Ժան-Միշել Բասկիա
Ժան-Միշել Բասկիա անգլ.՝ Jean-Michel Basquiat | |
|---|---|
| Կեղծանուն | Basquiat, Jean-Michel և Samo |
| Ծնվել է | դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…] |
| Ծննդավայր | Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Վախճանվել է | օգոստոսի 12, 1988[1][2][3][…] (27 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5] |
| Ազգություն | Պուերտոռիկացիներ, Haitian Americans? և աֆրոամերիկացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | John Jay Educational Campus?, Սուրբ Էննի դպրոց, City As School? և Edward R. Murrow High School? |
| Մասնագիտություն | նկարիչ, artivist, երաժշտագետ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գծանկարիչ, քանդակագործ, graffiti artist, լուսանկարիչ, դերասան, գծագրող, ինստալյացիոն արտիստ, վիզուալ արտիստ, նկարազարդող, muralist, կոմիքսների հեղինակ, երաժիշտ, կոլաժիստ և արվեստագետ |
| Ոճ | Նեոէքսպրեսիոնիզմ[7][4] և Պրիմիտիվ[4] |
| Ժանր | Գրաֆիտի[4] և ֆիգուրատիվիզմ[4] |
| Մեկենասներ | Էնդի Ուորհոլ |
| Անդամակցություն | Gray? |
| Համատեղ ապրող | Մադոննա |
| Կայք | basquiat.com(անգլ.) |
Ժան-Միշել Բասկիա (անգլ.՝ Jean-Michel Basquiat, դեկտեմբերի 22, 1960[1][2][3][…], Park Slope, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] և Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 12, 1988[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][5]), ամերիկացի նկարիչ։ Նյու Յորքում նախ հայտնի է դարձել որպես գրաֆիտի-նկարիչ, ապա, 1980-ական թվականներին հայտնի է դարձել որպես նոր էքսպրեսիոնիզմի հաջողակ ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Միշելը ծնվել է Նյու Յորքում, Բրուքլինում։ Նրա մայրը՝ Մաթիլդան, Պուերտո Ռիկո, իսկ հայրը՝ Ջերարդը, ունեցել է Հայիթիական արմատներ, որի շնորհիվ Միշելը մանկուց ազատ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն` կարդալով գրքեր, այդ թվում պոեզիա, սիմվոլիզմ, առասպելներ ու պատմություն։ Արդեն վաղ տարիքում նա դրսևորել է ունակություններն արվեստի նկատմամբ, և նրա մայրը աջակցել է այս ձգտմանը։
1977 թվականին, 17 տարեկան հասակում, նա ու նրա ընկերը՝ Ալ Դազը, սկսել են նկարել Գրաֆիտի շենքերի պատերին Մանհեթենում` ստորագրելով SAMO կամ SAMO shit: Պատկերները բաղկացած էին բովանդակային արտահայտություններից, որոնց իմաստը դժվար է թարգմանել հայերեն, օրինակ, Plush safe he think.. SAMO կամ` SAMO as an escape clause: 1978 թվականի դեկտեմբերին "Village Voice"-ը հոդված է տպագրել այդ գրությունների մասին։ Նախագիծն ավարտվել է 1978 թվականին, SAMO IS DEAD (SAMO-ն մահացել է) գրությամբ, երբ Բասկիան լքում է տունը և ապրում է ընկերների հետ, գումար վաստակելով փողոցում բացիկներ և շապիկներ վաճառելով։ Յոթանասունականների վերջին Բասկիան ընկերների հետ ստեղծում է Գրեյ խումբը, որը նվագում էր Մանհեթանի տարբեր ակումբներում։
1980 թվականի հունիսին Բասկիան մասնակցում է The Times Square Show-ին՝ նկարիչների խմբակային ցուցահանդեսին։ 1981 թվականին բանաստեղծ և արվեստի քննադատ Ռենե Ռիչարդը (Rene Ricard) հոդված է հրապարակել Արթֆորում ամսագրում, որը նպաստել է Բասկիայի միջազգային կարիերային։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բասկիան շարունակում էր ցուցադրել իր աշխատանքները Նյու Յորքում։ 1982 Բասկիան պարբերաբար ցուցադրվում է Ջուլիան Շնաբելի, Դավիթ Սալլեի, Ֆրանչեսկո Կլեմենտենի, Կուկի Ենդզոյի, ինչպես նաև` մի խումբ այլ արվեստագետների, որոշ արվեստի քննադատների, կուրատորների և կոլեկտորների հետ, որոնք հետագայում պետք է կոչվեին նոր էքսպրեսիոնիստներ։
1982 թվականին Բասկիան ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ, և նրանք միասին ստեղծել են բազմաթիվ համատեղ աշխատանքներ։ Նրանք աշխատում էին միասին, ազդեցություն են ունեցել միմյանց ստեղծագործական կյանքի վրա։ Նրանց հարաբերությունները շարունակվել են մինչև Ուորհոլի մահը, 1987 թվականը։
Վերջին տարիներ և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Միշել Բասկիային հիվանդանոց են տեղափոխել թմրանյութերի ազդեցության տակ, նա խառնել է կոկաինը և հերոինը) իր ստուդիայում 1988 թվականին։ Թաղվել է Նյու Յորքի Գրին Վուդի գերեզմանոցում։
Ստեղծագործական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասկիայի ստեղծագործությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան, 1980-1982 թվականներ. այս ընթացքում նա հաճախ պատկերում է կմախքներ և դիմականման դեմքեր, ինչով և արտահայտվում է նրա արտասովոր հետաքրքրությունը մահվան հանդեպ։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ են ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը, երեխաների խաղերի տեսարաններ մայթերին։ Միջին ժամանակահատվածում, 1982-1985 թվականները նշանավորվել են Հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում, 1986-1988 թվականներին (մինչև նրա մահը), նշվում է նոր վարքագծով և նոր կերպարներով։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Բասկիա", ռեժիսոր Ջուլիան Շնաբելի ֆիլմը, 1996 թվական
- "Downtown 81"
- "Ժան Միշել Բասկիա։ Ռադիոակտիվ մանկիկ"
Աշխատանքների արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2002 թվականի ամենաբարձր գնով վճարված աշխատանքի արժեքը կազմել է 3.5 մլն դոլար։
2002 թվականի մայիսի 14-ին Բասկիայի «Profit I»-ը աճուրդի է հանվել ու վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ 2007 թվականի մայիսին Բասկիայի «անվերնագիր» աշխատանքը 1981 թվականին վաճառվել է աճուրդում 14,6 մլն դոլար։
2013 թվականի մայիսի 16-ին «Մշուշված գլուխը» վաճառվել է 48,8 մլն դոլարով Նյու Յորքում։
2017 թվականի մայիսի 18-ին Բասկիայի 1982 թվականին նկարած «անանուն աշխատանքը» վաճառվել է 110,5 մլն դոլարով Նյու Յորքում։
Մեջբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Միշելը հայտնի է իր մեջբերումով.
| Ես չեմ մտածում արվեստի մասին, երբ ես աշխատում եմ։ Ես փորձում եմ մտածել կյանքի մասին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Jean Michel Basquiat (նիդերլ.)
- 1 2 3 4 Jean-Michel Basquiat — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 Artnet — 1998.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Wainwright L. S. Encyclopædia Britannica
- ↑ Jean-Michel Basquiat Biography
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Basquiatclub: Ժան-Միշելի կյանքին նվիրված ռուսալեզու կայք
- Basquiat.net: Jean-Michel Basquiat
- Brooklyn Museum Արխիվացված 2009-01-23 Wayback Machine retrospective of Basquiat, including photographs of the artist and his work.
- Basquiat at Artfacts Արխիվացված 2008-05-01 Wayback Machine
- Basquiat at Artchive
- Powers, Nicholas. The Radiant Death, a review of the Brooklyn Museum’s Basquiat exhibit(չաշխատող հղում)
- Նկարչի կյանքին նվիրված երկու պատմվածք։ «UNTITLED, 1984», «CASH CROP, 1984»
- «Շուկայական գեղեցկություն»
- Իրինա Կուլիկի դասախոսությունը «Գարաժ» թանգարանում։ Պաուլ Քլե Ժան Միշել Բասկիա։ Գեղանկարչությունը շարժման մեջ
- Նոր էքսպրեսիոնիստի կտավը Բրուքլինից վաճառել են 110.5 միլիոն դոլարով:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Միշել Բասկիա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1988 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի ժամանակակից արվեստագետներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ