Jump to content

Ժան-Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլ
ֆրանսերեն՝ Jean-Baptiste Bourguignon d'Anville
Ծնվել էհուլիսի 11, 1697(1697-07-11)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էհունվարի 28, 1782(1782-01-28)[1][2][3][…] (84 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքարտեզագիր, աշխարհագրագետ, հանրագիտական, independent publisher և քարտուղար
Գործունեության ոլորտաշխարհագրություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Հայտնի աշակերտներJean-Denis Barbié du Bocage?
 Jean-Baptiste Bourguignon d'Anville Վիքիպահեստում

Ժան-Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլ (ֆրանսերեն՝ Jean Baptiste Bourguignon d'Anville, հուլիսի 11, 1697(1697-07-11)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունվարի 28, 1782(1782-01-28)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի աշխարհագրագետ և քարտեզագիր[6]։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Ժան Բատիստի քարտեզները աչքի են ընկնում կատարման մեծ զգուշավորությամբ և ճշգրտությամբ։ Դրանք կարևորվում են նաև նրանով, որ հեղինակը անձամբ է եղել տարածաշրջանում և տեղում է գծել դրանք, ուստի բավականաչափ արժեքավոր են։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1734 թվականին ստեղծված քարտեզը, որը ներկայացնում է Չինական կայսրությունը

Ժան Բատիստ Բուրգինիո դ'Անվիլը ծնվել է 1697 թվականի հուլիսի 11֊ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Նրա հետաքրքրությունը դեպի աշխարհագրական հետազոտությունները ի հայտ են եկել դեռևս երեխա ժամանակ։ Տասներկու տարեկան հասակում արդեն ձեռնամուխ է լինում քարտեզներ ստեղծելու՝ հենվելով լատինական հեղինակների աշխատանքներին։ Նրա առաջին լուրջ քարտեզը պատկերում է Հին Հունաստանը։ Այն հրապարակվել է, երբ Բատիստը ընդամենը 15 տարեկան է եղել։ Իսկ արդեն 22 տարեկան հասակում նրան շնորհվել է ֆրանսիական թագավորության արքունի աշխարհագրագետի կոչում։

Արդյունքում Ժան Բատիստ Բուրգինիոն դարձավ Օռլեանի դուքսի անձնական քարտուղարը, իսկ 1775 թվականից ադյունկտ-ակադեմիկոս Փարիզի գիտությունների ակադեմիայում։

Անվիլն իր կյանքի ընթացքում ստեղծեց ավելի քան երկու հարյուր քարտեզներ, որոնց մեջ հատկապես հայտնի են «Atlas général» (Փարիզ, 1737-80, 46 քարտեզ 66 թղթից), «Nouvel atlas de Chine» (Հաագա, 1737, 42 քարտեզն) և «Atlas antiquus major» (12 թերթից)։

Նրա քարտեզների անգին հավաքածուն, որը բաղկացած էր 10.500 նմուշից, գնվեց 1779 թվականին թագավորական գրադարանի ղեկավարության կողմից (ներկայիս Ֆրանսիայի ազգային գրադարանը)։

Ժան-Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլն իր մահկանացուն կնքեց 1782 թվականի հունվարի 28-ին ծննդավայրում՝ Փարիզում։

  • Անվիլի պատվին անվանակոչվել է ծոց, որը գտնվում է Պոսիետայի ծովածոցում։
  • Ժան-Բատիստի անունով կա նաև խառնարան Լուսնի վրա։

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Etats formés en Europe aprés la chute de l’Empire romain en Occident» (Փարիզ, 1771
  • «Traité des mesures itinéraires anciennes et modernes» (Փարիզ, 1769)
  • Pere J. B. du Halde with maps by d'Anville, "Description geographique de la Chine", 1735
  • "Nouvel Atlas de la Chine", 1737[7] (digitized version).
  • "Atlas Generale", circa 1740
  • "Geographie Ancienne et Abregee", 1769

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #117662046 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  6. ↑ «Анвиль Жан-Батист Бургиньон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. ↑ «New Atlas of China, Chinese Tartary and Tibet». World Digital Library. Արխիվացված է օրիգինալից 2009-04-23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Բատիստ Բուրգինիոն դ'Անվիլ» հոդվածին։