Ժան Լու Կրետյեն
![]() Jean-Loup Jacques Marie Chrétien | |
![]() |
Բնօրինակ անուն ազգանուն | Jean-Loup Jacques Marie Chrétien |
Պետություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | Տիեզերագնաց |
Զինվորական կոչում | Բրիգադի գեներալ, ВВС |
Ծնվել է | 1938, օգոստոսի 20 |
Ծննդավայր | {Լա-Ռոշել, Ֆրանսիա |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար և «Վաստակի համար» շքանշանի ասպետ |
Ժան Լու Ժակ Մարի Կրետյեն (ֆր.՝ Jean-Loup Jacques Marie Chrétien օգոստոսի 20, 1938[1][2], Լա Ռոշել)՝ ֆրանսիացի տիեզերագնաց, բրիգադի գեներալ, Խորհրդային Միության Հերոս (1982):
Ֆրանսիացի առաջին քաղաքացի, որը տիեզերք է բարձրացել: Սովետական տիեզերանավով օդ է բարձրացել «Սոյուզ Տ-6» և օրբիտալ կենտրոնի «Սալյուտ 7» (հունիս - հուլիս 1982 թիվ), ինչպես նաև «Սոյուզ ՏՄ-7» (թռիչք) և «Սոյուզ ՏՄ-6» (վայրէջք) և օրբիտալ կոմպլեքս «Միր» (նոյեմբեր- դեկտեմբեր 1988 թիվ):
1959 թվականին աշխատում է Ֆրանսիայի զինված ուժերում: 1961 թվականին ավարտել է ֆրանսիական օդային ակադեմիան:
1988 թվականի դեկտեմբերին Ժան-Լու Կրետյենը ստացավ գեներալի աստիճան:
1990-1993-ական թվականներին անցել է պատրաստման թռիչքների ԿԿ «Բուրան» և հանձնել վարժական թռիչքներ Տու-154 և ՄիԳ-25:
Ֆրանսիացի գեներալ Ժան-Լու Կրետենի երրորդ թռիչքը տիեզերք եղել է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 6-ը 1997 թվականին ամերիկյան տիեզերական մաքոքի «Atlantis» STS-86 ծրագրով («Мир»-ՆԱՍԱ-7): 1998 թվականի օգոստոսին հաղթահարելով 60 տարեկանը նա դիմել է ամերիկյան հատուկ դեմքերին ընդունել ամերիկյան քաղաքացիություն և աշխատել ամերիկյան ՆԱՍԱ աստղադիտարանում: Իր ցանկություններին հասնելով Ժան-Լու Կրետենը աշխատել է ՆԱՍԱ-ում:
2000 թվականի սեպտեմբերին նա հաճախելով Home Depot խանութ, որը գտնվում է Տեխաս նահանգում Կրետենը ստացավ գլխի, մեջքի, թիկունքի վնասվածքներ, որովհետև նրա վրա է ընկել 3 մետր բարձրությամբ 31 կիլոգրամանոց հորատման մեքենաների դարակը: Արդյունքում Կրետենը ստացել է վնասվածքներ և 2001 թվականի նոյեմբերին անցել թոշակի: 2002 թվականին Home Depot ընկերությունը նրան տվել է դրամական փոխհատուցում:
Ավարտելով իր տիեզերական կարիերան Ժան-Լու Կրետյեն աշխատել է Tietronix Software Inc-ում, որպես փոխնախագահ: 2002 թվականին նա հիմնեց Tietronix Optics-ը:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր
- Խորհրդային Միության հերոս
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=jean+loup;n=chretien;oc=1 — 1997. — ed. size: 8261991
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Լու Կրետյեն «Երկրի հերոսներ» կայքում
|