Ժան-Ֆիլիպ Մատետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժան-Ֆիլիպ Մատետա
Jean-Philippe Mateta
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1997(1997-06-28)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա
Հասակ 192 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Մայնց 05
Համար 9
Պատանեկան կարիերա
2006-2010 Ֆրանսիա Օլիմպիկ Սեվրան
2010-2011 Ֆրանսիա Սեվրան
2011-2014 Ֆրանսիա Դրանսի
2014-2016 Ֆրանսիա Շատորու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Շատորու B 13 (7)
2015-2016 Ֆրանսիա Շատորու 26 (13)
2016-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 15 (5)
2016-2018 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 2 (0)
2017-2018   Ֆրանսիա Հավր 35 (17)
2018-ներկա Գերմանիա Մայնց 05 17 (5)
Ազգային հավաքական
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 3 (1)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 4 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2019

Ժան-Ֆիլիպ Մատետա (ֆր.՝ Jean-Philippe Mateta, հունիսի 28, 1997(1997-06-28)[1], Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մայնց 05-ի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մատետան սկսել է Ազգային առաջնությունում հանդես եկող Շատորուում[3]։ Ակումբի կազմում ֆրանսիացին անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մատետան 5 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Լիոնի հետ[4][5][6]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Մաքսվել Կորնեին Մոնպելիեի դեմ խաղում[7]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ Մոնակոյի դեմ խաղում[8]։ Լիոնի կազմում Մատետան անցկացրեց 3 հանդիպում։

2017 թվականի հունիսի 30-ին Մատետան 1 տարվա վարձավճարով միացավ Հավրին[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 28-ին՝ Տուրի դեմ խաղում[11]։ Լիգա 2-ում առաջին գոլը խփեց օգոստոսի 18-ին՝ Վալենսյենի դեմ խաղում[12]։ Սեպտեմբերի 19-ին Մատետան խփեց Սոշոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ 2018 թվականի փետրվարի 16-ին ֆրանսիացին 2 գոլի հեղինակ դարձավ Սոշոյի դեմ խաղում, սակայն Հավրը պարտվեց 2-3 հաշվով[14]։ Ապրիլի 24-ին նա դուբլ ձևակերպեց Նանսիի դեմ խաղում[15]։ Մայիսի 11-ին Մատետան 2 գոլ խփեց Տուրի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ Մայիսի 4-ին նա հեղինակեց Նյորի դեմ խաղի միակ գոլը[17]։ Մայիսի 20-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Այաչոյի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման լրացուցիչ ժամանակի 114-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար[18]։ Հավրի կազմում Մատետան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։

Մայնց 05[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 29-ին Մատետան 4 տարվա պայմանագիր կնքեց Մայնց 05-ի հետ[19][20][21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Էրցգեբիրգեի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը Մայնցի կազմում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[25]։ Նոյեմբերի 30-ին Մատետան խփեց Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[26][27]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլ խփեց Հոֆենհայմի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատետան ներկայացրել է Ֆրանսիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 13-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շատորու 2015–16 Ազգային առաջնություն 22 11 0 0 0 0 22 11
2016–17 4 2 0 0 1 3 5 5
Ընդհանուր 26 13 0 0 0 0 1 3 27 16
Օլիմպիկ Լիոն 2016–17 Լիգա 1 2 0 1 0 0 0 0 0 3 0
Հավր (վարձավճար) 2017–18 Լիգա 2 35 17 0 0 2 2 37 19
Մայնց 05 2018–19 Բունդեսլիգա 17 5 2 0 19 5
Կարիերայի ընդհանուր 80 35 3 0 0 0 3 5 86 40

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - J. Mateta - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-13 
  3. «Jean-Philippe Mateta: Mainz's long-awaited successor to Adam Szalai»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  4. «Lyon add striker Mateta to replace Lacazette»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-09-15։ Վերցված է 2019-01-09 
  5. «MATETA SIGNS FOR OL, ADEBAYOR ON HOLD»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-01-09 
  6. «Jean-Philippe Mateta moves to Olympique Lyon»։ www.teamfeed.co.uk (gb)։ Վերցված է 2019-01-09 
  7. «Olympique Lyon - HSC Montpellier, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-09 
  8. «Olympique Lyon - AS Monaco, Apr 23, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-09 
  9. «Official | Le Havre pick up Jean-Philippe Mateta on loan from Lyon | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-01-09 
  10. «L'OL prête Jean-Philippe Mateta au Havre»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2019-01-09 
  11. «Tours FC - AC Le Havre, Jul 28, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  12. «AC Le Havre - Valenciennes FC , Aug 18, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  13. «AC Le Havre - FC Sochaux-Montbéliard, Sep 19, 2017 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  14. «FC Sochaux-Montbéliard - AC Le Havre, Feb 16, 2018 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  15. «AC Le Havre - AS Nancy-Lorraine, Apr 24, 2018 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  16. «AC Le Havre - Tours FC, May 11, 2018 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  17. «FC Chamois Niort - AC Le Havre, May 4, 2018 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  18. «AC Ajaccio - AC Le Havre, May 20, 2018 - Relegation Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  19. «"Top talent" Mateta signs for Mainz»։ www.mainz05.de (գերմաներեն)։ Վերցված է 2019-01-09 
  20. «Official | Mainz sign Lyon forward Jean-Philippe Mateta | Get German Football News»։ www.getfootballnewsgermany.com։ Վերցված է 2019-01-09 
  21. «Mainz snap up French youngster Mateta - Xinhua | English.news.cn»։ www.xinhuanet.com։ Վերցված է 2019-01-09 
  22. IANS (2018-06-29)։ «Mainz snap up French youngster Mateta»։ Business Standard India։ Վերցված է 2019-01-09 
  23. «FC Erzgebirge Aue - 1.FSV Mainz 05, Aug 18, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  24. «1.FSV Mainz 05 - VfB Stuttgart, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  25. «1.FC Nuremberg - 1.FSV Mainz 05, Sep 1, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  26. «Fortuna Düsseldorf - 1.FSV Mainz 05, Nov 30, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  27. «Mateta goal enough for Mainz to win 1-0 in Duesseldorf»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-01-09 
  28. «TSG 1899 Hoffenheim - 1.FSV Mainz 05, Dec 23, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  29. «Jean-Philippe Mateta: The France youth striker ready to plunder goals for Mainz»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 
  30. «Jean-Philippe Mateta»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]