Jump to content

Ժան Կազիմիր-Պերիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Կազիմիր-Պերիե
ֆրանսերեն՝ Jean Casimir-Perier
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1847(1847-11-08)[1][2][3][…]
Ծննդավայրformer 1st arrondissement of Paris, Փարիզ[4]
Մահացել էմարտի 11, 1907(1907-03-11)[1][2][5][…] (59 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանChapelle Casimir-Périer de Pont-sur-Seine
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿոնդորսե լիցեյ և Փարիզի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինHélène Casimir-Perier?
Ծնողներհայր՝ Auguste Casimir-Perier?, մայր՝ Camille Fontenilliat?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra? և Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ
ԿուսակցությունRepublican Left?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներClaude Casimir-Perier? և Germaine Casimir-Perier?
 Jean Casimir-Perier Վիքիպահեստում

Ժան-Պոլ-Պիեռ-Կազիմիր Կազիմիր-Պերիե (ֆրանսերեն՝ Jean Paul Pierre Casimir Casimir-Perier, նոյեմբերի 8, 1847(1847-11-08)[1][2][3][…], former 1st arrondissement of Paris, Փարիզ[4] - մարտի 11, 1907(1907-03-11)[1][2][5][…], Փարիզ), ֆրանսիացի բանկիր և պետական գործիչ, Երրորդ Հանրապետության 6-րդ նախագահը[7]։ 1894-1895 թվականներին Կազիմիր-Պերիերի վեցամսյա (203 օր) նախագահությունն ամենակարճն է եղել երկրի պատմության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է բանկիրների ընտանիքից, հայրը՝ Օգյուստ Կազիմիր-Պեռեն, եղել է նշանավոր դիվանագետ, պապը՝ Կազիմիր Պիեռ Պեռեն, Լուի Ֆիլիպի օրոք եղել է Ֆրանսիայի վարչապետ։ Ժան Պոլը հանրային ծառայության է անցել որպես հոր քարտուղար, որն այդ ժամանակ եղել է Լուի-Ադոլֆ Տիերի կառավարության ներքին գործերի նախարարը: 1874 թվականին նա ընտրվել է Օբի դեպարտամենտի խորհրդական, 1876 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Ազգային Պատգամավորների պալատի անդամ (և հետևողականորեն ընտրվել է դրանում մինչև 1894 թվականը)։

Չնայած պահպանողական կուսակցութանը, իր ընտանեկան հավատարմությանը, Ժան Փոլը միացել է ձախակողմյան հանրապետականներին. մայիսի 16-ի սահմանադրական ճգնաժամի ժամանակ անվստահություն է հայտնել կառավարությանը (այսպես կոչված՝ 363-ականների մանիֆեստը)։ Բուրբոնների Օռլեանի ճյուղի հետ ընտանեկան կապերի պատճառով 1883 թվականին դեմ է քվեարկել Բուրբոնների տան իշխաններին երկրից վտարելուն։

1883-1885 թվականներին եղել է պաշտպանության փոխնախարար, 1890-1892 թվականներին՝ Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ, 1893-1894 թվականներին՝ պալատի նախագահ։ 1893 թվականի դեկտեմբերի 3-ին դարձել է Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար։

1894 թվականի հունիսի 27-ին, նախագահ Կարնոյի սպանությունից հետո, Պերիերը 453 կողմ, 292 դեմ ձայներով ընտրվել է հանրապետության նախագահ՝ դառնալով երկրի ամենաերիտասարդ նախագահը Լուի Բոնապարտից հետո։ Պեռեն չի կարողացել փոխգործակցության հասնել իր կաբինետի հետ։ 1895 թվականի հունվարին Պերիեն և վարչապետ Չարլզ Դյուպյուըը հրաժարական են տվեցին:

1899 թվականին թաքնված Պերիերը կրկին հայտնվել է հանրության մեջ Դրեյֆուսի երկրորդ դատավարության ժամանակ։ 1899 թվականին Ռեննում կայացած դատավարությունը հաստատեց նախորդ դատավճիռը, սակայն Պերիերի ցուցմունքը դրական դեր է խաղացել Դրեյֆուսի հետագա վերականգնման գործում։

Ժան-Պոլ-Պիեռ-Կազիմիրը մահացել է 1907 թվականին Փարիզում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 1 2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 1 2 Archives de Paris — P. 47.
  5. 1 2 Encyclopædia Britannica
  6. http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0000980852&search=&lang=es
  7. Jean Casimir-Périer
  8. «Jean Casimir-Perier». elysee.fr (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Կազիմիր-Պերիե» հոդվածին։