Ժան-Քրիստոֆ Գրանժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան-Քրիստոֆ Գրանժե
ֆր.՝ Jean-Christophe Grangé
Grange01.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1961(1961-07-15)[1][2][3][4][5] (58 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր կամ Փարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, լրագրող, գրող և վիպասան
Լեզուֆրանսերեն[6]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Ժանրերդետեկտիվ
ԱշխատավայրParis Match
Կայքjc-grange.com
Jean-Christophe Grangé Վիքիպահեստում

Ժան-Քրիստոֆ Գրանժե (ֆր.՝ Jean-Christophe Grangé, հուլիսի 15, 1961(1961-07-15)[1][2][3][4][5], Բուլոն Բիյանկուր և Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի գրող և սցենարիստ: Երկար ժամանակ, որպես լրագրող-ֆրիլանսեր, համագործակցել է հայտնի պարբերականներին։ Իր լրագրողական փորձը Գրանժեն օգտագործել է վեպերի վրա աշխատելիս, որոնք սուր սյուժետային ժանրի դետեկտիվ ստեղծագործություններ են. դրանք հաճախ արծարծում են միջազգային բարդ թեմաներ, մասնավորապես՝ ահաբեկչություն, քաղաքական էքստրեմիզմ, կասկածելի գործունեություն ծավալող կազմակերպություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Քրիստոֆ Գրանժեն մագիստրոսի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանում: Նրա նեղ մասնագիտական թեզը վերաբերել է Գյուստավ Ֆլոբերի արվեստին։ Սորբոնից հետո գրողը դարձել է քոփիրայթեր և սկսել աշխատել գովազդային գործակալությունում։ 1989 թվականին, 28 տարեկան հասակում, նա դարձավ հայտնի միջազգային լրագրող։ Այդ ժամանակ նա աշխատում էր Paris Match, Sunday Times և National Geographic ամսագրերի համար։

Հետագայում Գրանժեն սկսեց աշխատել որպես ֆրիլանսեր իր սեփական ընկերությունում, որի անունն էր «L & G»: Արդեն ինքնուրույն նա սկսեց վճարել ուղևորությունները։ Տարբեր երկրներում արված լրագրողական աշխատանքները նրա համար դարձան ներշնչանքի աղբյուր։ Հենց այդ շամանակաշրջանում նա ստացավ լրագրության ոլորտի երկու գլխավոր մրցանակները՝ Ռեյտեր (1991) և World Press (1992

1994 թվականին Ժան-Քրիստոֆը գրեց իր անդրանիկ վեպը՝ «Արագիլների թռիչքը»: 1998 թվականին հրապարակված իր երկրորդ վեպը՝ «Ծիրանագույն գետեր», դարձավ հայտնի, հատկապես, երբ 2000 թվականին էկրանավորվեց։

1998 թվականին «Ծիրանագույն գետեր» ստեղծագործության համար Գրանժեն ստացավ «Grand prix RTL-Lire» (կամ "Prix RTL grand public") ֆրանսիական գրական ամենամյա մրցանակը։ Այն շնորհվում է ընթերցողների խմբի կողմից։

Հետագա տարիներին գրողը ստեղծել է ևս մի քանի վեպեր, գրել «Վիդոկ» ֆիլմի և «Անիծված Զեներները» կոմիքսի սցենարները։

Ժան-Քրիստոֆը ամուսնացած է եղել լրագրող Վիրջին Լյուկի հետ։ Ունի երեք զավակ՝ Լուի, Մաթիլդա, Իզե։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Արագիլների թռիչքը» (Le Vol des cigognes)
  • 1998 - «Ծիրանագույն գետեր» (Les Rivières pourpres)
  • 2000 - «Քարի եղբայրություն» (Le Concile de pierre)
  • 2003 - «Գայլերի կայսրություն» (L'Empire des loups)
  • 2004 - «Սև շուշան» (La Ligne noire)
  • 2007 - «Խավարում երդվյալները» (Le Serment des limbes)
  • 2008 - «Միզերերե» (Miserere)
  • 2009 - «Մեռյալների անտառը» (La Forêt des mânes)
  • 2011 - «Ուղևորը» (Le Passager)
  • 2012 - «Կայկեն» (Kaiken)
  • 2015 - «Լոնտանո» (Lontano)
  • 2016 - «Կոնգո։ Ռեքվիեմ» (Congo Requiem)

Ֆիլմեր հեղինակի սցենարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120996626 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 NooSFere
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]