Jump to content

Ժան Դոսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Դոսեն
ֆրանսերեն՝ Jean Dausset
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1916(1916-10-19)[1][2][3][…]
ԾննդավայրԹուլուզ[2][4]
Մահացել էհունիսի 6, 2009(2009-06-06)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՊալմա դե Մալյորկա[2][4]
ԳերեզմանCementeri de Sóller[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի բժշկության դպրոց և lycée Michelet?
Մասնագիտությունբժիշկ, ֆիզիոլոգ, իմունաբան, քիմիկոս, պրոֆեսոր, համալսարանի պրոֆեսոր, արյունաբան և հետազոտող
ԱշխատատուԿոլեժ դե Ֆրանս[6], Փարիզի բժշկության դպրոց և Institut national de la santé et de la recherche médicale?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖրանսիական գիտությունների ակադեմիա[2], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[15], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[16], Consistori del Gay Saber?, Ազգային բժշկական ակադեմիա[2], Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, French Society of Immunology?, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[17], Royal Academy of Medicine of Catalonia? և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[18]
 Jean Dausset Վիքիպահեստում

Ժան-Բատիստ-Գաբրիել-Ժոաշիմ Դոսեն (հոկտեմբերի 19, 1916(1916-10-19)[1][2][3][…], Թուլուզ[2][4] - հունիսի 6, 2009(2009-06-06)[1][2][3][…], Պալմա դե Մալյորկա[2][4]) ֆրանսիացի իմունոլոգ էր, ծնվել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում: Դոսեն 1980 թվականին Բարուջ Բենասերաֆի և Ջորջ Դեյվիս Սնելի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում՝ հիմնական հյուսվածահամատեղելիության համալիրը կազմող գեների հայտնաբերման և բնութագրման համար: Օգտագործելով իր Նոբելյան մրցանակի և ֆրանսիական հեռուստատեսության կողմից ստացված դրամաշնորհի գումարը՝ Դոսեն 1984 թվականին հիմնադրել է Մարդու պոլիմորֆիզմի ուսումնասիրության կենտրոնը (CEPH), որը հետագայում ի պատիվ նրա վերանվանվել է Ժան Դոսեն-CEPH հիմնադրամ։: Նա ամուսնացել է Ռոզ Մայորալի հետ 1963 թվականին, որի հետ ունեցել է երկու երեխա՝ Հենրին և Իրենը: Ժան Դոսեն մահացել է 2009 թվականի հունիսի 6-ին Իսպանիայի Մայորկա քաղաքում՝ 92 տարեկան հասակում:

Ժան-Բատիստ-Գաբրիել-Ժոաշիմ Դոսեն ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում։ Նա Անրի Դոսենի և Էլիզաբեթ Դոսենի (ծնված որպես Ռենար) չորս երեխաներից կրտսերն էր։ Նրա հայրը Պիրենեյներից էր, մասնագիտությամբ բժիշկ, իսկ մայրը՝ Լոթարինգիայից, տնային տնտեսուհի։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դոսեների ընտանիքը տեղափոխվեց Բիարից, որտեղ Ժանն անցկացրեց իր մանկության մեծ մասը։ Նրա հայրը Բայոնի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, պաշտոն, որը մեծ տպավորություն էր թողել Ժանի վրա։ Դոսեն տնային կրթություն էր ստանում մոր, ինչպես նաև դաստիարակի կողմից, որը պարբերաբար գալիս էր տուն։ 11 տարեկանում Դոսեն և նրա ընտանիքը տեղափոխվեցին Փարիզ։ 15 տարեկանում նա սկսեց հաճախել Միշլե լիցեյ։ Մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստանալուց հետո հայրը Դոսենին համոզեց բժշկություն սովորել Փարիզի համալսարանում։ Դոսենի երկու ծնողներն էլ մահացան երբ նա 19 տարեկան էր։ Դոսենին չհաջողեց հանձնել Փարիզի հիվանդանոցների ինտերնատուրայի ընդունելության քննությունը և պատրաստվում էր երկրորդ փորձին, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Դոսեն զորակոչվեց ֆրանսիական բանակ և մեկ տարով ուղարկվեց Հյուսիսային Իտալիա։ 1940 թվականին Փարիզ վերադառնալուց հետո Դոսեն քրտնաջան աշխատեց և հանձնեց բժշկական պրակտիկայի քննությունը։ Կարճ ժամանակ անց որպես շտապօգնության աշխատող նա միացավ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ազատ ֆրանսիական ուժերին։ Սկզբում նա տեղակայված էր Մարոկկոյում, բայց ավելի ուշ ուղարկվեց ավելի ակտիվ Թունիս։ Դոսեն արյունաբանության առաջին փորձը ստացավ, երբ ստիպված եղավ բազմաթիվ արյան փոխներարկումներ կատարել վիրավոր զինվորների համար։ 1944 թվականին, Դոսեն վերադարձավ Փարիզ, որտեղ աշխատեց Սեն-Անտուան ​​հիվանդանոցի տարածաշրջանային արյան փոխներարկման կենտրոնում։

Բժշկական բարեփոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Դոսեն աշխատել է որպես ինտերն Փարիզի հիվանդանոցներում, որոնք գտնվում էին խարխուլ վիճակում և խիստ կարիք ունեին կառուցվածքային բարեփոխումների: Դոսեն ստեղծել է արմատական ​​բժիշկների մի խումբ, որը պայքարում էր ֆրանսիական բժշկական համակարգում փոփոխությունների համար: Այս խմբում իր ակտիվիստական ​​​​դերի շնորհիվ Դոսեն նշանակվել է Կրթության ազգային նախարարության կաբինետի խորհրդական: Բժիշկ Ռոբեր Դեբրեն աշխատել է Դոսենի հետ և կառավարությանը ստիպել է ստեղծել բժշկական կրթության բարեփոխման կոմիտե: Ֆրանսիայում առաջին անգամ հիվանդանոցները միացվել են համալսարաններին, և բժիշկներից պահանջվել է դասընթացներ անցկացնել բժշկական ուսանողների համար: Համալսարանական հետազոտական ​​​​հիվանդանոցների նոր ներդրված համակարգի շնորհիվ հետազոտությունները սկսվել են հենց հիվանդանոցների ներսում, ի տարբերություն միայն համալսարանների, և սահմանվել է բժիշկների լրիվ դրույքով աշխատանք (Դեբրեի բարեփոխում, 1958 թվականի դեկտեմբերի 11-ին և 30-ին)[19]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դոսեն աշխատել է պրոֆեսոր Մարսել Բեսսիի հետ, ով մշակել էր արյան փոխներարկման նոր տեխնիկա՝ փոխանակային փոխներարկում: Նա աշխատել է որպես իմունահեմատոլոգ և հետաքրքրված է եղել արյան փոխներարկման կարիք ունեցող անեմիկ հիվանդներով, սակայն պարզել է, որ այդ հիվանդների մոտ բացակայում են ինչպես կարմիր, այնպես էլ սպիտակ արյան բջիջները: 1948 թվականին Դոսեն որպես ինտերն աշխատանքի է անցել Բոստոնի մանկական հիվանդանոցում: Այնտեղ նա մոտ չորս տարի աշխատել է արյունաբանական լաբորատորիայում:

1952 թվականին նա վերադարձավ Ֆրանսիա և կրկին աշխատեց ինտերն Մարսել Բեսիի մոտ: Բեսին և Դոսեն հայտնաբերեցին առաջին հակածին ներկայացնող լեյկոցիտները։ 1952-1957 թվականներին նա նշանակվել է Բրուսե հիվանդանոցի պրոֆեսոր Ժորժ Մարշալի իմունահեմատոլոգիական լաբորատորիայի հետազոտությունների ղեկավար։ 1958 թվականին Դոսեն հայտնաբերեց MAC անունով հակամարմին, որը լեյկոագլյուտինատ էր. MAC հապավումը իրականում նշանակում է այն դոնորների անունների սկզբնատառերը, որոնց արյունը Դոսեն և նրա գործընկերները օգտագործել էին հետազոտության ընթացքում: 1960-ից 1965 թվականներին Դոսեն հիմնականում աշխատել է օրգանների փոխպատվաստման տեխնիկայի և մարմնի նոր հյուսվածքը ընդունելու կարողությունը բարելավելու մեխանիզմների կատարելագործման վրա: Այս ընթացքում Դոսեն աշխատել է Պոլ Իվանիի հետ Պրահայում, և նրանք օգտագործել են լեյկոագլյուտինացիայի և լիմֆոցիտների թունավորման տեխնիկաներ՝ որոշ շատ կարևոր հայտնագործություններ կատարելու համար: Նրանք հայտնաբերել են Hu-1 և H-2 հակածինները:

1963 թվականին Ժան Դոսեն դարձել է Սեն-Լուի հիվանդանոցի իմունոլոգիայի բաժնի ղեկավարը: Այդ ժամանակ նա Ֆելիքս Ռապապորտի հետ հայտնաբերեց HLA համակարգը՝ կամավորների վրա մաշկի փոխպատվաստման փորձեր կատարելով և ցույց տալով, որ հաջողությունը կախված է հյուսվածահամատեղելիությունից:

Դոսեն հիմնադրեց «France Transplant» և «France Greffe de Moelle» ընկերությունները, որոնք համապատասխանաբար դոնորական օրգաններ են մատակարարում ստացողներին և ոսկրածուծ են մատակարարում փոխպատվաստման համար:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 La France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
  3. 1 2 3 4 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 1 2 3 4 www.armb.be (ֆր.)
  5. Find A Grave — 1996.
  6. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  7. https://www.inserm.fr/portrait/histoire/jean-dausset/
  8. Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն — 1939.
  9. The Nobel Prize in Physiology or Medicine 1980Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. https://wolffund.org.il/jean-dausset/
  12. Robert Koch Award
  13. Robert-Koch-PreisRobert Koch Foundation.
  14. https://www.ulpgc.es/rectorado/doctores-honoris-causa-ulpgc
  15. Notable Names Database — 2002.
  16. Jean Dausset | American Academy of Arts and Sciences
  17. www.ae-info.org
  18. Dausset Jean – HAZU
  19. «Naissance de l'hôpital moderne (1941 - 1983)» (ֆրանսերեն). Վերցված է 2015-02-22-ին.