Ժան Արման դե Մայե-Բրեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Արման դե Մայե-Բրեզե
ֆր.՝ Jean Armand de Maillé
1619, հոկտեմբերի 181646, հունիսի 14
ԾննդավայրGennes
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կոչումծովակալ
Մարտեր/
պատերազմներ
Երեսնամյա պատերազմ և Franco-Spanish War?
Պարգևներ

Ժան Արման դե Մայե-Բրեզե (ֆր.՝ Jean Armand de Maillé), Դուքս Ֆրանզակ, Մարքիզ դե Բրեզե (հոկտեմբերի 18, 1619հունիսի 14, 1646), ֆրանսիական բանակի ծովակալ և Երեսնամյա պատերազմի մասնակից։

Մահացել է երիտասարդ հասակում՝ 27 տարեկանում։ Նրա մահը մեծ կորուստ է եղել Ֆրանսիայի երիտասարդական նավատորմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Արման դե Մայե-Բրեզեն ծնվել է 1619 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Միլի լը Մեուգոն փոքրիկ գյուղում։

Ունեցել է փոքր հասակ և անբարետես արտաքին, սակայն աչքի է ընկել խելահեղ քաջությամբ, կառավարչական ունակություններով և վաղ տարիքից անսովոր նավատորմավարի հատկություններով։ 1638 թվականին նա սկսել է իր զինվորական կարիերան՝ ծառայության անցնելով ռազմա-ցամաքային ուժերում։

Ժան Արմանը հատկապես աչքի է ընկել Ֆլանդրիայում։ Շնորհիվ իր ազգական կարդինալ Ռիշել Բրեզեի՝ 1639 թվականին տեղափոխվել է ծառայության Միջերկրական ծովի ֆրանսիական նավատորմում, որպես ծովապետ։ Հաջորդ տարի Բրեզեն նշանակվել է Պորտուգալիայի դեսպանորդ, սակայն որոշ ժամանակ անց ինքնակամ դուրս է եկել պաշտոնից՝ խաղաղություն չսիրելու պատճառով։ Նա կրկին նշանակվել է Միջերկրական ծովի նավատորմավար՝ ծովակալ։ Հունիսի 29-ին նրա ղեկավարած նավատորմը մի քանի օր հետապնդել է Իսպանիայի նավատորմին և պարտադրաբար ստիպել իսպանական ռազմածովային ուժերին սկսել ռազմական գործողություններ։

Բարսելոնայի մոտ տեղի ունեցած ընդհարումների արդյունքում իսպանական նավատորմը ունեցավ մեկ նավի կորուստ։ 1643 թվականի օգոստոսի 9-ին նրա ղեկավարած նավատորմը գերի է վերցրել 6 իսպանական նավեր։ Նա կարողացել է գրավել Տալամանոն, Սալինոն և Սան Ստեֆանոն։

Իսպանացիների դեմ մարտերից մեկի ժամանակ զոհվել է։ Նրա մահը ծանր կորուստ է եղել Ֆրանսիայի նավատորմի համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брезе, Арман, маркиз // Бомбарда — Верещагин, Александр Васильевич. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911. — С. 60. — (Военная энциклопедия : [в 18 т.] / Под ред. К. И. Величко [и др.] ; т. 5).