Jump to content

Ժան Գրավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Գրավ
ֆրանսերեն՝ Jean Grave
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1854(1854-10-16)[1][2]
ԾննդավայրLe Breuil-sur-Couze
Մահացել էդեկտեմբերի 8, 1939(1939-12-08)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրVienne-en-Val
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող, անարխիստ, Անարխո-կոմունիզմ, խմբագիր և հրատարակիչ
ԱմուսինMabel Mary Holland Grave?
Ստորագրություն
Изображение автографа
 Jean Grave Վիքիպահեստում

Ժան Գրավ, (ֆրանսերեն՝ Jean Grave, հոկտեմբերի 16, 1854(1854-10-16)[1][2], Le Breuil-sur-Couze - դեկտեմբերի 8, 1939(1939-12-08)[1][2], Vienne-en-Val), ֆրանսիացի անարխիստ գործիչ։ Սկզբում սոցիալիստ էր, ապա 1880 թվականից դառնում է ազատական կոմունիստ։

Նա մտավորականների և փիլիսոփաների վստահելի անձն էր, որոնք միավորված էին մի թերթի շուրջ, որը հաջորդաբար կրել է հետևյալ անունները՝ «Ապստամբը», «Ապստամբությունը», «Նոր ժամանակներ»։ Այդ հրապարակումների գաղափարական առաջնորդներն էին Պյոտր Կրոպոտկինը և աշխարհագրագետ Էլիզե Ռեկլյուն[3]։ Իրենց տարբեր ձևերով այս պարբերականները համարվում են «Ֆրանսիայի գլխավոր անարխիստական թերթերը» տվյալ ժամանակաշրջանի համար[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա «Տասնվեցի մանիֆեստի» ստորագրողներից էր՝ միավորելով Գերմանիայի դեմ սուրբ միության կողմնակից ազատականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Գրավը "Նոր ժամանակներ" թերթի խմբագրությունում (Ջորջ Վիլաումի նկար, 1897 թ.)։
"Օրվա մարդիկ", 1908, dessin de նկար՝ Արիստիդ Դելաննոյի։
Ժան Գրավ

Ժան Գրավը ջրաղացպան Ժան Գրավի և Էլիզաբեթ Կրեգուի որդին է։

Հին ու մաշված կոշիկ կարկատողից հեղափոխական լրագրող դառնալով և անքակտելիորեն կապվելով Կրոպոտկինի հետ՝ Ժան Գրավը Ֆրանսիայում դառնում է անարխիզմի առաջին գործիչներից մեկը։ Խիստ համեստ, բայց համառ բնավորության շնորհիվ նա 31 տարի ղեկավարում է ամենահեղինակավոր անարխիստական շաբաթաթերթերից մեկը՝ ամենից առաջ հայտնի իր տեսական բնույթով։ 1908 թ. «Օրվա տղամարդիկ» հանդեսի նրան նվիրված համարում[5] Վիկտոր Մերիկը նրան նկարագրում է այսպես. «Այս մարդու մասին շատ բան չկա ասելու։ Ինչպես երջանիկ ժողովուրդները, Ժան Գրավը նույնպես պատմություն չունի, նույնիսկ ոչ մի անպատվաբեր դրվագ, որով չարախոսությունը կարողանար սնվել։ Ինչ էլ որ լինի, պետք է նրան ընդունել այնպիսին, ինչպիսին կա՝ խոսքում ոչ հմուտ, երբեմն կտրուկ և համառ, ոմանք ասում են փոքր-ինչ սահմանափակ, բայց պարզ, համեստ պահանջներով, առանց գոռոզության և օժտված անսպառ աշխատասիրությամբ»[6]։

Ժան Գրավը ծնվել է Օվերնում, աղքատ ընտանիքում: 1860-ին տեղափոխվում են Փարիզ, որտեղ Ժան Գրավը սկսում է ուսանել քրիստոնեական կրթական դպրոցում։ 1892 թ. հրատարակում է «Մահացող հասարակությունն ու անարխիան»՝ Կրոպոտկինի գաղափարների հանրամատչելի ներկայացում, որի համար, «սև օրենքների» ընդունումից հետո դատապարտվում է երկու տարվա ազատազրկման և 1000 ֆրանկ տուգանքի՝ կողոպուտի, սպանության, գողության, հրկիզման և այլ հանցագործությունների դրդելու մեղադրանքով։

1895 թ. մայիսի 4-ին նա ստեղծում է  «Նոր ժամանակներ» հանդեսը, որը հրատարակում է ավելի քան 900 համար։ Հանդեսում համագործակցում էին հեղինակներ ու արվեստագետներ՝ Կրոպոտկին, Էլիզե Ռեկլյու, Անդրե Ժիրար, Պիեռո, Օկտավ Միրբո, Ֆելիքս Ֆենեոն, Կամիլ Պիսսարո, Մաքսիմիլիան Լյուս, Շառլ Անգրանդ։ Այս հանդեսի շնորհիվ Էռնեստ Արմանդը ծանոթանում է անարխիզմի տեսությանը։

Նա գրում է նաև «Նոնոյի արկածները»՝ ազատական-ուտոպիական մանկական գիրք, որը օգտագործվում է ժամանակակից դպրոցներում՝ Անսելմո Լորենցոյի թարգմանությամբ։ Ֆրանսիայում այն, սակայն, լայն տարածում չի գտել։

1916 թ. Ժան Գրավը «Տասնվեցի մանիֆեստի» ստորագրողներից էր՝ միավորելով երկարամյա անարխիստներին, որոնք կողմնակից էին «Դաշինք»-ին և դատապարտում էին «գերմանական ագրեսիան» Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[7]։

Ազատական կոմունիստական «մաքուր վարդապետության» նկատմամբ իր խիստ պահպանողական դիրքորոշման համար նա քննադատության է ենթարկվում մի շարք ազատականների կողմից, այդ թվում՝ Վիկտոր Սերժի և Ռիրետ Մաիտրեժանի, որոնք նրան մեղադրում էին աղանդավորության մեջ։ Գրավը, որը չէր հանդուրժում անհատապաշտներին, օրինազանցներին և բնապաշտներին, ազատական շարժման մասնակից Ալբերտ Լիբերտադի թշնամին էր․ այն աստիճան, որ նույնիսկ տարածում էր լուրեր, թե վերջինս ոստիկանության գործակալ էր[8]։

1909 թ. հուլիսի 15-ին, «Նոր ժամանակներ»-ում նա հրապարակում է ոչ այնքան բարեհունչ մի քննադատական հոդված[9] Վիկտորին Բրոշերի հուշերի՝ «Կենդանի մեռած կնոջ հիշողություններ» գրքի վերաբերյալ՝ քննադատեկով 1871 թ. հունվարի 22-ի իրադարձությունների բացթողումը և Ռեփ զինամթերքի պահեստի պայթյունի վերաբերյալ սխալ տեղեկատվությունը[10]։ Վիկտորին Բրոշեն նրան պատասխանում է նույն օրաթերթում՝ 1909 թ. հոկտեմբերի 2-ին, որ հունվարի 22-ի դեպքերի բացակայությունը պայմանավորված է գրքի տպագրության ընթացքում մեկ էջի բացթողմամնբ, և նա այդ էջը տպագրում է թերթում[11] ·[12] ·[13] ·[14].

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հեղափոխական գործը նախ և առաջ կայանում է անհատների մոտ գաղափարներ ներկայացնելու մեջ»․ «Նոր ժամանակներ» 1896թ, դեկտեմբերի 12-18։
  • «Եթե ուզում եք մարդ մնալ, մի՛ դարձեք զինվոր․ եթե չեք կարողանում կուլ տալ նվաստացումները, համազգեստ մի՛ հագեք։ Բայց եթե, այնուամենայնիվ, հիմարություն եք արել՝ այն կրելով, և մի օր հայտնվում եք այնպիսի վիճակում, որ զայրույթից չեք կարողանում ձեզ զսպել, մի՛ վիրավորեք և մի՛ հարվածեք ձեր վերադասներին, քերթեք մաշկը նրանց, դա ձեզ ավելի թանկ չի նստի»․ «Մահացող հասարակությունն ու անարխիան», 1893թ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • La Société mourante et l’Anarchie, 1893, texte intégral.
  • Le Fétichisme de la loi, 1895.
  • La Société future, P.-V. Stock, 1895
  • La Grande Famille, P.-V. Stock, 1896.
  • L'Individu et la Société, P.-V. Stock, 1897
  • L’Anarchie, son but, ses moyens, P.-V. Stock, 1899, texte intégral.
  • La Colonisation, Les Temps Nouveaux, Կաղապար:N°, 1900.
  • P.V. Stock, ed. (1901). Les Aventures de Nono. {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |illustrations= ignored (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն), Lire sur wikisource.
  • Terre libre : les Pionniers, Paris, Librairie des Temps nouveaux, 1908, Éditions Noir et rouge, Կաղապար:Coll, 173 p., 2015, notice critique.
  • Réformes, révolution, 1910.
  • « Diagnostic de l’état du mouvement anarchiste en 1911 », in L’Entente pour l’action, Les Temps Nouveaux, Կաղապար:Date-, texte intégral.
  • Sur le traité de paix, 1919.
  • Au travail, 1919.
  • En société anarchiste - comment se conduira l'individu, Éditions Lucifer, 44, rue de la Fusterie, Bordeaux, 1919.
  • Le Mouvement libertaire sous la Կաղապար:IIIe, Souvenirs d'un révolté, Paris, Les œuvres représentatives, 1930.
  • À propos d'attentats ; l'Impasse : Dans l'Internationale Anarchiste ; Patriotisme Capitaliste, Paris, Robinson, 1932, notice, OCLC 459549745.
  • Ce que nous voulons, Paris, Mazeto Square, Կաղապար:Coll, 2015, 20 p. 978-2-919229-08-6
  • Mémoires d'un anarchiste : 1854-1920, Paris, éditions du Sextant, 2009, 2849780286.

Վերջին հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթոլոգիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ce que nous voulons: et autres textes anarchistes (La Colonisation, Le Machinisme, La Panacée-Révolution), Fayard/Mille et une nuits, 2012, 978-2755506570.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Grave, Jean // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T034135
  3. Jean Maitron, Jean Grave 1854-1939, Revue d'histoire économique et sociale, Vol. 28, Կաղապար:N°, 1950, P., [կարդալ առցանց].
  4. Georges Weill, Grave (Jean), Le mouvement libertaire sous la Կաղապար:3e République, 1930, Revue d'histoire moderne, tome 5, Կաղապար:N°, 1930. P..
  5. Gallica : voir en ligne.
  6. Dictionnaire des anarchistes, « Le Maitron » : notice biographique.
  7. Jean Maitron, Le mouvement anarchiste en France, de 1914 à nos jours, tome 2, Paris, Gallimard, 1992, page 15.
  8. Les archives de la police prouvent toutefois que l'intéressé n'a pas été un mouchard.
  9. «Les Temps nouveaux». Gallica (ֆրանսերեն). 1909-07-15. Վերցված է 2020-12-13-ին.
  10. «Les Temps nouveaux». Gallica (ֆրանսերեն). 1909-07-15. Վերցված է 2020-12-13-ին.
  11. «Les Temps nouveaux». Gallica (ֆրանսերեն). 1909-10-02. Վերցված է 2020-12-13-ին.
  12. Marianne Enckell (12 avril 2014). Le Maitron (ed.). «Brocher Victorine (née Malenfant, épouse Rouchy puis Brocher)». Dictionnaire des anarchistes. Վերցված է 16 août 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link).
  13. Brocher (1909). Souvenirs d'une morte vivante / Victorine B. [Brocher] ; préface de Lucien Descaves (ֆրանսերեն). {{cite book}}: External link in |lire en ligne= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |lire en ligne= ignored (|url= suggested) (օգնություն); Unknown parameter |prénom1= ignored (|first1= suggested) (օգնություն)
  14. «Souvenirs d'une morte vivante, par Victorine Brocher, Libertalia plus une page». La Commune de Paris (ֆրանսերեն). 2017-05-01. Վերցված է 2020-12-13-ին.