Ժան-Լու Կրետիեն
|
Jean-Loup Jacques Marie Chrétien | |||
| Բնօրինակ անուն ազգանուն | Jean-Loup Jacques Marie Chrétien | ||
| Պետություն | |||
| Մասնագիտություն | Տիեզերագնաց | ||
| Զինվորական կոչում | Բրիգադի գեներալ, ВВС | ||
| Ծնվել է | 1938, օգոստոսի 20 | ||
| Ծննդավայր | Լա-Ռոշել, Ֆրանսիա | ||
| Պարգևներ | |||
Ժան-Լու Ժակ Մարի Կրետիեն (ֆր.՝ Jean-Loup Jacques Marie Chrétien օգոստոսի 20, 1938[1][2], Լա Ռոշել), ֆրանսիացի տիեզերագնաց, բրիգադի գեներալ, Խորհրդային Միության Հերոս (1982):
Ֆրանսիացի առաջին քաղաքացի, որը տիեզերք է բարձրացել։ Սովետական տիեզերանավով օդ է բարձրացել «Սոյուզ Տ-6» և օրբիտալ կենտրոնի «Սալյուտ 7» (հունիս - հուլիս 1982 թիվ), ինչպես նաև «Սոյուզ ՏՄ-7» (թռիչք) և «Սոյուզ ՏՄ-6» (վայրէջք) և օրբիտալ կոմպլեքս «Միր» (նոյեմբեր- դեկտեմբեր 1988 թիվ)։
1959 թվականին աշխատում է Ֆրանսիայի զինված ուժերում։ 1961 թվականին ավարտել է ֆրանսիական օդային ակադեմիան։
1988 թվականի դեկտեմբերին Ժան-Լու Կրետիենը ստացավ գեներալի աստիճան։
1990-1993-ական թվականներին անցել է պատրաստման թռիչքների ԿԿ «Բուրան» և հանձնել վարժական թռիչքներ Տու-154 և ՄիԳ-25։
Ֆրանսիացի գեներալ Ժան-Լու Կրետենի երրորդ թռիչքը տիեզերք եղել է սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 6-ը 1997 թվականին ամերիկյան տիեզերական մաքոքի «Atlantis» STS-86 ծրագրով («Мир»-ՆԱՍԱ-7)։ 1998 թվականի օգոստոսին հաղթահարելով 60 տարեկանը նա դիմել է ամերիկյան հատուկ դեմքերին ընդունել ամերիկյան քաղաքացիություն և աշխատել ամերիկյան ՆԱՍԱ աստղադիտարանում։ Իր ցանկություններին հասնելով Ժան-Լու Կրետենը աշխատել է ՆԱՍԱ-ում։
2000 թվականի սեպտեմբերին նա հաճախելով Home Depot խանութ, որը գտնվում է Տեխաս նահանգում Կրետենը ստացավ գլխի, մեջքի, թիկունքի վնասվածքներ, որովհետև նրա վրա է ընկել 3 մետր բարձրությամբ 31 կիլոգրամանոց հորատման մեքենաների դարակը։ Արդյունքում Կրետենը ստացել է վնասվածքներ և 2001 թվականի նոյեմբերին անցել թոշակի։ 2002 թվականին Home Depot ընկերությունը նրան տվել է դրամական փոխհատուցում։
Ավարտելով իր տիեզերական կարիերան Ժան-Լու Կրետիեն աշխատել է Tietronix Software Inc-ում, որպես փոխնախագահ։ 2002 թվականին նա հիմնեց Tietronix Optics-ը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր
- Խորհրդային Միության հերոս
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Լու Կրետիեն «Երկրի հերոսներ» կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Լու Կրետիեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Լա Ռոշել քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիացի տիեզերագնացներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի ավիակոնստրուկտորներ
- Ֆրանսիացի գեներալներ
- Ֆրանսիացի օդաչուներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ