenilliat? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra? և Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ |
Կուսակցություն | Republican Left? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Claude Casimir-Perier? և Germaine Sommier? |
Jean Casimir-Perier Վիքիպահեստում |
Ժան-Պոլ-Պիեռ-Կազիմիր Կազիմիր-Պեռե (ֆր.՝ Jean Paul Pierre Casimir Casimir-Perier, նոյեմբերի 8, 1847[1][2][3][…], former 1st arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[4] - մարտի 11, 1907[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանկիր և պետական գործիչ, Երրորդ Հանրապետության 6-րդ նախագահը[7]։ 1894-1895 թվականներին Կազիմիր-Պերիերի վեցամսյա (203 օր) նախագահությունն ամենակարճն է եղել երկրի պատմության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է բանկիրների ընտանիքից, հայրը՝ Օգյուստ Կազիմիր-Պեռեն, եղել է նշանավոր դիվանագետ, պապը՝ Կազիմիր Պիեռ Պեռեն, Լուի Ֆիլիպի օրոք եղել է Ֆրանսիայի վարչապետ։ Ժան Պոլը հանրային ծառայության է անցել որպես հոր քարտուղար, որն այդ ժամանակ եղել է Լուի-Ադոլֆ Տիերի կառավարության ներքին գործերի նախարարը: 1874 թվականին նա ընտրվել է Օբի դեպարտամենտի խորհրդական, 1876 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Ազգային Պատգամավորների պալատի անդամ (և հետևողականորեն ընտրվել է դրանում մինչև 1894 թվականը)։
Չնայած պահպանողական կուսակցութանը, իր ընտանեկան հավատարմությանը, Ժան Փոլը միացել է ձախակողմյան հանրապետականներին. մայիսի 16-ի սահմանադրական ճգնաժամի ժամանակ անվստահություն է հայտնել կառավարությանը (այսպես կոչված՝ 363-ականների մանիֆեստը)։ Բուրբոնների Օռլեանի ճյուղի հետ ընտանեկան կապերի պատճառով 1883 թվականին դեմ է քվեարկել Բուրբոնների տան իշխաններին երկրից վտարելուն։
1883-1885 թվականներին եղել է պաշտպանության փոխնախարար, 1890-1892 թվականներին՝ Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ, 1893-1894 թվականներին՝ պալատի նախագահ։ 1893 թվականի դեկտեմբերի 3-ին դարձել է Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար։
1894 թվականի հունիսի 27-ին, նախագահ Կարնոյի սպանությունից հետո, Պերիերը 453 կողմ, 292 դեմ ձայներով ընտրվել է հանրապետության նախագահ՝ դառնալով երկրի ամենաերիտասարդ նախագահը Լուի Բոնապարտից հետո։ Պեռեն չի կարողացել փոխգործակցության հասնել իր կաբինետի հետ։ 1895 թվականի հունվարին Պերիեն և վարչապետ Չարլզ Դյուպյուըը հրաժարական են տվեցին:
1899 թվականին թաքնված Պերիերը կրկին հայտնվել է հանրության մեջ Դրեյֆուսի երկրորդ դատավարության ժամանակ։ 1899 թվականին Ռեննում կայացած դատավարությունը հաստատեց նախորդ դատավճիռը, սակայն Պերիերի ցուցմունքը դրական դեր է խաղացել Դրեյֆուսի հետագա վերականգնման գործում։
Ժան-Պոլ-Պիեռ-Կազիմիրը մահացել է 1907 թվականին Փարիզում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Archives de Paris — P. 47.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0000980852&search=&lang=es
- ↑ Jean Casimir-Périer
- ↑ «Jean Casimir-Perier». elysee.fr (անգլերեն). 2018-11-15. Վերցված է 2024-10-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պոլ Պիեռ Կազիմիր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 11 մահեր
- 1907 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի նախագահներ
- Ֆրանսիայի վարչապետներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Կաթոլիկ միապետներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Քաղաքական գործիչներ
- 19-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
- Արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի գործարարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ