Ժան Բյուրիդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Հայտնի անվանում։»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Ժան Բյուրիդան
ֆր.՝ Jean Buridan
Ծնվել էմոտ. 1295, 1300 կամ մոտ. 1297[1]
ԾննդավայրԲետյուն
Մահացել էմոտ. 1358[1][2]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունBannière de France style 1500.svg Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՓարիզի համալսարան
Ազդվել էՈւիլյամ Օկկամ և Արիստոտել
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, պրոֆեսոր, տրամաբան, հոգևորական և գրող
ԱշխատավայրՓարիզի համալսարան

Ժան Բյուրիդան, լատիներեն՝ Յոհանես Բուրիդանուս ( ծնվ.՝ 1292 թ., մահացել է 1363 թ.), ֆրանսիացի փիլիսոփա, ճեմարանական դոկտոր, Եվրոպայում կրոնական թերահավատության հիմնադիր: Արևմուտքում Իմպետուսի տեսության վերահայտնագործող եղավ մոտ 1340 թ.: Անունն առավելապես հայտնի է Բյուրիդանի ավանակի պարադոքսի մտածողության փորձառությամբ: Մի լեգենդ, որը տարածվել է մինչև 21-րդ դարը Ֆրանսուա Վիյոնի ժամանակվա «Կանանց բալլադը», այն սխալ կերպով նմանեցնում է Նեսլի աշտարակի գործի հետ:

Կենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար Բեթունում: Սովորել է Փարիզի համալսարանում՝ ճեմարանական փիլիսոփա Գիյոմ դ'Օկամի ղեկավարության ներքո և դարձել մոլի նոմինալիստ (անվանապաշտ):

Փիլիսոփայություն է դասավանդել Փարիզում և Փարիզի համալսարանի ռեկտոր է ընտրվել երկու անգամ՝ 1328թ. և 1340 թ.: Որպես փիլիսոփա՝ Բյուրիդանը դասավանդել է արմատական նոմինալիզմ և մասնագիտացել փիլիսոփայական գիտություններում:

Ի հակառակ փիլիսոփայության կարիերային բնորոշ ուսումնական դասընթացի՝ նա ընտրեց սովորել ազատ արվեստներ` աստվածաբանության փոխարեն: Նա իր անկախությունն է պահում՝ մնալով աշխարիկ կրոնավոր՝ հոգևոր դասին միանալու փոխարեն: Սկսած 1340 թվականից նա ընդդիմանում է իր ուսուցիչ Գիյոմ դ'Օկամին: Այս արարքը մեկնաբանվեց որպես կրոնական սկեպտիցիզմի սկիզբ ու գիտական հեղափոխության արշալույս:

Bocage as Buridan (Tour de Nesle).jpg

Ռեալիստների կողմից հալածվելուց հետո նա մեկնում է Գերմանիա, ուր դպրոց է հիմնում և դասավանդում Վիեննայում: Որպես նոմինալիստ՝ Բյուրիդանը չէր կարող ընդունել մարդկային ազատության գոյությունը և երկար քննարկել է ազատ արբիտրի հարցն Արիստոտելի «Էթիկա»-յի իր մեկնաբանություններում:

Բազմաթիվ անստույգ պատմություններ նրա սիրային արկածների մասին վկայում են առ այն, որ նա Փարիզում փայլուն և խորհրդավոր անձնավորություն էր: Ուներ նաև անբնական ձիրք կրթության համար դրամաշնորհներ ստանալու համար:

Բյուրիդանի ավանակի պարադոքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրիդանի ավանակի պարադոքսը լեգենդ է այն մասին, որ մի ավանակ սատկում է քաղցից ու ծարավից, քանի որ վարսակի չափամանի ու ջրի դույլի միջև չէր կարողանում ընտրել, թե որ մեկից սկսել:

Բյուրիդանի ավանակն՝ ընտրության միջև, 1859 թ. նկար

Այս դեպքից կարող ենք պարադոքսային վերլուծություն անել. խոսքն ավելի շուտ աբսուրդի հասնող դիլեմայի դպրոցի դեպքի մասին է, իսկ այս երկու դրվագները բնութագրում են կրկնակի հարկադրման ֆենոմեն:

Բյուրիդանի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրիդանի ավանակի պարադոքսի մասին չենք հանդիպի Ժան Բյուրիդանի հայտնի ոչ մի ստեղծագործություններում՝ չնայած այն հանգամանքին, որ սա կապակցված է ազատության և կենդանու իր հայեցակարգի հետ: Իր «Երկնքի մասին համաձայնագիրը» ստեղծագործության համար արված գրական մեկնաբանության մեջ Բյուրիդանը ներառել է ոչ թե ավանակ, այլ շան, որը հանդիպել է դաժան դիլեմայի: Բյուրիդանն իրեն բնորոշ հումորով հիշատակում է այդ հնարավորությունը որպես անխոհեմ այլընտրանքի հնարավորություն:

Արիստոտելի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրն առաջ է գալիս Արիստոտելի «Երկնքի մասին» աշխատության մեջ, ուր նա հետաքրքրվում է, թե ինչպես պետք է մի մարդ ընտրի երկու սննդից մեկը, որոնք երկուսն էլ գրավիչ են. «Նա, ով վշտացած է քաղցից ու սովից և մթերքից ու խմիչքներից հավասար հեռավորության վրա է, անշարժ կմնա»:

Սպինոզայի սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկարտի «Փիլիսոփայության սկզբունքները» աշխատության մեջ (հրատարակվել է 1663 թ.), ցուցադրված են երկրաչափական մեթոդներ: Սպինոզան ընդհանրացում է անում, որը Բյուրիդանը մերժել էր: Ըստ վերջինիս՝ փաստացի ավանակը կսատկեր քաղցից կամ ծարավից, բայց նրա փոխարեն եթե մարդ լիներ, ապա ունակ կլիներ կամայականորեն ընտրել. դա անտարբերության ազատությունն է: Սպինոզան, ընդհակառակը, համարում է, որ այս դեպքում տարբերություն չկա մարդու և կենդանու միջև՝ նույնիսկ մարդն էլ կմահանար քաղցից կամ ծարավից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dictionnaire d'histoire et philosophie des sciences sous la direction de Dominique Lecourt, PUF éditeur, , article Impetus rédigé par Christiane Vilain, et article Inertie rédigé par François De Gandt.
  • Clagett Marshall (1960)։ The Science of Mechanics in the Middle Ages (1980. ed.)։ Madison, Wis.: University of Wisconsin Press։ ISBN 978-0299019006 
  • Courtenay William J. (2002)։ «Philosophy's Reward: The Ecclesiastical Income of Jean Buridan»։ Recherches de Théologie et Philosophie Médiévale 68: 163–69։ doi:10.2143/rtpm.68.1.859 
  • Courtenay William J. (2005)։ «The University of Paris at the Time of John Buridan and Nicole Oresme»։ Vivarium 42 (1): 3–17։ doi:10.1163/1568534042066974 
  • Faral Edmond (1951)։ «Jean Buridan: Maître ès Arts de l'Université de Paris»։ Extrait de l'Histoire littéraire de la France 1։ Paris: Imprimerie Nationale 
  • Michael Bernd (1986)։ Johannes Buridan: Studien zu seinem Leben, seinen Werken und zu Rezeption seiner Theorien im Europa des späten Mittelalters [Jean Buridan: His life, his works and the reaction to his theories in the Europe of the late Middle Ages]։ 2 Vols. Doctoral dissertation։ University of Berlin 
  • Zupko Jack (1998)։ «What Is the Science of the Soul? A Case Study in the Evolution of Late Medieval Natural Philosophy»։ Synthese 110 (2): 297–334։ doi:10.1023/A:1004969404080 
  • Zupko Jack (2004)։ John Buridan. Portrait of a Fourteenth-Century Arts Master։ Notre Dame, Indiana: University of Notre Dame Press։ ISBN 9780268032562