Ժան Էկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Էկար
ֆր.՝ Jean Aicard
Jean Aicard Nadar GALLICA.jpg
Ծնվել էփետրվարի 4, 1848(1848-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՏուլոն[2][4]
Վախճանվել էմայիսի 13, 1921(1921-05-13)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[2][5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և վիպասան
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[2]
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
Պարգևներprix de poésie de l'Académie française?
Signature Jean Aicard.jpg
Jean Aicard Վիքիպահեստում

Ժան Ֆրանսուա Վիկտոր Էկար (ֆր.՝ Jean François Victor Aicard, փետրվարի 4, 1848(1848-02-04)[1][2][3][…], Տուլոն[2][4] - մայիսի 13, 1921(1921-05-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[2][5]), ֆրանսիացի բանաստեղծ, վիպասան, թատերագիր, էսսեիստ. ռոմանտիզմ գրական ուղղության ներկայացուցիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1901 թ.), Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Էկարը ծնվել է 1848 թվականի փետրվարի 4-ին, Տուլոնում։ Հայրը, որ հանրապետական էր, սեն-սիմոնական և հուլիսյան միապետության տարիներին ընդդիմադիր թերթեր էր խմբագրում, մահացել է, երբ տղան եղել է հինգ տարեկան[7]։ Ժանը լավ կրթություն է ստացել. սովորել է Մակոն քաղաքի Լամարթինի անվան լիցեյում, ապա՝ Նիմի լիցեյում, որից հետո իրավունք է ուսումնասիրել Էքս ան Պրովանսում։ 1868 թվականին եկել է Փարիզ, լույս է ընծայել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Jeunes Croyances-ը («Պատանեկան հավատալիքներ»-ը), որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել Լամարթինին[8]։ Գիրքը ջերմորեն է ընդունվել ընթերցողների ու գրաքննադատության կողմից և հեղինակի առջև բացել դռները դեպի մայրաքաղաքի պառնասյան շրջանակներ։

1869 թվականին նա հրատարակել է իր բանաստեղծական երկրորդ ժողովածուն՝ Parnasse Contemporain խորագրով[9]։ 1870 թվականին Մարսելի թատրոնում բեմադրվել է նրա հեղինակած թատերգությունը։ Ֆրանս-պրուսական պատերազմից հետո Էկարը մասնակցել է գրական-արվեստագիտական La Renaissance ամսագի հիմնադրմանը[10]։ 1874 թվականին լույս է ընծայել Poèmes de Provence ժողովածուն, որի շնորհիվ հռչակվել է Ֆրանսիայի այդ պատմական երկրամասի՝ Պրովանսի երգիչ։ 1876-ին հրատարակել է Parnasse Contemporain խորագիրրը կրող երրորդ ժողովածուն։ Տաղանդավոր բանաստեղծի՝ նրա նվաճած համբավին 1908 թվականին գումարվել է ոչ պակաս շնորհալի արձակագրի հռչակը. լույս է տեսել Maurin des Maures վեպը։ Դրան հաջորդած L'illustre Maurin-ը ամրապնդել է նրա համբավը որպես վարպետ արձակագրի։ Ընդհանրացնելով՝ կարելի է եզրահանգել, որ Էկարի ստեղծագործական ներշնչանքի ակունքը մանկության հուշերն ու տպավորություններն են[11]։ Paris-Parisian պարբերականը 1899 թվականին լույս տեսած մի գրախոսականում նրա ստեղծագործության առավել բնութագրական հատկանիշը համարել է «հարավային ռոմանտիզմը»[12]։

Ժան Էկարը 1894 թվականին ընտրվել է Գրչի մարդկանց ընկերության նախագահ, 1909 թվականին՝ Ֆրանսիական ակադեմիայի անդամ, 1920 թվականին՝ Solliès-ville-ի քաղաքապետ։

Վախճանվել է 1921 թվականի մայիսի 13-ին, Փարիզի 7-րդ շրջանի «Ուդինո» հիվանդանոցում[13]։ Հուղարկավորվել է Տուլոնի քաղաքային գերեզմանատանը[14]։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոն Դոդեն վկայում է, որ Ժան Էկարն օժտված էր ասմունքելու զարմանալի տաղանդով և մինչև անգամ միջակ բանաստեղծությունն այնպես էր արտասանում, որ գլուխգործոցի տպավորություն էր թողնում[15]։ Արտյուր Ռեմբոյին դա բոլորովին դուր չէր գալիս, և նա նման դեպքերում չէր վարանում ամեն անգամ արտահայտելու իր դժգոհությունը[16]։ Չնայած դրան՝ Էկարը Ռեմբոյին է նվիրել իր լավագույն բանաստեղծություններից մեկը՝ Les Effarés[17]։
  • Տուլոնի երկաթուղային կայարանի մոտ գտնվող հին շենքը, որտեղ մի ժամանակ ապրել է Ժան Էկարը, վերածվել է նրան նվիրված թանգարանի[18]
  • Բանաստեղծի տունը Տուլոնի մերձակայքում գտնվող Solliès-Ville-ում[19]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeanne d'Arc (Le rachat de la Tour)
  • Les Jeunes Croyances, Alphonse Lemerre, 1867
  • Au clair de la lune, 1870, Alphonse Lemerre
  • Rébellions et Apaisements, 1871, Alphonse Lemerre
  • Mascarille, 1873, Alphonse Lemerre
  • Pierre Puget, 1873, L. Laurent, Toulon (médaille d'or au concours de poésie de Toulon)
  • Poèmes de Provence, 1874, Alphonse Lemerre - couronné par l'Académie française
  • La Chanson de l'enfant, 1876, Fischbacher - couronné par l'Académie française
  • Le Petit Peuple, 1879, Cayer
  • Les Poèmes de Provence ; les cigales, 1878
  • Miette et Noré, idylle provençale, 1880, Charpentier
  • Lamartine, 1883, Ollendorff
  • Le Dieu dans l’homme, 1885, Ollendorff
  • L'Éternel Cantique, 1885, Fischbacher
  • Maternités, 1886
  • Le Livre des petits, 1886, Delagrave
  • Le Livre d’heures de l'amour, 1887, Alphonse Lemerre
  • Jésus, 1896, Flammarion
  • Sauveteurs, 1898, Mouillet
  • Italie et France (vers), 1903, Crété
  • Hollande, Algérie (poèmes et prose), 1913, Flammarion
  • Le Témoin, 1914 - 1916, Flammarion
  • Le Jardin des enfants, 1914, Flammarion
  • La Légende du Chevrier, (adaptation musicale de Emile Dens), 1914, J. Poulalion
  • Le Sang du sacrifice, 1917, Flammarion
Ժան Էկարի հայրենական տունը Տուլոնում
Ֆրանսիացի նկարիչ Անրի Ֆանտեն-Լատուրի Un coin de table նկարում պատկերված են բանաստեղծներ Ժան Էկարը Արտյուր Ռեմբոն և Պոլ Վեռլենը
Էկարի հեքիաթներից մեկի նկարազարդումներից

Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roi de Camargue, 1890, Testard
  • Le Pavé d'amour, 1892, Ollendorff
  • L'Ibis Bleu, 1893, Flammarion
  • Fleur d'abîme, 1894, Flammarion
  • L'Été à l'ombre (nouvelles), 1895, Flammarion
  • Diamant noir (roman), 1895, Flammarion
  • Notre-Dame-d'Amour, 1896, Flammarion - texte en ligne
  • L'Âme d'un enfant, 1898, Flammarion
  • Mélita (roman bohème), 1898, Flammarion
  • Tata, 1901, Flammarion
  • Benjamine, 1906, Flammarion
  • Maurin des Maures, 1908, Flammarion
  • L'Illustre Maurin, 1908, Flammarion
  • Arlette des Mayons (roman de la terre et de l'école), 1917, Flammarion
  • Gaspard de Besse։ un bandit à la française, 1918, Flammarion
  • Le Fameux Chevalier Gaspard, 1908, Flammarion
  • Des cris dans la mêlée, (prose), 1916, Flammarion
  • Le Rire de Maurin, 1923, Flammarion
  • La Gueuse des Marais, 1928, Flammarion

Թատերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Au clair de la lune, comédie en un acte en vers, Alphonse Lemerre, 1870
  • Pygmalion, poème dramatique en un acte, Alphonse Lemerre, 1872
  • Othello ou le More de Venise, drame en 5 actes en vers, Charpentier, 1881
  • Smilis, drame en 4 actes en prose, Ollendorff
  • Mascarille, à-propos en vers pour l'anniversaire de Molière, Alphonse Lemerre,
  • La Comédie française à Londres, Jouaust
  • La Comédie française à Alex. Dumas, Ollendorff
  • Smilis, drame en quatre actes et en prose, 1884, Ollendorff
  • Le Père Lebonnard, 1889 ; pièce produite pour la première fois au Théâtre-Libre. et tournée au cinéma en 1939
  • La Légende du Cœur, Théâtre antique d'Orange, Flammarion
  • Le Manteau du Roi, Théâtre de la Porte-Saint-Martin, Flammarion
  • Don Juan ou la Comédie du siècle, 1889, poème dramatique en 5 actes
  • Forbin de Solliès, pièce en 2 actes, 1920, Flammarion
  • La Milésienne, 1924, Flammarion

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Vénus de Milo։ recherches sur l'histoire de la découverte, d'après des documents inédits, 1874, Sandez
  • Leconte de Lisle, librairie Fischbacher, 1887, texte sur Gallica.
  • Alfred de Vigny, conférence de la Revue Hebdomadaire, Flammarion
  • Comment rénover la France (prose), 1918, Flammarion

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 27. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Aicard, Jean François Victor // Encyclopædia Britannica — 11 — NYC: 1911. — Vol. 1. — P. 434.
  5. 5,0 5,1 5,2 Aicard, Jean François Victor // The Enciclopædia Britannicа: New Volumes — 12 — London, NYC: 1922.
  6. Beleg in der Datenbank der Ehrenlegion, abgerufen am 25. März 2013
  7. Victor Duclos, Jean Aicard : Simple notice sur sa vie et ses écrits, éditions L. Duc, 1894.
  8. Constantin Lecigne, Jean Aicard, Éditions Sueur-Charruey, 1901.
  9. Violette Bouyer-Karr, Jean Aicard, Éditions du Var, 1921.
  10. Tony Marmottans, Jean Aicard, du poème au roman, éditions Université de Toulon et du Var, 2000.
  11. |langue=|auteur1=|prénom1=Nieres-Chevrel, Isabelle, 1941-|nom1=...|prénom2=Perrot, Jean, 1937-|nom2=...|titre=Dictionnaire du livre de jeunesse : la littérature d'enfance et de jeunesse en France|passage=12|lieu=|éditeur=Electre-Ed. du Cercle de la Librairie|date=DL 2013|pages totales=|isbn=9782765414018|isbn2=2765414017|oclc=862208705|lire en ligne=https://www.worldcat.org/oclc/862208705%7Cconsulté le=2019-02-05}}
  12. |titre=Paris-Parisien|éditeur=Ollendorff|année=1899|passage=48}}
  13. Archives de Paris 7e, acte de décès Կաղապար:Numéro, année 1921 (page 22/31)
  14. Tombeaux des Immortels, Où sont inhumés les académiciens français ?
  15. https://fr.wikisource.org/wiki/Page:L%C3%A9on_Daudet_-_Souvenirs_des_milieux_litt%C3%A9raires,_politiques,_artistiques_et_m%C3%A9dicaux_(I_%C3%A0_IV).djvu/88 
  16. Cet épisode est discuté par Daniel A. De Graaf dans Arthur Rimbaud : sa vie, son œuvre, publié par L'Harmattan en 2005, 2-7475-8303-1, p. 93-94. Voir ici.
  17. http://abardel.free.fr/tout_rimbaud/lettre_aicard.htm 
  18. Musée Jean Aicard Paulin Bertrand
  19. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-02-ին։ Վերցված է 2020-02-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ժան Էկար