Ժան-Քրիստոֆ Բեհեբեկ
Ժան-Քրիստոֆ Բեհեբեկ ֆրանսերեն՝ Jean-Christophe Bahebeck | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1993[1][2] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սեն Դենի | ||
| Հասակ | 182 սանտիմետր | ||
| Քաշ | 70 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ժան-Քրիստոֆ Բեհեբեկ (ֆրանսերեն՝ Jean-Christophe Bahebeck, մայիսի 1, 1993[1][2], Սեն Դենի), Ֆրանսիացի ֆուտբոլիստ, թևային հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեհեբեկը ծնվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում։ Նա ֆուտբոլիստ Ռոզիրի Մանգուելեի կրտսեր եղբայրն է։ 2000 թվականին Ժան-Քրիստոֆը սկսել է իր կարիերան տեղական «Պերսան Մունիսիպուլ» ակումբում, որտեղ 3 տարի խաղալուց հետո Բեհեբեկը տեղափոխվել է կիսապրոֆեսիոնալ «Պերսան» ակումբ։
2006 թվականին, Պերսանի խաղերից մեկի ժամանակ, Բեհեբեկին նկատել ենՊարի Սեն Ժերմենի սկաուտները և հրավիրել են ակումբի ակադեմիա, բայց նա որոշել էր մնալ Պերսանում ևս մեկ տարի՝ ընտանիքին ավելի մոտ լինելու համար։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բորդոն» և «Մարսելը», բայց Բեհեբեկը նախապատվությունը է տվել ՊՍԺ-ին։ 2007 թվականին նա տեղափոխվել է ակումբի երիտասարդական թիմ։

Բեհեբեկը ընդունվել է մինչև 14 տարեկանների թիմ, որտեղ անմիջապես դրսևորվել է որպես գոլերի հեղինակ։ Այնուհետև նա տեղափոխվել է մինչև 15 տարեկանների թիմ, իսկ 2008/09 մրցաշրջանում՝ մինչև 17 տարեկանների թիմ, որտեղ նա 23 խաղում խփել է 17 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում Ժան-Քրիստոֆը տեղափոխվել է ակումբի ավագ թիմ, որի կազմում նա նվաճել է երիտասարդական առաջնությունը, 20 խաղում խփել է 14 գոլ։
2010/11 մրցաշրջանից առաջ Բեհեբեկը ընդգրկվել է Ֆրանսիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի պահեստային թիմի կազմում։ Նա նաև ընդգրկվել է Եվրոպա լիգայի հիմնական թիմի կազմում խաղալու համար հայտավորված խաղացողների ցուցակում՝ «37» համարի ներքո։
2010 թվականի օգոստոսի 8-ին Ժան-Քրիստոֆը իր նորամուտը նշել է պահեստային թիմի կազմում՝ «Բուրգ-Պերոնես»-ի դեմ խաղում[3]։ Հաջորդ շաբաթ, «Մոնս Օր Ազեգ Ֆուտ»-ի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը[4]։ Հաջորդ օրը, Վիլաֆրանշի դեմ խաղում, Բեհեբեկը կրկին գոլ է խփել[5]։ Հոկտեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում նա ևս հինգ գոլ է խփել[6][7]։ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ցանկանում էին կիսապաշտպանին ձեռք բերել որպես ազատ գործակալ, քանի որ նա այդ ժամանակ պրոֆեսիոնալ պայմանագիր չի ունեցել[8]։
Ձմեռային արձակուրդի ժամանակ Բեհեբեկը մարզվել է փարիզցիների առաջին թիմի հետ Մարոկկոյում կայացած մարզական ճամբարում։ 2011 թվականի հունվարին նա ընդգրկվել է Լիգա 1-ի Արլ-Ավինյոնի դեմ խաղի հայտացուցակում[9]։ Մարտի 2-ին, Ֆրանսիայի գավաթի խաղում «Լե Մանի» դեմ, Բեհեբեկը նշել է իր նորամուտը հիմնական թիմում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսի վերջում, իսկ լրացուցիչ ժամանակի 108-րդ րոպեին խփել է հաղթական գոլը[10][11]։ Մրցաշրջանի ավարտից հետո Ժան-Քրիստոֆը ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ երեք տարի ժամկետով[12]։
2011 թվականի օգոստոսի 6-ին, մրցաշրջանի բացման խաղում Լորյանի դեմ, Բեհեբեկը նշել է իր նորամուտը Լիգա 1-ում[13]։ Օգոստոսի 18-ին Ժան-Քրիստոֆը խաղացել է իր առաջին Եվրոպա լիգայի խաղը Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ»-ի դեմ, որում նա խփել է «ՊՍԺ»-ի գոլերից մեկը[14]։
2012 թվականի օգոստոսի 3-ին Բեհեբեկը վարձավճարով միացել է «Տրուա»յին՝ խաղային պրակտիկա ձեռք բերելու համար[15]։ Իր նոր թիմում նա ընտրել է «19» համարը, որը համապատասխանում էր նրա տարիքին տեղափոխության պահին։ 2012 թվականի օգոստոսի 11-ին, Վալենսյենի դեմ խաղում, Ժան-Քրիստոֆը նշել է իր նորամուտը իր նոր ակումբի կազմում[16]։ Օգոստոսի 18-ին, «Լիոն»-ի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Տրուա»-յի կազմում[17]։
2013 թվականի ամռանը Բեհեբեկը կրկին վարձավճարով խաղացել է, իր նոր ակումբը՝ «Վալենսիեն»-ն էր։ Օգոստոսի 10-ին՝ Թուլուզի դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը թիմի կազմում[18]։ Նոյեմբերի 23-ին, «Լիոն»-ի դեմ խաղում, Ժան-Քրիստոֆը խփել է իր առաջին գոլը «Վալենսիեն»-ի կազմում[19]։ Վարկի ժամկետի ավարտին նա վերադարձել է ՊՍԺ և երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը ևս չորս տարով[20]։ Սեպտեմբերի 27-ին, «Թուլուզի» դեմ խաղում, Բեհեբեկը խփել է իր առաջին գոլը պարիզցիների կազմում[21]։ 2015 թվականին Ժան-Քրիստոֆը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և գավաթակիր։
2015 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Սենտ Էտիեն»[22]։ Օգոստոսի 15-ին, «Բորդո»-յի դեմ խաղում, Բեհեբեկը նշել է իր նորամուտը իր նոր ակումբի կազմում[23]։ 2016 թվականի հունվարի 21-ին, Ֆրանսիայի գավաթի խաղարկության «Այաչոյի» դեմ խաղում, Ժան-Քրիստոֆը խփել է իր առաջին գոլը «Սենտ Էտիենի» կազմում[24]։ Փետրվարի 18-ին նա խփել է հաղթական գոլը Եվրոպա լիգայի խաղում՝ շվեյցարական «Բազելի» դեմ խաղում[25]։
2016 թվականի ամռանը Բեհեբեկը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Պեսկարա» ակումբ[26]։ Օգոստոսի 28-ին, Սասուոլոյի դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը իտալական Սերիա A-ում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ահմադ բեն Ալիին[27]։ «Ինտերի» դեմ խաղում Ժան-Քրիստոֆը խփել է իր առաջին գոլը «Պեսկարայի» կազմում։
2017 թվականի ամռանը փարիզյան ակումբը կրկին վարձակալությամբ է տրամադրել իր խաղացողին. Բեհեբեկի նոր ակումբը դարձել է հոլանդական «Ուտրեխտ» ակումբը[28]։ Օգոստոսի 24-ին, Եվրոպա լիգայի որակավորման փուլում ռուսական «Զենիթի» դեմ խաղում, Ժան-Քրիստոֆը նշել է իր նորամուտը իր նոր թիմի կազմում[29]։ Երեք օր անց՝ «Գրոնինգեն»-ի դեմ խաղում, նա նշել է իր նորամուտը Էրեդիվիզիեում[30]։ Նույն խաղում Բեհեբեկը խփել է իր առաջին գոլը «Ուտրեխտ»-ի կազմում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտին Բեհեբեկը Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի կազմում իր դեբյուտային խաղը անցկացրել է Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ։ Ժան-Քրիստոֆը իր առաջին խաղը մինչև 18 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է Հունաստանի երիտասարդական հավաքականի դեմ[31]։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ հաջորդ խաղում Բեհեբեկը խփել է իր առաջին գոլը[32]։
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում Բեհեբեկը մասնակցել է Էստոնիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Իսպանիայի[33], Անգլիայի[34], Խորվաթիայի[35] և Սերբիայի[36] թիմերի դեմ։
2013 թվականին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում Ժան-Քրիստոֆը հաղթել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ-ի[37], Իսպանիայի[38], Ուզբեկստանի[39], Ուրուգվայի[40] և երկու անգամ՝ Գանայի[41][42] հավաքականների դեմ։ Գանացիների և թուրքերի դեմ խաղերում Բեհեբեկը խփել է մեկական գոլ։ Գանացիների և թուրքերի դեմ խաղերում Բեհեբեկը խփել է մեկական գոլ։
Տարվա վերջում Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան Ժան-Քրիստոֆին հրավիրել է խաղալու իր պատմական հայրենիքի՝ Կամերունի ազգային հավաքականում[43]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- «Պարի Սեն-Ժերմեն»
- Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/2015
- Ֆրանսիայի գավաթի հաղթող՝ 2014/2015
- Ֆրանսիայի լիգայի գավաթի հաղթող՝ 2014/2015
- Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2014
- Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2015
Միջազգային
- Ֆրանսիա (մինչև 20 տարեկան)
- Աշխարհի երիտասարդական առաջնություն՝ 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Paris SG B v. Bourg-Péronnas Match Report». Foot-National. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Monts d'Or Azergues v. Paris SG B Match Report». Foot-National (ֆրանսերեն). 2010 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Villefranche v. Paris SG B Match Report». Foot-National. 2010 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Paris SG B v. Nancy B Match Report». Foot-National (ֆրանսերեն). 2011 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Paris SG B v. Jura Sud Match Report». Foot-National (ֆրանսերեն). 2011 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Manchester City do battle with Chelsea for PSG youngster Jean-Christophe Bahebeck and Deportivo star Pablo Insua». Daily Mail. 2010 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Arles-Avignon v. Paris Saint-Germain Match Report». Ligue de Football Professionnel (ֆրանսերեն). 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Paris Saint-Germain v. Le Mans Match Report». Foot-National (ֆրանսերեն). 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «La jeunesse parisienne au pouvoir». RMC Sport (French). 2011 թ․ մարտի 2. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bahebeck signe pro au PSG». Sport24 (ֆրանսերեն). 2011 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Paris Saint-Germain v. Lorient Match Report». Ligue de Football Professionnel (ֆրանսերեն). 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Differdange v. PSG Match Report». Union of European Football Associations. 2011 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Bahebeck à l'Estac». Troyes AC official website (ֆրանսերեն). 2012 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Труа VS. Валансьен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08—11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Лион VS. Труа 4:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08—08. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Валансьен VS. Тулуза 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013-08—10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Лион VS. Валансьен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-11—23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Баэбек подписал с «ПСЖ» новый контракт на 4 года» (անգլերեն). sports.ru. 2014-09—09. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Тулуза VS. Пари Сен-Жермен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014-09—27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Баэбек перешел из «ПСЖ» в «Сент-Этьен»» (անգլերեն). sports.ru. 2015-08—11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Сент-Этьен VS. Бордо 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015-08—15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Сент-Этьен VS. Аяччо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-01—21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Сент-Этьен VS. Базель 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016-02—18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ ««Пескара» арендовала Баэбека у «ПСЖ» и Мурича у «Аякса»» (անգլերեն). sports.ru. 2016-08—22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Сассуоло VS. Пескара 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08—28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «FC Utrecht presenteert spits Bahebeck» (հոլանդերեն). fcutrecht.nl. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Зенит Санкт-Петербург VS. Утрехт 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-08—24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Гронинген VS. Утрехт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-08—27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «27/10/2010 U18 - Amical». French Football Federation (ֆրանսերեն). 2010 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «La France s'impose (2-0)». French Football Federation (ֆրանսերեն). 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Испания (до 19) VS. Франция (до 19) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 19) VS. Англия (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 19) VS. Хорватия (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Сербия (до 19) VS. Франция (до 19) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 20) VS. США (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Испания (до 20) VS. Франция (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 20) VS. Узбекистан (до 20) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 20) VS. Уругвай (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 20) VS. Гана (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Франция (до 20) VS. Гана (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Камерунская федерация планирует пригласить в сборную четырех игроков, выступающих за Францию U-21» (անգլերեն). sports.ru. 2013 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Քրիստոֆ Բեհեբեկ» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 1 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ուտրեխտի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Պարտիզան Բելգրադի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Վալանսիենի ֆուտբոլիստներ
- Տրուայի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ