Jump to content

Ժան-Պիեռ Դյուպրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Պիեռ Դյուպրե
ֆր.՝ Jean-Pierre Duprey
Ծնվել էհունվարի 1, 1930(1930-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրՌուան
Վախճանվել էհոկտեմբերի 2, 1959(1959-10-02)[1][2][4] (29 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունբանաստեղծ, քանդակագործ, նկարիչ և վիզուալ արտիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ

Ժան-Պիեռ Դյուպրե (ֆրանսերեն՝ Jean-Pierre Duprey. հունվարի 1, 1930(1930-01-01)[1][2][3][…], Ռուան - հոկտեմբերի 2, 1959(1959-10-02)[1][2][4], Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ և քանդակագործ, poète maudit- ի (անիծված բանաստեղծներ) ժամանակակից ներկայացուցիչներից մեկը։

Դյուպրեի ասույթներից թերևս առավել հատկանշականը սա է. «Ես, ես չպետք է խրվեի-լռվեի այս գալակտիկայում»[5]: Անդրե Բրետոնը, հիացած Դյուպրեի պոեզիայում առկա մռայլ գույներով ու պատկերավորությամբ, 1948 թվականին նրան հրավիրեց Փարիզ։

Դյուպրեի գրքերը մահվան տոնախմբում չեն, ոչ էլ հեղինակը մխիթարություն է գտնում դրա մասին մտածելիս: Նրա վերջին գրքի՝ «Վերջն ու միջոցները» ժողովածուի (1970 թ.) բանաստեղծություններում տրված բոլոր հարցերը մնացել են անպատասխան, բայց դրանց հեղինակը ճանապարհ է գտել ինչ-որ տեղ այն կողմում, ընդ որում՝ «անդուր» (Jouffroy, 1970, մեջբերված):

Նա նաև սկանդալների հակում ուներ։ Ի նշան ալժիրյան պատերազմի դեմ բողոքի՝ մի օր մոտեցել է Հաղթական կամարի մոտ գտնվող Անհայտ զինվորի շիրմին և միզել հավերժական կրակի վրա[6], որի համար նրան ձերբակալել են ու բանտում ծեծել, հետագայում էլ տեղափոխել են հոգեբուժարան։ 1951-1958 թվականներին Դյուպրեն գրեթե դադարել է գրելուց և կենտրոնացել է քանդակներ ստեղծելու վրա։ Իր վերջին գիրքը գրել է 1959 թվականին և ավարտելուց հետո կնոջը խնդրել է ձեռագիրն ուղարկել Անդրե Բրետոնին։ Երբ կինը վերադարձել է փոստային բաժանմունքից, ամուսնուն մահացած է գտել. նա կախվել էր իր արվեստանոցում[7]։

Մահվանից երեք օր առաջ նա ընկերոջը հանգիստ ասել էր. «Ես ալերգիա ունեմ այս մոլորակից»[8]:

Հետմահու ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուպրեի գրվածքների մեծ մասը լույս է ընծայվել նրա մահվանից հետո և գրավել է հատկապես երիտասարդ բանաստեղծների ուշադրությունը: Պիեռ Սեգերսը նրա գործերից ընդգրկել է իր կազմած «Ժամանակակից անիծված պոետներ» անթոլոգիայում (1972, վերահրատարակվել է 1977, 1978), Ժան-Քրիստոֆ Բային կազմել ու հրատարակել է նրա երկերի հատընտիրը (1973), որի համար նաև նախաբան է գրել: 1990 թվականին լույս է տեսել Դյուպրեի բանաստեղծությունների լիակատար ժողովածուն՝ Բրետոնի նախաբանով և Ժ. Գրակի, Ա.Պիեյր դը Մանդյարգի, Ա.Ժուֆրուայի վերջաբանով: Դյուպրեի գրքերը պատկերազարդել են անվանի սյուրռեալիստ նկարիչներ (Մաքս Էռնստը, Ժակ Էրոլը, Տուայենը): Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ռումիներեն, չեխերեն:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Derrière son double, Le Soleil Noir, 1950 թ
  • La Forêt sacrilège, Le Soleil Noir, 1964
  • La Fin et la manière, Le Soleil Noir, 1970
  • Œuvres complètes, annotée par François Di Dio, Christian Bourgois, 1990; կրկին Poésie/ Gallimard, 1999 թ
  • Un bruit de baiser ferme le monde, Չխմբագրված բանաստեղծություններ; Le Cherche-Midi, 2001 թ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ
  5. Kolář, Jiří. Světová literatura. էջ 88.
  6. Duprey jailed Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  7. Dominique de Villepin, la dernière épée chiraquienne // Reuters. — LeFaso.net, 1 июня 2005. Архивировано из первоисточника 2 նոյեմբերի 2021.
  8. Kolář, Jiří. Světová literatura. էջ 88.Kolář, Jiří. Světová literatura. p. 88.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]