Ժան-Պիեռ Ադամս
Ժան-Պիեռ Ադամս ֆրանսերեն՝ Jean-Pierre Adams | |||
|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1948[1][2] | ||
| Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 6, 2021[3][2] (73 տարեկան) | ||
| Մահվան վայր | Նիմ[4][2] | ||
| Հասակ | 178 սանտիմետր[5] | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ժան-Պիեռ Ադամս (ֆրանսերեն՝ Jean-Pierre Christian Adams), ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղացել է որպես կենտրոնական պաշտպան։
Առավել հայտնի է «Նիս»-ի և ՊՍԺ-ի կազմում իր ելույթներով[6]։1972-1976 թվականներին քսաներկու խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, որտեղ Մարիուս Տրեզորի հետ նրա խաղը ստացել է «Սև պահակ» (la garde noire) անվանումը։ 1982 թվականին բժշկի սխալի պատճառով նա կոմայի մեջ է ընկել, որի հետևանքով էլ մահացել է 2021 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամսը ծնվել է 1948 թվականին Սենեգալի Դակար քաղաքում և 1972-1976 թվականներին 22 խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Նա նաև 41 խաղ է անցկացրել ՊՍԺ-ի կազմում, չնայած իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Նիսում։
Կոմայի մեջ է եղել 1982 թվականի մարտի 17-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը՝ Լիոնի Էդուարդ Էրիո հիվանդանոցում վիրահատության ժամանակ թույլ տրված բժշկական սխալի պատճառով[7][8]։
Նա պետք է արթնանար մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո։ Այդ օրը Ֆրանսիայում բժիշկների գործադուլ էր, և շատերը չէին ներկայացել աշխատանքի։ Անեսթեզիոլոգը միաժամանակ վերահսկում էր ութ վիրահատություն և պատահաբար սխալ էր թույլ տվել։ Իրավիճակն ավելի էր վատթարանում, քանի որ վիրահատության ընթացքը վերահսկում էր փորձնակը, ով չկարողացավ ուղղել անեսթեզիոլոգի սխալը և չկարողացավ նկատել ֆուտբոլիստի վիճակի վատթարացումը՝ մաշկի գույնի պատճառով (սպիտակամորթների մոտ մաշկը կապտում է)[9]։
Նրա պատվին են անվանակոչվել Կորկիերուա (1987 թվականից), Կատիյոն-սյուր-Սամբր (1997 թվականից), Դամարի-լե-Լի համայնքների մարզադաշտերը և Տիոնվիլ Մոզել հանդբոլի ակումբի դահլիճը։
2021 թվականի սեպտեմբերի 6-ին Ադամսը մահացավ 73 տարեկան հասակում՝ 39 տարի կոմայի մեջ մնալուց հետո[10]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամսը և նրա կինը՝ Բերնադետը, ամուսնացել են 1969 թվականի ապրիլին և ունեցել են երկու որդի՝ Լորանը (ծնված 1969 թվականին) և Ֆրեդերիկը (ծնված 1976 թվականին): Նրա կինը շարունակել է հոգ տանել իր մասին՝ հրաժարվելով էֆթանազիայի մասին մտածելուց[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Fichier des personnes décédées mirror
- ↑ Jean-Pierre Adams est mort (ֆր.)
- ↑ https://lequipe.fr/Football/Actualites/Jean-pierre-adams-est-mort/1283340
- ↑ Jean-Pierre Adams, le roc noir, dans le coma depuis 33 ans — Ouest-France, 2016.
- ↑ «Jean-Pierre Adams, 30 ans dans le coma» (ֆրանսերեն). So Foot. 2012 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «'Tragic yet heartwarming': How Jean-Pierre Adams touched a nerve». CNN. 2016 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The footballer trapped in 'The House of the Beautiful Sleeping Athlete'». The Guardian. 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Французский футболист Жан-Пьер Адамс умер после 39 лет пребывания в коме». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Впавший в кому 39 лет назад футболист умер». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Eli Dokosi, Michael (2019 թ․ հոկտեմբերի 1). «The sad story of Jean-Pierre Adams, the French soccer star who has been in coma for 37 years after botched surgery». Face2Face Africa. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դորիս Ռոնյոն. Ժան-Պիեռ Ադամս, նախկին միջազգային ֆուտբոլիստ, Կենսագրություն. France Europe Editions, 2006 թ. ISBN 978-2-84825-151-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Операция, унесшая душу. Футболист — 33 года в коме
- «Время для меня остановилось». Футболист, который 34 года находится в коме
- 35 лет между жизнью и смертью. Трагедия величайшей любви в истории футбола
- Jean-Pierre Adams: The 38-year coma that can’t stop love(ֆր.)
- 39 лет в коме. Сегодня умер футболист с душераздирающей биографией
- 39 лет в коме. Бывший игрок сборной Франции умер, так и не придя в сознание
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Պիեռ Ադամս» հոդվածին։ |
|